Թարգ տանք զազրելի սովորությանը՝ ուղղություն ցույց տալ եկեղեցուն, շրջվեք առ Աստված. Գրիգորյան

Տեսանյութեր

«Իրավունք»-ի զրուցակիցն է «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, միջազգային փորձագետ, 44-օրյա պատերազմի մասնակից ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

— Ընդդիմադիր դաշտում տարակարծություն կար՝ մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել Մայր Տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնեքի արարողություններին, երբ իշխանությունները եւս հրավիրված էին: Ի՞նչ կասեք այս մասին:

Նախ նշեմ, որ պատմական օրեր ենք ապրում, ինչն ինձ համար շատ ուրախալի է՝ անկախ այն արհավիրքներից, որոնք բաժին են ընկել այսօր մեր ժողովրդին: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այն ազգային, վերքաղաքական կառույցն է, որտեղ գալու հարցում քաղաքական կամ որեւիցե մի դաշտում, որտեղ հավաքված են մարդիկ եւ որոնց Տեր Աստվածն է Հիսուս Քրիստոսը, պետք է տարակարծություն չունենային: Պարզապես, պետք էր վստահեին հայ եկեղեցուն, հետեւեին նրա խոսքին, քանի որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին եղել է եւ մնում է հայապահպանության գլխավոր օջախը: Բոլորս գիտենք, որ պատմության ընթացքում եղել են պահեր, երբ մենք պետություն չենք ունեցել, բայց ունեցել ենք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի, որը ծնողի պես իր զավականերին հավաքել է իր թեւերի տակ, հանդիսացել է հայապահպության, մեր սուրբ քրիստոնեական հավատքի, մեր կրթության եւ ուժի կանթեղը: Այդ իսկ պատճառով ես անթույլատրելի եմ համարում որեւիցե մի պատճառաբանությամբ, մանավանդ՝ քաղաքական, մերժել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հրավերը:

— Իսկ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ խնդիր էր լուծում իշխանությունը՝ Մայր Աթոռնում հայտնվելով, երբ 6 տարի նրանք, այսպես ասած, «ասպատակում» էին եկեղեցու դեմ: Մի՞թե հիմա որոշել են ապաշխարել:

Եթե Դուք խոսում եք իշխանությունը բռնազավթած հայրենադավ խմբակի մասին, ապա ես նաեւ կարող եմ ավելացնել այդ խմբավորմանը, որպես գործընկեր, «ընդդիմությանը»: Վեհափառ Հայրապետն իր եզրափակիչ խոսքում ամեն ինչ ասաց. «… Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող ուրանալ անկախ հայրենիք ունենալու իր հայրերի երազները, հրաժարվել սեփական պատմությունից։ Ով օծված է Մյուռոնով, չի կարող մերժել իր նախնյաց ժառանգությունը, նսեմացնել սրբագործված արժեքները, եղծել իր ազգային դիմագիծն ու իղձերը։ Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող անարգել ու արհամարհել հայրենակից ու բարեկամ իր քույրերին ու եղբայրներին, քանզի ասված է. «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել»: Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, կոչված է դառնալու ճշմարտության առաջամարտիկ, բարիքի կերտող և սիրո քարոզիչ։ Եվ վերջապես, ով օծված է Սրբալույս մյուռոնով, նա երկյուղած պիտի լինի միայն ու միայն Աստծուց, եւ աներկյուղ՝ թշնամիների ու սպառնալիքների առջեւ, քանզի, ինչպես ասում է Սուրբ Առաքյալը, «Աստծո տկարն ավելի զորեղ է, քան մարդկային զորությունը»: Այսինքն՝ չի կարող Սուրբ մյուռոնով օրհնվածքն անել այն ամենը, ինչ այսօր անում է այս հայրենադավ խմբակը՝ «ընդդիմության» լուռ աջակցությամբ: Դրանով ամեն ինչ ասված էր, հետեւապես Մայր Աթոռ գալով՝ նրանք ոչ մի խնդիր չէին կարող լուծել: Ինչպես ասաց շատ հարգելի Միքայել սրբազանը՝ եկեղեցին նմանների՞ է տեսել, կանցնեն, կգնան, իսկ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին եղել է եւ կմնա:

— Ձեզ համար դժվար չէ՞ր ներկա գտնվել նույն տարածքում, որտեղ Սուրբ պատարագի էր մասնակցում Նիկոլ Փաշինյանն՝ իշխանական ողջ վերնախավով:

Ձեր կողմից նշված էակի անունը չեմ ուզում տալ: Թող մեռելները թաղեն իրենց մեռելներին: Իրենք չկան: Այսօր մեր բոլորի քայլերը պետք է ուղղված լինեն մեր հոգու պաշտպանությանը, ինչն այս երկրային կյանքում ամենաթանկն է: Իսկ այդ էակն իր հոգին արդեն վաճառել է: Իսկ դեւերը բոլոր տեղերում էլ առկա են, գալիս են, բայց Քրիստոսին տեսնելիս՝ ծնկի են գալիս: Ընդ որում՝ նույնիսկ դեւերն իրենց տեղը գիտեն, շատ ափսոս, որ իրենց ընդդիմադիր կոչողներից ոմանք, որոնք ընդդիմանում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ կամ դրժում են նրա խոսքը, իրենց տեղը չգիտեն:

— Իշխանությունն ասում էր, թե ծնկի է բերելու հոգեւորականներին, բայց գլխիկոր իրենք եկան Մայր Աթոռի դուռը: Հիմա ո՞վ ծնկի եկավ:

Այդ անաստված բարբաջանքներին մեկնաբանություն տալու կարիք չկա: Նորից եմ ուզում հիշեցնել Միքայել սրբազանի խոսքը՝ նմանների՞ է եկեղեցին տեսել, կգնան, կգնան, կփոշիանան: Նրանց նույնիսկ հիշող չի լինելու: Հայոց պատմության մեջ հիշվելու են որպես մեծագույն, աննախադեպ դավաճաններ, եւ թող Աստված լինի նրանց դատավոր, ես չեմ դատում: Առաջ Աստված, ամեն ինչ իր տեղը կընկնի, եւ ամեն ինչ լավ է լինելու: Աստծո ժողովուրդը պարտվել չի կարող, դրա համար մենք ազգովի պետք է շրջվենք առ Աստված եւ թարգ տանք այն զազրելի սովորությանը՝ ուղղություն ցույց տալ եկեղեցուն, քննարկել, մատնանշել, ճիշտ ու սխալ տարբերակել: Սա բակի խոսակցություն չէ, այլ մեր սուրբ հավատքն է, մեր ընտրությունն է, իսկ քրիստոնեությունն ուժեղների ընտրությունն է: Մենք պետք է վեր լինենք նման խոսակցություններից, մեզ վայել չէ:

— Այսօր Հանրապետության հրապարակում տեղի կունենա դադարից հետո՝ առաջին հանրահավաքը: Ի՞նչ սպասումներ ունեք Բագրատ սրբազանի ազդարարած նոր պայքարից:

— Ես չգիտեմ ինչ նկատի ունեք՝ միգուցե Վազգեն Գալստանյանի մասի՞ն եք խոսում: Որքանով տեղեկացա ԶԼՄ-ներից, նա հեռացել է վանքերից մեկը՝ աղոթքի եւ ծոմի համար, միգուցե ծոմից դուրս գա, կարծիքը փոխի: Բայց ես, ամեն դեպքում, դա պայքար չեմ համարում: Ավելին ասեմ՝ ինչպես հիշում եք, երբ դեռ, այսպես կոչված, պայքարը չէր սկսվել, ես ասացի, որ սա համարում եմ անթույլատրելի, եւ այն, ինչ կատարվում է, հարված է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ նրա հետեւորդների կուռ միասնությանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=294227&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ