«Փաստ». Բա որ հայի «հետին խելքն» ավելի շուտ «առաջ բերված» լիներ

Մամուլի տեսություն

«Երևի թիվ 1 հեծանիվը խափանվել է: Միգուցե նստարանն է վնասվել: Իսկ հնարավոր է՝ աշնանային եղանակն է ինչ-որ տրտմահետք թողել: Բայց փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանը վերստին «փիլիսոփայական» փայլատակում է ունեցել, ինչի հետևանքն է նրա այս գրառումը. «Սոցիալ-հոգեբանության տեսակետից մեր առաջնային խնդիրներից մեկը հետևյալն է. հայի հետին խելքը բերել էականորեն առաջ»: Անկեղծ լինենք՝ միանգամայն համամիտ ենք Նիկոլ Փաշինյանի ասածին: Չէ, խոսքը «առաջնային խնդիրներից մեկի» մասին չէ: Մեր հասարակությունը շատ լավ գիտի, թե որն է մեր «առաջնային խնդիրներից մեկը», ավելի ստույգ՝ ամենաառաջնայինը: Համաձայնությունը վերաբերում է զուտ «հայի հետին խելքը առաջ բերելուն»: Այ, սրան անվերապահ համաձայն ենք:

 

Պարզապես, «հայի հետին խելքը» պիտի առաջ բերված լիներ անհամեմատ շուտ՝ 2018-ին, կամ գոնե՝ 2021-ին, թեկուզ՝ 2022-ին, առնվազն՝ 2023-ին: Պատկերացնո՞ւմ եք, եթե «հայի հետին խելքն առաջ բերված լիներ» նշված թվերին ու ժամանակներում, ապա նախ՝ չէր լինի պատերազմ, Արցախը կշարունակեր լինել հայկական, իսկ թշնամին, իր արմունկները կրծելով, ստիպված կլիներ հաշվի նստել այդ իրողությունների հետ՝ շարունակելով գանգատվել, որ փակ դռների ետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախը: Մեր հազարավոր լուսավոր տղաներն էլ արդեն որը բուհի ավարտական կուրսում կլիներ, որը՝ ամուսնացած, որը՝ հայր դարձած...

Եթե գոնե 2021-ին «հայի հետին խելքը», առհասարակ՝ խելքը առաջ բերված լիներ, ապա երկիրն ու ժողովրդին աղետի մատնածները չէին վերարտադրվի որպես իշխանություն, պարտության խորհրդանիշը վարչապետ չէր մնա, ու էլի՝ Արցախը հայկական կլիներ, սահմանները՝ պաշտպանված, հանրությունն էլ՝ աղետի հետևանքների հաղթահարման վրա կենտրոնացած: Թե որ «հայի հետին խելքն առաջ բերված» լիներ, չէր լինի ներազգային պառակտում, չէր լինի ներքին թշնամանք, ու... այս հրապարակման կարիքն էլ չէր լինի»:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում