Գաղտնիքի խնդիր չկա, կա դիվանագիտական կոռեկտության հարց. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի կետերը չհանրայնացնելու մասին (տեսանյութ)

Ներքաղաքական

Ճիշտ չէ՞ր լինի արդյոք նախապես այդ 13 համաձայնեցված հոդվածները ներկայացնել հասարակությանը, պարզել՝ արդյոք հասարակությունը համաձայն է այդ պայմաններով թղթի ստորագրմանը, որը Դուք կոչում եք խաղաղության պայմանագիր, հետո նոր Ադրբեջանի հետ այդ թուղթը ստորագրել:

 

Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

 

Փաշինյանն ընդգծեց՝ բովանդակությունը հանրության համար պարզ հասկանալի և բացահայտված է և խաղաղության պայմանագրի կետերին ինքը տարբեր առիթներով անդրադարձել է:

 

«Այստեղ գաղտնիքի խնդիր չկա, կա դիվանագիտական կոռեկտության հարց: Փաստաթղթի շուրջ, եթե երկրորդ կողմի հետ աշխատում ես, դա նշանակում է, որ առնվազն այդ փաստաթուղթը 2-րդ շահառու էլ ունի և միակողմանի այդպիսի բան անելը պարզապես կոռեկտ չէ»,- ասաց Փաշինյանը:

 

Վերջինս հավելեց՝ ըստ էության, այդ խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պռակտիկայից անհայտ որևէ բան չկա:

 

Խաչատրյանն էլ հակադարձեց, թե տարակուսած է, որ կոռեկտության մասին է խոսում Փաշինյանը այն մարդու մասին, որը կոռեկտ չէ ոչ մեր ժողովրդի, ոչ էլ անձամբ Փաշինյանի հանդեպ:

 

«Եթե դիվանագիտական կոռեկտության մասին եք խոսում, հիշեցնեմ, որ Կապանում 2020 թվին Դուք գաղտնազերծեցիք «Կրակովյան սևագիրը», Ալիևն իր հերթին կոռեկտությունը խախտեց և հրապարակեց Ձեր և իր՝ Դուշանբեի պայմանավորվածությունները: Այդ ժամանակ Դուք ասացիք՝ նա ստանձնում է գաղտնի ինֆորմացիան հրապարակելու քաղաքականությունը, ապա Դուք այնպիսի բաներ կասեք, որ Ադրբեջանը կցնցվի ներսից, բայց չասացիք:

 

Մի կողմից ասում եք՝ կոռեկտ չէ, մյուս կողմից ասում եք՝ ամեն ինչ ասել եք, սատանան մանրուքների մեջ է: Պետք է 13 կետերը հրապարակել և հանրաքվեի հանել այդ հարցը»,- շեշտեց Խաչատրյանը:

 

Վարչապետն էլ հայտարարեց. «Դուք լավ գիտեք՝ եթե հրապարակենք այդ 13 և ավելի կետերը, ապա այն կողմին, որը չի ուզում խաղաղության պայմանագիր առիթ կտա ասելու, որ խախտվել են դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերը և այլն:

 

Ձեր ասած նրանց ոչ կոռեկտությունը նպատակ ունի մեզ համբերությունից հավասարակշռությունից հանելու, բայց սա անձնական հարց չէ, պետական է, և մենք շարժվում ենք այդ տրամաբանությամբ»:

https://youtu.be/j4Ki1iNQPr0?si=R8JOQJdTN19yv9MX

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում