Գեորգի Հարությունյանը գոլի հեղինակ է դարձել(տեսանյութ)
Սպորտ
Ռուսաստանի երկրորդ լիգայի 12-րդ տուրի խաղում «Կրասնոդարի» երկրորդ թիմը սեփական հարկի տակ ընդունել է Մոսկվայի «Ռոդինա-2»-ին ու 3:4 հաշվով զիջել մրցակցին:
Տանտերերի կազմում հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը։