Ուսպենսկայայի դուստրը հայտնաբերվել է, բայց անհետացել է Վիտալի Բորոդինը՝ Տատյանայի անհետացման մասին հայտնողը
Շոու բիզնես
Երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի դուստրը՝ Տատյանա Պլաքսինան հայտնաբերվել է։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ուսպենսկայայի ներկայացուցչի խոսքերը։
Այլ մանրամասներ նա չի հաղորդել։ Mash Telegram-յան ալիքի փոխանցմամբ՝ այժմ Տատյանան գտնվում է երկրից դուրս։ Նա հեռացել է՝ առանց հարազատներին տեղեկացնելու։
Փաստաբան Ելենա Սենինան Gazeta.ru-ին հայտնել է, որ Ուսպենսկայայի դուստրը հավաքագրվել է հատուկ ծառայությունների կողմից։ Նա ենթադրում էր, որ Պլաքսինան գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս։ Միևնույն ժամանակ, kp.ru-ի անանուն աղբյուրը հայտնել է, որ երգչուհու դուստրն այժմ Իսրայելում է, և նրա հետ ամեն ինչ ենթադրաբար լավ է: Երգչուհու ներկայացուցիչներն այս տեղեկությունը չեն մեկնաբանել։
Shot Telegram-յան ալիքի հաղորդմամբ՝ հայտնի է դարձել, որ առեղծվածային կերպով անհետացել է Վիտալի Բորոդինը՝ Անվտանգության և հակակոռուպցիոն դաշնային նախագծի ղեկավարը [ФПБК], ով առաջիններից էր, որ հրապարակավ հայտնել էր Ուսպենսկայայի դստեր անհետացման մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի դուստրը՝ Տատյանա Պլաքսինան մեկ շաբաթ առաջ անհետացել էր Մոսկվայում։
https://iravunk.com/sim/?p=294332&l=am/