«Հրապարակ». Սամվել Բաբայանին իշխանությունը նորից խաղի մեջ է մտցրել
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ Արցախի անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանին ՀՀ իշխանությունը նորից խաղի մեջ է մտցրել, որ վերջնականապես փակի Արցախի թեման։ Դեռ շաբաթներ առաջ Ալեն Սիմոնյանն ակնարկեց, որ պետք է վերանայել Արցախի ներկայացուցչության հարցը։
Իսկ զավեշտն այն էր, որ Բաբայանի կողմնակիցներն Արցախի քաղաքական վերնախավին սպառնում էին ջրի երես հանել թալանը, պահանջում էին, որ Արցախի ներդրումային հիմնադրամի մասով քննիչ հանձնաժողով ստեղծվի: Հիշենք, որ բլոկադայի ժամանակ հենց Բաբայանի կուսակիցներն են ԱԺ-ում տապալել ընդդիմության նույն նախաձեռնությունը։ Իրականում, Բաբայանը փորձում է արցախցիներից ձեւավորել ՀԿ՝ անիմաստ դարձնելով Արցախի պետական ինստիտուտների գոյությունը, սակայն դա չի ստացվում․ երեկվա հավաքը սակավամարդ էր»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

