«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայ-ռուսական դարավոր բարեկամությունը փչացնելը մեծ հանցանք է. Աիդա Հարությունյան

Տեսանյութեր

Կայացավ «Տանիքը` Հայաստան» խորագրով ազգային փոքրամասնությունների փառատոնը Երեւանում։ Միջոցառմանը մասնակցում էին հայաստանաբնակ տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ ռուս, եզդի, քուրդ, գերմանացի եւ այլք, որոնք ներկայացրել են իրենց ազգային ուտեստները, պարերն ու խոհանոցը։

«Իրավունք»-ն առիթ ունեցավ ծանոթանալ եւ խոսել տարբեր մշակույթ ներկայացնող ազգերի հետ: ԱԻԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ով ներկայացնում էր Ռուսաստանի մշակույթն ու ավանդույթները եւ համայնքը Հայաստանում, մեծ հույս հայտնեց, որ շուտով էլ ավելի կամրանան հայ-ռուսական հարաբերությունները, որը դարերի պատմություն ունի:

«Այս փառատոնը տալիս է եւս մեկ հնարավորություն տվյալ ազգությանը ներկայացնելու իր մշակույթն ու ավանդույթը: Ինչպես գիտեք, հոկտեմբերի 1-ին նշվում է ազգային փոքրամասնությունների օրը: Ի դեպ, մեզ հայտնեցին, որ այս միջոցառումը՝ «Տանիքը՝ Հայաստան» խորագրով, լինելու է շարունակական եւ ամեն տարի անցկացվելու է: Հրաշալի միջոցառում էր, որը տեւեց մինչ ուշ երեկո եւ ուղեկցվեց ազգային երգ- երաժշտությամբ»,- ասաց տիկին Հարութունյանը:

Աիդա Հարությունյանը, ով նաեւ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի տնօրենն է, ընդգծեց. «Հայ-ռուսական բարեկամական կապերը նորություն չեն, այն տեւել է դարերով եւ այն խախտելը, փչացնելն ու լիկվիդացնելը մեծ հանցանք է՝ թե՛ հայ եւ թե՛ ռուս ժողովուրդների նկատմամբ: Չպետք է մոռանալ, որ մենք Ռուսաստանում էլ մեծ հայ համայնք ունենք, ինչպես նաեւ հայկական մշակույթն է ամուր պահպանվում Ռուսաստանում: Կան եկեղեցիներ, ինչպես Հայաստանում կան ռուսական եկեղեցիներ: Իսկապես մեծ հույս ունեմ, որ այս դարավոր բարեկամությունը ինչպես եղել է, այնպես էլ կշարունակվի»,- հավելեց նա:

Նշենք, որ այսուհետ «Տանիքը` Հայաստան» խորագրով ազգային փոքրամասնությունների փառատոնը Երևանում կկայանա ամեն տարի` հոկտեմբեր ամսին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը