Չեմ հասկանում՝ մեզ մշակույթ պետք չէ՞. Նկարիչների միության նախկին նախագահը համախմբման կոչ է անում

Մշակութային

«Իրավունք»-ն անդրադարձել էր, որ իշխանությունը որոշել է պետականացնել հասարակական կառույցներ հանդիսացող ստեղծագործական միությունների շենքերը։ Դրա մասին նամակ-գրություններ են ստացել դեռեւս գրողների եւ նկարիչների միությունները, ներկայացվել են կետեր, որոնց ծանոթ չեն եղել գործող միությունների նախագահները:

Խնդրի վերաբերյալ Նկարիչների միությունում տեղի է ունեցած մամլո ասուլիսից հետո, որին մասնակցում էին մի շարք ստեղծագործական եւ հասարակական միությունների ու միավորումների նախագահներ, մեզ հասած տեղեկություններով՝ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի պատգամավորների հետ եւ քննարկել առկա խնդիրը: Սակայն, անհասկանալի պատճառներով միության անդամները չեն ցանկանում որեւիցե մեկնաբանություն եւ տեղեկատվություն տրամադրել, թե ինչպես է անցել հանդիպումը, եւ ինչ է քննարկվել ԱԺ պատգամավորների հետ:

Այնուհանդերձ, «Իրավունք»-ը կապ հաստատեց Նկարիչների միության նախկին նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԻ հետ՝ հետաքրքրվելով, թե ինչպես է նա մեկնաբանում ստեղծված իրավիճակը: Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է, բացարձակ անընդունելի եւ անհասկանալի է:

«Չեմ հասկանում մեզ մշակույթ պետք չէ՞, մեզ կերպարվեստ պետք չէ՞: Իսկ ո՞վ է որոշել, որ սխալ է տեղի ունեցել 1990-ականների սկզբին, երբ շենքը տրվել է նկարիչներին: Եթե թղթի վրա կա սխալ կետ, ապա ուղղեք եւ վերջ, չէ՞ որ շենքը մեկ անձի չէ պատկանում, այլ պատկանում է ողջ ստեղծագործական անդամներին»-, ասաց Նկարիչների միության նախկին նախագահը:

Աղամյանի խոսքով՝ շենքը դիտակետում է եղել դեռ վաղուց, որի համար ինքը համառ պայքար է մղել:

«Դեռ նախկին իշխանությունների օրոք մեծ հարձակումներ են եղել մեր միությունների վրա՝ ասելով, թե ինչո՞ւ նրանք պետք է ունենան նման շենքեր, բայց որեւիցե հիմք չէին կարողանում ներկայացնել: Հավանաբար, նմանատիպ նպատակ էին հետապնդում՝ շենքերը պետականացնելու, սակայն չէին գտնում տարբերակ իրականացնելու: Հիմա, կարծես թե, ինչ-որ մի բան են հորինել: Ասեմ, որ ոչինչ չի ստացվի, քանի որ օրենքը մեր կողմն է: Ես իմ ժամանակ շատ լուրջ դիմադրություն ցուցաբերեցի: Կարծում եմ՝ այսօրվա նախագահները նույնը պետք է անեն»,- հավելեց Կարեն Աղամյանը:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ միությունները համախմբվել էին եւ ստեղծել ստեղծագործական միությունների կոմֆեդերացիա, որի նախագահը Կարեն Աղամյանն էր:

«Նույնը պետք է այժմ լինի, եւ իշխանությունները կնահանջեն: Այսօրվա Նկարիչների միության նախագահը պետք է գտնի տարբերակ, համախմբի բոլորին՝ ստեղծագործական միության անդամներին եւ պայքարի մինչեւ վերջ: Ես չեմ կարող հասկանալ՝ ի՞նչ իրավունքով են մեր սեփականությունը մեր ձեռքից վերցնում: Ամեն կերպ պետք է պահել այդ շենքերը եւ դրա համար ոչ մի ջանք չխնայել», - ասաց Աղամյանը:

Նշենք, որ Նկարիչների միությունը դատապարտում է ՀՀ գլխավոր դատախազության գործողությունները եւ վճռական է պաշտպանել իր սեփականությունը։ Բայց հարցերի հարցը մնում է այն, թե ինչո՞ւ հիմա պետությունը որոշեց զբաղվել միությունների մի քանի միլիոն դոլար արժեցող շենքերով: Ինչո՞ւ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը կարող է որոշել, որ այդ շենքերը այլեւս մշակութային գործիչներին հարկավոր չեն, ու կրակը գցել մի ամբողջ մշակութային հանրույթի: Թերեւս ինչուների շարքը շատ է, սակայն հույս ունենք, որ ստեղծագործական միության նախագահները չեն սահմանափակվի ասուլիսով եւ, իսկապես, կպայքարեն իրենց իրավունքների համար՝ պահպանելով արժեքներ ու փոխանցելով սերունդներին, ինչպես դա արել են իրենց նախկին կոլեգաները:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում