Դավիթ Թուջարյանը որոշել է հանրությանը ներկայանալ նոր ոճով

Մշակութային

Վերջերս «Իրավունք»-ին տված հարցազրույցում երգիչ ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆՆ ասել էր, որ պատրաստվում է նոր երգերով, տեսահոլովաներով եւ ոճով վերադառնալ մեծ բեմ: «Գտնվեցին մարդիկ, որ փորձում էին խանգարել եւ շեղել ինձ իմ երգարվեստից, սակայն ես վերադառնալու եմ նոր խոսքով, նոր երգերով»,- ասել էր երգիչը: Ասվածից ամիսներ անց՝ նա արդեն նորություն ունի. հանրության դատին է հանձնել իր նոր երգն ու նկարահանել տեսահոլովակ, որը կոչվում է «Սիրում եմ», ինչի մասին մանրամասներ ենք պարզել հենց նրանից:

Դավիթ, ո՞ւմ մտահղացումն էր «Սիրում եմ» երգն ու տեսահոլովակը:

Երաժշտության հեղինակը Հովհաննես Սայադյանն է, խոսքերի հեղինակը՝ Գայանե Հակոբյանը եւ Հովհաննես Սայադյանը: Ձայնագրությունը կատարել եմ իմ անձնական ստուդիայում՝ «D.T Spiritual Rec. Studio»-ում: Մտահղացումը թիմային էր: Սա ընկերոջս գրած երգն է, եւ այն վաղուց էի լսել: Այդպես որոշեցինք, որ թեթեւ տեսահոլովակ նկարահանենք: Որ ասեմ հատուկ սցենար էր գրվել, կամ եսիմ ինչ՝ ոչ, ուղղակի, սիրային երգ է, որտեղ տղան եւ աղջիկը ճանապարհ են գնում միասին: Տեսահոլովակում նկարահանվել է մոդել, դերասանուհի Միլենա Կազարյանը, իսկ բեք ոկալը, որն ընդամենը մեկ հատված է, կատարել է գործընկերուհիս: Տեսահոլովակը նկարահանվել է Գառնու ճանապարհին, որը տանում է դեպի Ազատի ջրամբար: Ինձ տափաստանային տեսարան էր հարկավոր, եւ այդ հատվածը վաղուց էի նկատել: Կարծում եմ՝ ստացվել է տեսարանը այնպես, ինչպես պատկերացնում էինք ողջ ստեղծագործական թիմով:

Կարո՞ղ ենք ասել, որ ոճային փոփոխություն եք կատարել:

Ես, առհասարակ, նախընտրում եմ լինել ունիվերսալ: Փորձում եմ մեր ժողովրդականից, էստրադայինից, մինչեւ այժմյան, թեկուզ մի քիչ թրենդի մեջ երգերին անդրադառնալ, բնականաբար, անպայման հաշվի առնելով` արդյո՞ք դա իմ կատարողական ոճին, կերպարին համահունչ է, թե՝ ոչ, ու եթե ես կհամարեմ, որ կարողանում եմ տվյալ երգը ոճային կատարել, ապա՝ ինչո՞ւ ոչ:

Այս տեսահոլովակը կարո՞ղ է լինել Ձեր վերադարձի սկիզբը:

Թերեւս այսպես կպատասխանեմ՝ փորձում եմ տեմպն ու հաճախականությունը պահել: Թե որքանով կարդարացվի ու կընդունվի, թե որքանով նոր ու հին լսարանը կգումարվի իրար, եւ կսկսեն կրկին լսել ինձ, դա էլ ընթացքում կերեւա: Ամեն դեպքում, ինձնով տարված չեմ այդ աստիճան, որ վստահ ասեմ, թե հիմա արդեն պետք է սկսեն ինձ լսել առաջվա նման:

— Ինչո՞ւ եք համեստություն անում:

Այսօր մենք շատ բարձր որակի երգիչներ ունենք, ովքեր հրաշք կատարողականությամբ երաժշտական գործեր են ներկայացնում: Խոսքս վերաբերում է մեր արվեստագետներին, որոնց, ցավոք, այսօրվա սերունդը չի լսում: Նրանց լսում են զուտ երաժշտական ոլորտը հասկացողներն ու գնահատողները: Ես ինքս միշտ լսում եմ նրանց: Ու անգամ իրենք չունեն այդ լսարանը, ու չեմ ցանկանում վստահ ասել, որ հիմա ինձ կսկսեն լսել, բայց փորձում եմ ինչ-որ քայլեր անել, եւ տեսնենք, թե հանրության որ լսարանն ավելի կնախընտրի այս ոճը, կամ մյուս ոճը, որովհետեւ ոճերը տարբեր են լինելու, ու ուղղվածությունն էլ լինելու է բազմազան: Ես սիրում եմ բազմաբովանդակ լինել, ու դա ինձ դուր է գալիս: Եվ եթե ընթացքում տեսնեմ, որ ինչ-որ մի ոճ հանդիսատեսը ավելի է նախընտրում, դրա վրա էլ կկենտրոնանում, գուցե թեթեւակի շեշտը դնեմ դրա վրա:

Մոտ ապագայում սպասե՞նք նոր տեսահոլովակի:

Այո, նոր երգեր կան, որոնք պետք է նկարահանվեն, ձայնագրվեն եւ կրկին հանձնվեն հանդիսատեսի դատին: Կարծում եմ՝ ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ նորությունով հանդես կգամ, կրկին թեթեւ երգերով, տեսահոլովակներով: Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել իմ թիմին, որ միասին աշխատեցինք, որովհետեւ միայնակ հնարավոր չէ անել ցանկացած գործ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=294510&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը