ՀՀ իշխանությունների «խեղճիզմի» քաղաքականությունը ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծում մեր պետության համար. Հայրապետյան

Հասարակություն

Ադրբջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Աննախադեպ հրաշք է տեղի ունեցել․ ՀՀ ԱԳՆ ղեկավարը կասկածներ ունի, որ Բաքուն խաղաղության է ձգտում

«Օրինակ, հիմա Ադրբեջանն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը։

Մինչդեռ, Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ հասկանում է Հայաստանի գրեթե ողջ տարածքը։

Բաքուն մեզ վստահեցնում է, որ դա տարածքային պահանջ չէ, սակայն տպավորությունը լրիվ այլ է»,-նման հայտարարություն է արել ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։

Պատկերացնու՞մ եք՝ այդ խոսույթը Ադրբեջանը շրջանառում է արդեն երկու տարի ՀՀ ԱԳՆ-ում նոր են սկսել դա նկատել։ Մինչդեռ խելացի աշխատանքի դեպքում այս ամենը կարելի է ուղղել հենց Ադրբեջանի դեմ։

Իսկ սա հատված է Ալիևի՝ սեպտեմբերի 30-ի ելույթից․

«Մեր ազգը 20-րդ դարում ենթարկվել է տեղահանության երեք ալիքների՝ առաջինը 1918-ին, երկրորդը՝ 1940-50-ականներին, երրորդը՝ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին։ Երկու տեղահանություններից հետո որոշակի ժամանակ անց ադրբեջանական ժողովուրդը վերադարձավ իր պապենական հողերը, այսինքն՝ մեծ մասը, եթե ոչ բոլորը, վերադարձան։ Սա մեզ իրավացիորեն վստահություն է տալիս, որ էթնիկ զտումների երրորդ ալիքին ենթարկված արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան իրենց պապենական հողերը։ Դրա համար շատ պատճառներ կան: Իհարկե, հայրենիքի նկատմամբ սերը, այդ հողերը չեն մոռացվել և չեն մոռացվելու, արևմտյան ադրբեջանցիների հաջորդ սերունդները, որոնք չեն տեսել այդ հողերը, ապրում են Հայրենիքի կարոտով»։

Այս և բազմաթիվ այլ հայտարարություններով Ալիևը հստակ ցույց է տալիս իր հետագա զավթողական պլանները, բայց ՀՀ իշխանությունները շարունակում են անտեսել այս պարզ իրողությունը՝ վարելով «խեղճիզմի» քաղաքականությունը, որ ոչ միայն չի բերում խաղաղության, այլև ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծում մեր պետության համար»։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին