Շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան հաղթանակից հետո

Սպորտ

Օրերս, Գերմանիայի Ֆուլդա քաղաքում կայացել է սթրոնգմենի /3 մրցաձև ծանրաձողով /Աշխարհի այս տարվա առաջնությունը, որի ժամանակ փայլուն է հանդես եկել ու Աշխարհի ռեկորդ սահմանել ուժային եռամարտիկ, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի բացարձակ չեմպիոն ԱՐՏՅՈՄ ԽՈՒԳՈՅԱՆԸ։ Նա iravunk.com-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց իր նվաճումը.

- Հանդես եկա 105 կգ քաշային կարգում։ 235 կգ, 132,5 կգ, ընդհանուր 340 կգ, ապա 702,5 և 707,5 կգ ֊ով կարողացա բացարձակ հաղթող ճանաչվել։ Մրցակիցներս Վրաստանի, Լեհաստանի, Չեխիայի ու Գերմանիայի ներկայացուցիչներ էին։ Շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան հաղթանակից հետո։ Հաղթանակս նվիրում եմ դստերս և մեր հայ ազգին։ Միշտ կարողանանք հաղթել ու ծածանել մեր եռագույն դրոշը։ Շուտով կմեկնեմ Լեհաստան մասնակցելու ուժային եռամարտի Աշխարհի առաջնությանը 110 կգ քաշային կարգում եմ հանդես գալու։ Իսկ ահա արծաթե մեդալակիր, Գինեսի գրքի ռեկորդակիր, Եվրոպայի առաջնության բռնցքամարտի WBL և WBF վարկածով աշխարհի, WBF վարկածով Եվրոպայի ուժային եռամարտի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ՅՈՒՐԻ ՍԱՔՈՒՆՑԸ նշեց. ֊70 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Շատ լավ էի պատրաստվել այս մրցաշարին։Ամռանը Հայաստանում կայացավ սթրոնգմենի Եվրոպայի առաջնությունը, դարձա չեմպիոն ու ընդգրկվեցի հավաքականի կազմում, առաջին անգամ էի այս մարզաձևում իմ ուժերն չափում, մարտական էի տրամադրված։ Սթրոնգմենը ուժեղ մարզիկների պայքար է, գործ ունենք ծանրամարտի /ծանրաձող/մրցաձևերի հետ, երեք վարժություններ ենք կատարում և ընդհանուր գումարի արդյունքում որոշվում է հաղթողը։ Մրցաշարի ժամանակ սկզբի առաջին և երկրորդ վարժությունը այնքան էլ հաջող չկատարեցի, զիջեցի մրցակիցներիս, երրորդ վարժությամբ ծանրաձողով ձգում ամեն ինչ լավ ստացվեց։ Այս մրցաշարը շատ կարևոր էր փորձի ձեռքբերման առումով, սպորտը պայքար է, կան դժվարություններ, որ պիտի հաղթահարենք։Այս մարզաձևը մեր երկրում սկսել է արդեն զարգանալ։ Օգոստոսին էլ Մոսկվայում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում տեխնիկական նոկաուտով հաղթել եմ ուզբեկ մրցակցիս ու նվաճել WBL և WBF աշխարհի չեմպիոնական գոտին, շատ պարտավորեցնող էր, որ հաղթեցի։ Արդեն պիտի մեկնեմ Ֆինլանդիա մասնակցելու ուժային ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը։

Լուսանկարում` աջից Արտյոմը, ձախից Յուրին

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում