Նրանք շատ համարձակ են խաղում. Գվարդիոլան` «Սլովանի» մասին
Սպորտ
Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Սլովանի» հետ Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպման մասին.
«Նրանք շատ համարձակ են խաղում։ Ես տեսա, թե ինչպես էին նրանք խաղում էին «Սելթիկի» դեմ:
Արդյունքը հիանալի չէր, բայց նրանք չեն վախենում մրցակցից։ Չգիտեմ՝ վաղը նրանք կխաղա՞ն չորս պաշտպանով:
Մենք կփորձենք վերլուծել նրանց խաղը և կփորձենք մեր ֆուտբոլը պարտադրել մրցակցին»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գվարդիոլան։
Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի «Սլովան» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 1-ին։
https://iravunk.com/sim/?p=294061&l=am/