Մեծ հարց է, թե կոնկրետ որ թվականի պատվերն է լինելու սահմանազատման փուլում. Արա Պողոսյան

Ներքաղաքական
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը վերջերս ասել է, թե սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնագիրը բավարար հիմք է՝ ԵՄ առաքելությունը ՀՀ-ից դուրս բերելու համար։ Հաջիեւը նաեւ հայտարարել է, որ սահմանափակումներ պետք է կիրառվեն նաեւ Հայաստանի զինված ուժերի նկատմամբ՝ հիշեցնելով, որ Իրաքի եւ Քուվեյթի պատերազմից հետո որոշակի սահմանափակումներ են կիրառվել՝ կապված իրաքյան զինված ուժերի զարգացման հետ», նույնը պետք է լինի նաեւ Հայաստանի զինված ուժերի դեպքում։
Այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանի կողմից պաշտոնական մակարդակով չեն դադարում հայտարարությունները եւ պահանջներն, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» վերադառնալու, ինչպես նաեւ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ: Ըստ պաշտոնական Բաքվի, միայն այդ դեպքում կարող են Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Քաղաքագիտության եւ դիվանագիտության հանրային դպրոցի դասախոս, քաղաքագետ ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:
 
— ՀՀ կառավարությունը հաստատել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որն էլ իր հերթին պետք է ներկայացվի ԱԺ հաստատմանը՝ դրա սահմանադրականության վերաբերյալ ՍԴ որոշումից հետո: Ձեր կարծիքով՝ այս ամենը կարո՞ղ է դառնալ նոր կապիտուլյացիոն փաստաթղթի հիմք:
 
— Որքանով տեղյակ եմ՝ այդ փաստաթուղթը, ըստ էության, միջազգային իրավունքի մասին է, եւ այնտեղ հիմնականում սկզբունքային էլեմենտներ են նշված: Միակ մտահոգիչ հանգամանքը թերեւս այն է, որ չկա հստակ մի նշում, թե կոնկրետ ո՞ր թվականի պատվերն է լինելու սահմանազատման փուլում: Իհարկե, խոսքն այնտեղ նշված է, որ հիմք է ընդունվում Ալմա-Աթայի հռչակագիրը, բայց կոնկրետ մյուս հատվածներում ինչպիսի՞ քարտեզներով կլինի՝ ցավոք սրտի, դրա մասին խոսք չկա: Հետեւաբար, կա ողջամիտ ենթադրություն, որ Ադրբեջանն ունի հստակ նպատակ՝ հատվածական սահմանազատում իրականացնելու, ըստ Ադրբեջանին շահավետ քարտեզների:
Այստեղ նաեւ հարց է առաջանում, թե սա կարո՞ղ է արդյոք հիմք լինել որպես կապիտուլյացիոն փաստաթղթի, ինչի հետ կապված ես կարծում եմ՝ ինքնին այս կանոնակարգը չի կարող դառնալ նոր կապիտուլյացիայի հիմք: Բայց նոր կապիտուլյացիայի հիմք եթե պայմանական կերպով անվանենք եւ համարենք, որ կապիտուլյացիան՝ դա Հայաստանի Հանրապետության բոլոր կենսական շահերի հանձնումն է Ադրբեջանին, ապա դա հնարավոր է ցանկացած իրավիճակում, երբ հայկական կողմից կլինի հերթական ոչ թե զիջումը, այլ ուղղակի նվիրումը թշնամու կողմին:
 
— Պարոն Պողոսյան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանը մի օր հեռանա ՀԱՊԿ-ից: Ձեր կարծիքով` ի՞նչ տեղի կունենա նման պարագայում:
 
— Սա առաջին անգամը չէ, այլ բազմիցս հնչեցվել է այդ հայտարարությունը: Ավելին ասեմ, որ նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից է հնչեցվել դա: Հետեւաբար, այստեղ որեւէ նորություն, կարծում եմ, չկար: Եթե խոսում ենք այդ ամենի հետեւանքների մասին, ապա, բնականաբար, դա կարող է ունենալ նաեւ հետեւանքներ, եւ այդ հետեւանքները շատ հաճախ կարող են նաեւ Հայաստանի Հանրապետության համար այնքան էլ կառավարելի չլինել՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքական վարքագիծը, ինչպես նաեւ իրենց կարողունակությունը եւ այլն:
 
— Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել Ալմաթիում հարթակ տրամադրել՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման համար: Այդ ամենն ի՞նչ կտա մեզ:
 
— Կարծում եմ՝ դա ոչ միայն իրատեսական առումով հնարավոր չէ, այլեւ որեւէ դրական շարժ չի կարող ապահովել՝ հաշվի առնելով նախ ղազախական կողմի ունեցած ընդհանուր շահերն Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ հայ-ղազախական հարաբերությունների ներկայիս որակը եւ հաշվի առնելով այն փաստը, որ այն հարթակը, որտեղ իրականացվում են բանակցությունները՝ ի վերջո, դառնում է, այսպես ասած, յուրատեսակ մի արբիտր կողմերի համար:
Ղազախստանը չունի ո՛չ այդ ներուժը եւ ո՛չ էլ այդ հնարավորությունները, որպեսզի ինչ-որ պահի, երբ կողմերից որեւէ մեկը կխախտի պայմանավորվածությունը՝ կարողանա ճնշում գործադրել այս կամ այն կողմի վրա: Հետեւաբար, այդ իմաստով կարծում եմ, որ դա ոչ միայն իրատեսական չէ, այլ նաեւ արգասաբեր չէ, այսպես ասած, այդ նախաձեռնությունը:
 
— Բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահը նաեւ հայտնել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Աստանայում անցկացվելիք բանակցություններն ընդունելի են իրենց կողմի համար…
 
— Պետք է նշեմ, որ, ցավոք սրտի, հայկական կողմի համար հատկապես վերջին շրջանում կա մեկ չընդունելի հարթակ, եւ դա մոսկովյան հարթակն է, իսկ մնացած հարթակներում, ինչպես գիտենք, հայկական կողմի քաղաքականությունը շատ, այսպես ասած, հպանցիկ է: Այսինքն, եթե Ադրբեջանն, ի վերջո, ստիպի եւ նաեւ «համոզի» հայկական կողմին, որպեսզի այդ բանակցությունները տեղի ունենան, օրինակ, Աստանայում, ապա կարծում եմ, որ, ի վերջո, հայկական կողմը կհամաձայնի: Հայկական կողմ ասելով՝ ի դեպ, նկատի ունեմ Հայաստանի իշխանություններին: Ընդ որում՝ մենք նաեւ հիշում ենք, որ Ադրբեջանի, այսպես ասած, այդ «համոզելը» հանգեցրեց այն արդյունքին, որ այսպես կոչված բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ տեղափոխվեն երկկողմ ձեւաչափ արդեն:
 
Սա Ադրբեջանի ցանկությունն էր, հատկապես 2023 թվականի Արցախի վերջնական օկուպացիայից հետո, երբ այլեւս ո՛չ արեւմտյան հարթակները եւ ո՛չ էլ ռուսական հարթակները Ադրբեջանի համար այս պահի դրությամբ, ասես թե, այնքան էլ շահավետ չէին, քանի որ Ադրբեջանն ուներ իր կողմից տրված խոստումներ կամ պայմանավորվածություններ, որոնցից իր բաժինը, համենայնդեպս, կատարված չէր, եւ հենց այդ իմաստով էլ, որպեսզի Ադրբեջանն իմիտացիա աներ, թե բանակցությունները շարունակվում են՝ հայկական կողմին մղեց դեպի երկկողմ ձեւաչափ:
Այժմ հենց այս օրինակը նշելով՝ պարզապես ուզում եմ ասել, որ այստեղ բավական մեծ հաշվով ամեն ինչ արդեն կախված է Ադրբեջանի ցանկությունից: Եթե Ադրբեջանը ստիպի եւ համառի, որպեսզի այդ բանակցությունները տեղափոխվեն Աստանա, ապա կարծում եմ, որ Աստանայում այդպիսի հանդիպումը բավականին իրատեսական է, որ կարող է լինել: Մինչդեռ այն, որ դա արգասաբեր չի կարող լինել եւ դա չի կարող նաեւ որեւէ մի էական փոփոխություն մտցնել , դրանում եւս ինքս շատ համոզված եմ:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
 
 
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում