«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Չեմ բացառում, որ Արթուր Վարդանյանն անազատության մեջ է հենց Ալիեւի հրահանգով. Աշխեն Սումբուլյան

Ներքաղաքական

Արդեն երեք ամիս է, ինչ անազատության մեջ է գտնվում «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է նրա տիկինոջ՝ ԱՇԽԵՆ ՍՈՒՄԲՈՒԼՅԱՆԻ հետ, որը նաեւ ՀԱՊ կուսակցության փոխնախագահն է:

— Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանից պահանջում է ներողություն խնդրել «պատերազմական հանցագործությունների» համար, պատժել պատերազմի մասնակիցներին: Արթուր Վարդանյանի հայրը՝ Վալերիկ Վարդանյանը եղել է արցախյան ազատամարտի հերոսներից, իսկ ինքը՝ 44-օրյա պատերազմի մասնակից է: Փաստորեն, ստացվում է, որ Ա. Վարդանյանն Ալիեւի ուղիղ հրահանգո՞վ է բանտարկված:

— Ինչպես գիտեք, «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահին երեք ամիս առաջ ուղղակի առեւանգեցին փողոցից, եւ հիմա նա գտնվում է բանտում: Սա հայաստանյան ներկայիս իշխանության ուղղակի որոշման հիման վրա է կատարվել, որն, ի դեպ, նրանք անգամ չեն էլ թաքցնում: Այո՛, Ալիեւը պահանջում է պատժել բոլոր այն հայորդիներին, ովքեր զենքը ձեռքներին մարտնչել են հանուն Արցախի եւ Հայաստանի Հանրապետության: Եվ այս առումով մեր կուսակցությունը չի բացառում, որ Արթուր Վարդանյանին եւ այլ հայրենասեր ու պետականամետ հայորդիներին ուղղակի կալանավորել են հենց Ալիեւի պահանջով ու հրահանգով: Հիմա մեր ուսերին է շարունակել պայքարել եւ թույլ չտալ, որպեսզի ներկայիս իշխանությունը ավարտին հասցնի իր այն չարաբաստիկ ծրագրերը, որոնք այսօր ուղղակի իրականացնում են արեւմտյան որոշ երկրների հրահանգով:

— Ի՞նչ ծրագրերի մասին եք ակնարկում: Մի՞թե Ձեր նշած արեւմտյան որոշ երկրներն արդեն իսկ չեն իրականացրել իրենց բոլոր ծրագրերն այստեղ՝ այս իշխանության ձեռամբ:

— Այդ երկրների կողմից այլեւս չի թաքցվում, որ նրանց ծրագիրն է եղել ու կա՝, հեռացնել Ռուսաստանին Հարավային Կովկասից, իրականացնել «Մեծ Թուրանի» ծրագիրը, մեկուսացնել Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ ամրապնդել իրենց ներկայությունը մեր տարածաշրջանում: Այդ արեւմտյան որոշ երկրների վարած քաղաքականության հետեւանքով տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմը, իսկ հետո ռուս-ուկրաինական բախումը, իսկ հիմա հերթը հասավ Մերձավոր Արեւելքին եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը: Սա էր նրանց «միաբեւեռ» քաղաքականության հետեւանքը: Մենք ուղղակի պարտավոր ենք թույլ չտալ, որպեսզի մեր երկիրը, մեր հայրենիքը դառնա գործիք՝ այն երկրների ձեռքին, որոնք փորձում են մեզ օգտագործել, որպեսզի հարվածեն մեր դաշնակից եւ հարեւան պետություններին:

— Տիկին Սումբուլյան, այս իրավիճակում ի՞նչ ելք է տեսնում «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը:

— Այսօր, իսկապես, մենք շատ անելիքներ ունենք, քանի որ ուղղակի հարվածի տակ է մեր հայրենիքը, մեր պետականությունը, ազատությունն ու անկախությունը: Ցավոք սրտի, այսօրվա մեր պետությունն այն չէ, որի մասին երազել ու պայքարել են մեր հերոս հայորդիները, ովքեր իրենց կյանքի եւ զրկանքների գնով կարողացան կերտել հայոց պետականություն եւ ազատագրել Արցախը: Հզոր եւ ուժեղ Հայաստանի համար պայքարել ու պայքարում ենք բոլորս, բայց այսօր տեսնում ենք, որ մեր երկիրն ուղղակի հարվածի տակ է, էլ չասեմ՝ լինել-չլինելու խնդրահարույց կարգավիճակում է: Մենք օր օրի ավելի ու ավելի ենք կորցնում մեր ինքնիշխանությունը, իսկ տարածքային կորուստների մասին բոլորս գիտենք: Ներկայիս իշխանության ձախողված եւ սխալ, ներքին եւ արտաքին քաղաքականության հետեւանքով հարվածի տակ է մեր անվտանգությունը, իսկ պետական պարտքն ու սոցիալական անարդարություններն ուղղակի կրկնապատկվել են: Օր օրի ադրբեջանական կողմը լկտիաբար նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանի ներկայիս իշխանությանը, որոնք էլ չեն վարանում կատարել այդ պահանջները: Արցախը, Տավուշը, Ջերմուկը, Գեղարքունիքն ու Սյունիքը, մեր երկրի ամբողջ տարածքային ամբողջականությունը ուղղակի հարվածի տակ են, ինչպես նաեւ հարվածի տակ է ՀՀ Անկախության հռչակագիրը, եւ այս ամենը դեռ բոլորը չէ: Ուստի՝ անհրաժեշտ է ներդնել մեր ամբողջ ներուժը, որպեսզի վերականգնեք մեր արժանապատվությունը: Պարզապես, պարտավոր ենք չհանձնվել եւ դատապարտված ենք հաղթանակ տանելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան