Թե՛ Փաշինյանի, թե՛ Էրդողանի մոտ լարվածություն կար. Անդրանիկ Իսպիրյան

Ներքաղաքական

 Թուրքիան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ համաձայնագրի ստորագրմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելով: Նյու Յորքում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Երբ նայում ենք պարոն Փաշինյանի մոտեցումներին, նա բացասական չի տրամադրված»,- ասել է նա՝ նշելով, որ Երեւանն ակնկալում է Անկարայի աջակցությունը՝ խաղաղության պայմանագրին հնարավորինս արագ հասնելու համար։ Թուրքիայի նախագահն ընդգծել է. «Մենք ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»: Էրդողանը նաեւ հույս է հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բոլոր հարցերը աստիճանաբար կլուծվեն, առկա խնդիրները կհաղթահարվեն, շեշտելով, թե՝ երկու կողմերն էլ իրականում խաղաղության կողմնակից են։ Այս ամենի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է թուրքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԻ հետ:

— Պարոն Իսպիրյան, ինչպիսի՞ տպավորություն կարելի է ստանալ Փաշինյան-Էրդողան հանդիպումից, եւ դա Հայաստսնի համար ինչպիսի՞ ցուցիչ էր:

— Հանդիպումները երկու երկրների համար ունեն տարբեր նշանակություններ: Սկսենք թուրքական կողմից, թե ինչպիսի նշանակություն կարող էր ունենալ այս հանդիպումը: Սա, այսպես ասած, ավելի հետաքրքիր էր եւ առավել քան շատ դրական էր Թուրքիայի համար: Նախ սկսենք նրանից, որ թուրքական լրատվամիջոցները ոչ միայն Փաշինյանի հետ հանդիպմանը, այլ նաեւ մյուս ղեկավարների, ովքեր եկել էին Նյու Յորք՝ ՄԱԿ-ի վեհաժողովին մասնակցելու համար, այդ ամենին անդրադարձան: Ի դեպ, մի մասին անդրադարձան, որ Էրդողանը հանդիպել է այսինչի հետ: Սակայն մեր վարչապետի դեպքում գրեցին, որ Էրդողանն ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ բացի այդ շեշտվում էր, որ` Թուրքական տանը: Այսինքն` այն Նյու Յորքում վայր է, որտեղ Թուրքիայի, այսպես ասած՝ ո՛չ պաշտոնական, ո՛չ դիվանագիտական կենտրոնն է, որտեղ նմանատիպ հանդիպումներ են անցկացնում: Այսինքն` թուրքի տուն է, եւ Թուրքիայում դա համարում են շատ կոնկրետ, որ դա առավելություն էր Հայաստանի նկատմամբ, դիվանագիտական հաջողություն էր, որ Էրդողանը ոչ թե նեյտրալ մասում է հանդիպում Հայաստանի վարչապետի հետ, այլ թուրքական տանն է ընդունում նրան: Այս տեսանկյունից նույնիսկ թուրքական մամուլում որեւէ այլ բաներ չկային, կամ նույնիսկ, այսպես ասած, մամուլում եղած դիվանագիտական աղբյուրները չէին հաղորդում ոչ մի մանրամասներ հանդիպման իրական բնույթից:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին հետ, նույնը մենք մեզ մոտ տեսանք՝ ուղղակի հաղորդագրություն պաշտոնական եւ դրանից ոչ ավելին: Թե Հայաստանի համար ի՞նչ նշանակություն ունի, ցավոք, որեւէ հայտարարություն կամ այլ բան չեղավ, որպեսզի մենք հասկանանք: Ամեն դեպքում, մենք տեսանք, որ այդ տեսանյութի մեջ հենց սկզբում, երբ հանդիպումն ընթանում է՝ լարվածություն կար երկու ղեկավարների մոտ էլ: Թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Էրդողանի մոտ ինչ-որ նման զգացողություն էր նկատելի, սակայն դա, կարծես թե, վերջում անցավ , եւ ամեն մեկը փոխանակվեցին իրենց գրքերով: Այդ լարված պահվածքն էլ, ասես, արդեն փոխվեց: Չգիտեմ, այս պահին դժվար է ենթադրել, թե ինչ են խոսել, բայց այնուհանդերձ, ինչ էլ խոսել են, դա, բնականաբար, կապված էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ հիմնականում ձգձգվող խաղաղության պայմանագրի հետ, ինչը չկա հայտարարությունների մեջ: Սակայն մենք հասկանում ենք թուրքական արձագանքներից, որ նրանց «ախորժակն» է Զանգեզուրի միջանցքը:

— Թուրքական լրատվամիջոցներից մեկը նաեւ նշել էր, թե սեպտեմբերի 24-ի այդ հանդիպումը լինելու էր ամենակարեւորներից: Արդյո՞ք այդպես կարելի է համարել:

— Նման բան ասելը, երկու երկրների ղեկավարների մասին կարծիք կազմելով, եւ այդ կարծիքի հիման վրա ինչ-որ եզրակացություններ անելը, բավականին անշնորհակալ գործ է:

— Օրերս նաեւ ԵՄ երկրների դեսպանները շրջայց էին կատարել հայ-թուրքական Մարգարիայի անցակետում: Այս մասին ի՞նչ կասեք:

— Այստեղ որեւէ նոր բան չկա: Թուրքական կողմը ոչինչ չի անում: Հայկական կողմն ամեն ինչ արել է հավանական բացմանը պատրաստ լինելու համար: Այսինքն, ճանապարհային բոլոր կահավորումները, ենթակառուցվածքները դեպի Թուրքիա՝ ամեն ինչ արված է: Նույնիսկ մաքսային այդ հատվածը, սահմանապահ հատվածը, ամեն ինչ կա, սակայն թուրքական կողմից խիստ պասիվություն է նկատելի: Սա ի՞նչ է նշանակում, որ թուրքական կողմը դեռ որեւէ շտապողականություն չի ցուցաբերում եւ, այսպես ասած, առաջիկա ժամանակներում ցանկություն էլ անգամ չունի բացելու մոտ ժամանակներում՝ շուրջ մեկ-երկու կամ երեք ամսվա կտրվածքով: Երբ չկա որեւէ աշխատանք, բնականաբար, որեւէ մտադրություն չկա այդ մոտակա ժամանակներում բացելու: Թեեւ բացելու հավանականություն կա՝ եթե ինչպես Էրդողանն է նշում իր նախապայմանը (ավելին, այժմ այդ նախապայմանն անգամ առավել խստացել է): Նախկինում ասում էին, որ եթե հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում դիտվի առաջընթաց, ապա Թուրքիան կբացի իր սահմանները: Հիմա նշվում է շատ կարեւոր մի գործոն՝ հենց Էրդողանի խոսքերը, ով ասում է, որ եթե Ադրբեջանը եւ Հայաստանը կնքեն խաղաղության համաձայնագիր, դա կհեշտացնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը: Այսինքն` կրկին կան նախապայմաններ, որոնց մասին դեռ չգիտենք: Պատկերացրի՞ք: Այսինքն՝ ոչ թե դա կհանդիսանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առիթ, այլ ուղղալի կհեշտացնի: Սա նշանակում է, որ ինչ-որ պայմաններ կարող են հայտնվել:

— Այդուհանդերձ, նաեւ նկատելի է, որ ինչ-որ գործընթաց է տեղի ունենում՝ սկսած ԵՄ այցից մինչ Փաշինյան-Էրդողան հանդիպում: Այդ ամենից ի՞նչ կարող ենք սպասել:

— Գիտեք, խնդիրն այստեղ քանի որ շատ խորքային է, շատ սկզբունքային խնդիր կա, եւ ինչպես տեսնում ենք հարցն այստեղ հենց Զանգեզուրի միջանցքի հետ է կապված: Հենց այդ միջանցքի հետ կապված էլ մեր դաշնակիցները եւ հարեւաններն ունեն հակադիր կարծիքներ: Ես դժվարանում եմ պատասխանել, թե որ կողմը կհաղթի եւ ինչ զիջումների կգնան:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում