«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչ վիճակում է ֆրանսիական բանտում գտնվող Լեո Նիկոլյանը

Ներքաղաքական

Արդեն գրեթե երեք ամիս է, ինչ ֆրանսիական բանտում է գտնվում հետաքննող եւ ռազմական լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԸ: Նա դատապարտվել է 1 տարի, 8 ամիս ազատազրկման, որից 6 ամիսը կանցկացնի փակ ռեժիմով: Թե ինչ վիճակում է նա, «Իրավունք»-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել:

Նիկոլյանի ֆրանսիացի ընկերներն ահազանգում են, որ նրա առողջական վիճակը բանտում վատթարացել է, թեպետ պնդում է, որ լավ է, որպեսզի առողջական խնդիրներ ունեցող մայրը չանհանգստանա: Ըստ Նիկոլյանի ընկերների, վերջինս շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր նրան այս ծանր վիճակում չեն մոռացել:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Լ. Նիկոլյանը Փարիզից տեսանյութ էր հրապարակել, որով տեղեկացրել էր, որ կանչվել է ոստիկանություն հարցաքննության: Սակայն, հետո հայտնի դարձավ, որ նրան ձերբակալել են, եւ առ այսօր գտնվում է անազատության մեջ: Նրան մեղադրում են ո՛չ ավել, ո՛չ պակաս հակասեմիտիզմի մեջ՝ երկու դրվագով:

Դեռեւս սույն թվականի փետրվարի 6-ին Փարիզում հանրային տրանսպորտում նա միջադեպ է ունեցել մի հրեա տարեց տղամարդու հետ: Մասնավորապես՝ Լ. Նիկոլյանը հրեային հարցրել է, թե ինչ է մտածում Նեթանյահուի կողմից պաղեստինցի երեխաների ցեղասպանության մասին եւ այդ ամենը տեսանկարահանել է: Տեսնելով, որ հրեան անտարբեր է ու չի արձագանքում՝ Լ. Նիկոլյանը նրան անվանել է «պաղեստինյան ցեղասպանության ջատագով»: Այսպիսով՝ առանց տարեց հրեայի համաձայնության ,վերջինիս տեսալուսանկարահանելու եւ հրապարակելու մեջ է մեղադրվում Լեո Նիկոլյանը: Ընդ որում՝ ուշագրավ է այն, որ Լ. Նիկոլյանն ընդունել է, որ սխալ է արել՝ հրեա տղամարդուն տեսանկարահանելով եւ հանրայնացնելով՝ առանց վերջինիս թույլտվության։ Մինչդեռ իրավապահ համակարգն ամեն կերպ գործը փորձել է ներկայացնել հակասեմիտիզմի համատեքստում: Իսկ երկրորդ մեղադրանքը վերաբերում է նրան, որ իբրեւ Լեո Նիկոլյանը հանրային տրանսպորտում ստիպել է 13 տարեկան տղա երեխա հրեային հանելու գլխի կիպան (հրեական ավանդական գլխարկը): Միջադեպի մասին վկայություն են տվել երեխան ու ավտոբուսի վարորդը: Իսկ տեսանյութ այս մասին որեւէ տեղ չկա հրապարակված, ավտոբուսի տեսախցիկների ձայնագրություններն էլ 72 ժամ հետո ջնջվում են։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան