Միշուստինը մի վերջին հորդոր է հղել Նիկոլին

Վերլուծություն

Ե­րե­ւա­նում տե­ղի ու­նե­ցած ԵԱՏՄ վար­չա­պետ­նե­րի նիս­տը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=294191&l=am) Նի­կո­լի հա­մար հեր­թա­կան ա­ռիթն էր, որ ցույց տար, թե ե­ղել եւ մնում է այդ տնտե­սա­կան կա­ռույ­ցի «ա­մե­նա­ջերմ կողմ­նա­կի­ցը»: Ի­հար­կե, ժա­մա­նա­կին Նի­կոլն այլ բան էր ա­սում: Օ­րի­նակ, երբ ԵԼՔ-ի շրջա­նակ­նե­րում պատրաստ­վում էր պատ­գա­մա­վոր դառ­նալ, այդ դա­շին­քի նա­խընտ­րա­կան ա­ռանց­քա­յին դրույթ­նե­րից էր, թե՝ «ԵԼՔ դա­շին­քը քա­ղա­քա­կան սխալ է հա­մա­րում ԵԱՏՄ-ին ան­դա­մակ­ցութ­յու­նը, ո­րը լրջա­գույն ռիս­կեր է պա­րու­նա­կում Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան, անվ­տան­գութ­յան … հա­մար»: Չ­նա­յած, այդ փու­լում Նի­կո­լը նաեւ Ար­ցա­խի ա­մե­նա­ջեր­մե­ռանդ «պաշտ­պանն» էր, քա­նի որ նույն ծրագ­րով խոս­տա­նում էին. «Ար­ցա­խի հար­ցում փոխ­զիջ­ման մա­սին խոսք լի­նել չի կա­րող Ադր­բե­ջա­նի ռազ­մա­շունչ հռե­տո­րա­բա­նութ­յան, ագ­րե­սիվ քա­ղա­քա­կա­նութ­յան պայ­ման­նե­րում»:

Ու հի­մա ի՞նչ, Նի­կոլն իր այդ մո­տե­ցում­նե­րը մո­ռա­ցե՞լ է, երբ Ար­ցա­խը հռչա­կում է Ադր­բե­ջա­նի տա­րածք: Թե՞ այն ժա­մա­նակ պար­զա­պես խա­բում էր ՀՀ շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րին: Ա­ռա­վել եւս, որ Ա­լիե­ւի «ռազ­մա­շունչ հռե­տո­րա­բա­նութ­յունն» ու «ագ­րե­սիվ քա­ղա­քա­կա­նութ­յու­նը» Նի­կո­լի կա­ռա­վար­ման այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հա­սել է նրան, որ Հեյ­դա­րո­վի­չը հի­մա բա­ցա­հայտ պա­հանջ­ներ է ներ­կա­յաց­նում ար­դեն ոչ թե նույ­նիսկ Ար­ցա­խի, այլ բուն Հա­յաս­տա­նի հան­դեպ: Վեր­ջին օ­րի­նա­կը օ­րերս էր, երբ Ա­լիե­ւը հեր­թա­կան ան­գամ «Ա­րե­ւել­յան Ադր­բե­ջան» վե­րա­դառ­նա­լու հայտ ներ­կա­յաց­րեց:

Ի­հար­կե, Նի­կո­լի հա­մար նույ­նիսկ մեկ օ­րում սե­փա­կան խոս­քը 180 աս­տի­ճա­նով շրջե­լը նոր բան չէ, էլ ուր մնաց 2017թ. ապ­րի­լին տրված խոս­տում­նե­րից հետ քաշ­վե­լը: Բայց դա դեռ հար­ցի մի կողմն է: Շատ ա­վե­լի լուրջ է Ա­լիե­ւի հի­շա­տակ­ած վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը: Այս­պես, ըն­դա­մե­նը օ­րեր ա­ռաջ ե­ղել է արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դի­պում, Նի­կոլն ԱՄՆ-ում տոն­նա­յա­նոց ճա­ռեր էր հնչե­ցում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» մա­սին: Իսկ ա­հա Ա­լիե­ւը պա­տաս­խա­նեց մեկ պարզ տեր­մի­նով՝ «կվե­րա­դառ­նանք Ա­րե­ւել­յան Ադր­բե­ջան», ո­րով միան­գա­մից զրո­յաց­րեց Նի­կո­լի ողջ «քա­ղա­քա­կան» կուրսն էլ, ե­ղած ու չե­ղած բո­լոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներն էլ: Իսկ այն, որ Ա­լիե­ւի նման հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին ան­լուրջ վե­րա­բեր­վե­լը կամ դրանք ըն­դա­մե­նը հռե­տո­րա­բա­նութ­յուն հա­մա­րե­լը կա­րող է ծանր ա­վարտ ու­նե­նալ, ցույց տվեց թե­կու­զեւ Ար­ցա­խի ամ­բող­ջա­կան զավթ­ման պատ­մութ­յու­նը:

Այս­պի­սով, ու­նենք այս պարզ ի­րո­ղութ­յու­նը: Մի կող­մից, ադր­բե­ջա­նա­կան չդա­դա­րող այդ ագ­րե­սիան, ո­րը, հաս­կա­նա­լի է, դա­ժան հար­ված էր «Ար­ցա­խը տանք եւ խա­ղաղ ապ­րենք» էն գլխից սնանկ «գա­ղա­փա­րին»: Մ­յուս կող­մից, ու­նենք նի­կո­լիզմ, ո­րի էութ­յու­նը ոչ պա­կաս սնանկ եւ քա­նիցս ձա­խող­ված` «Ա­րեւ­մուտ­քը մեզ կօգ­նի» տրա­մա­բա­նութ­յունն է: Ու այս ֆո­նին բա­նը հա­սել է նրան, որ ՍԴ-ի մի­ջո­ցով ինչ-որ ա­վանտ­յու­րա­նե­րի են դի­մում, ցույց տա­լու հա­մար, թե, ինչ կա որ, Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նը հա­մա­պա­տաս­խա­նում է Ա­լիե­ւի քիմ­քին: Միայն թե ինչ-որ ստո­րագր­ված թուղթ ձեռք բե­րեն: Մինչ­դեռ նույն նի­կո­լա­կան հա­մա­կար­գի կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­լենն է ան­գամ խոս­տո­վա­նում, թե այս բո­լոր զի­ջում­նե­րին կա­րող են հե­տե­ւել Բաք­վի նո­րա­նոր պա­հանջ­նե­րը. «Ես չեմ բա­ցա­ռում, որ վա­ղը, մյուս օ­րը մի նոր պատ­ճառ կգտնեն, մի նոր բան կգտնեն»:

Էլ ի՞նչ բա­ցա­ռես, երբ Ա­լիե­ւը շատ պարզ ներ­կա­յաց­նում է, թե ի­րա­կա­նում ինչ է ու­զա­ծը՝ «Ա­րե­ւել­յան Ադր­բե­ջան»: Եվ որ հենց ներ­կա քա­ղա­քա­կա­նութ­յունն է, որ այդ­չափ բա­ցել է Հեյ­դա­րո­վի­չի ա­խոր­ժա­կը:

Բայց վե­րա­դառ­նանք Մի­շուս­տի­նի այ­ցին: Խո­սակ­ցու­թյուն­նե­րը, որ Ի­րա­նը պատ­րաստ­վում է տե­սա­նե­լի ա­պա­գա­յում ան­դա­մակ­ցել ԵՏՄ-ին, ի­հար­կե, հենց այն­պես, օ­դից չըն­կան: Բայց միա­ժա­մա­նակ այդ թե­ման էլ ա­վե­լի է հիմ­նա­վո­րվում, որ հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նը Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հա­մար գնա­լով էլ ա­վե­լի կա­րե­ւո­րութ­յուն են ձեռք բե­րում: Եվ այս ի­րա­վի­ճա­կից գրա­գետ օգտ­վե­լը, միան­շա­նակ, կա­րող էր էա­պես բա­րե­լա­վել Հա­յաս­տա­նի անվ­տան­գա­յին վի­ճա­կը: Ինչ­պես որ մեր փո­խա­րեն Ա­լիեւն է այդ գրա­գետ քա­ղա­քա­կա­նութ­յունն ա­ռաջ տա­նում՝ աս­տի­ճա­նա­բար խլե­լով Հա­յաս­տա­նի այդ բո­լոր դիր­քե­րը:

Եվ ա­հա այս հա­մա­տեքս­տում, ըստ մի շարք լուրջ աղբ­յուր­նե­րի, Մի­շուս­տինն այ­ցի շրջա­նակ­նե­րում եւս մեկ ան­գամ Նի­կո­լին հոր­դո­րել է՝ դեռ բո­լոր հնա­րա­վո­րութ­յու­ննե­րը փակ­ված չեն, եւ պետք է պար­զա­պես նստել եւ լրջո­րեն քննար­կել ե­ղած պատ­կերն ու հնա­րա­վոր քայ­լե­րը: Ա­ռա­վել եւս, որ մեծ տա­րա­ծաշր­ջա­նի ի­րո­ղութ­յուն­ներն էլ ա­վե­լի կա­րող են թանձ­րաց­նել Հա­յաս­տա­նի շուրջ մթնո­լոր­տը: Կարճ ա­սած, ՌԴ-ում դեռ սպա­սում են Նի­կո­լի այ­ցին, թեեւ ե­թե ան­գամ այդ հաս­տատ­ված այ­ցը վեր­ջին պա­հին չե­ղարկ­վի, դա ար­դեն կա­րող է Մոսկ­վա­յին ա­ռանձ­նա­պես չհու­զել:

Ե­թե աղբ­յուր­նե­րը չեն սխալ­վում, ա­պա կնշա­նա­կի, որ Մի­շուս­տինն այս այ­ցի մի­ջո­ցով մի վեր­ջին նա­խազ­գու­շա­ցում է հղել՝ ո­րո­շու­մը թող­նե­լով Նի­կո­լին:

https://iravunk.com/sim/?p=294193&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը