«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ի լուր աշխարհի ասում եմ՝ Փաշինյանը ՍԴ ուղարկվող փաստաթղթերը չի ստորագրում. Ղազարյան

Ներքաղաքական

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ գնահատմամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների գործունեությունը ՀՀ սահմանադրությանը համապատասխան լինելու ՝ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումն իրականում մեր պետության կործանումը ազդարարող փաստաթուղթ է: Ավելին, ըստ նրա, ՍԴ-ն անգամ այդ փաստաթուղթը վարույթ ընդունելու իրավունք չուներ, որովհետեւ այն հակասում է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի պահանջներին:

— Եվս մեկ անգամ ի լուր աշխարհի ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ՍԴ ուղարկվող փաստաթղթերը չի ստորագրում: Իսկ այս գործընթացի մեջ նրա ստորագրությունն ընդհանրապես չկա. Մհեր Գրիգորյանը ստորագրել է կանոնակարգը, ՍԴ կայացրած որոշումը Արման Դիլանյանն է ստորագրել, ԱԺ-ն կվավերացնի՝ Ալեն Սիմոնյանի ստորագրությունը կլինի, վերջում փաստաթուղթը կստորագրի նաեւ Վահագն Խաչատուրյանը: Պարզ է չէ՞, որ վաղն աշխարհը կարգավորվելու է, ու երբ նրան կանչեն, հարցնելու է, թե ինքն ի՞նչ է ստորագրել, իր ստորագրությունը ոչ մի տեղ չկա: Երկրորդ՝ մեր օրենսդրությամբ կա միջազգային պայմանագրերի երկու խումբ. պայմանագրեր, որոնք ենթակա են ազգային ընթացակարգով վավերացման եւ պայմանագրեր, որոնք վավերացման ենթակա չեն: Օրենսդրությունը դա հստակ տարանջատում է: Պայմանագրերը, որոնք վավերացման ենթակա չեն, ստորագրում եւ հաստատում է հանրապետության նախագահը: Իսկ որոնք ենթակա են, մտնում է ՍԴ, դրական եզրակացությամբ՝ ԱԺ: Այս կանոնակարգը այդ ցանկին չի համապատասխանում: Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, որ Հայաստանը որեւէ երկրի հետ չունենա դիվանագիտական հարաբերություններ ու դրա հետ կնքի միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի, բացառությամբ այն դեպքերի, որ այդ պայմանագիրը վերաբերում է դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան