«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է

Մշակութային

Սեպտեմբերի 30-ը հայ կինոյի և թատրոնի մեծ վարպետ, ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի տարեդարձն է։

«Հենրիկ Մալյանի ստեղծագործական ճանապարհը սկսվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտից, Լևոն Քալանթարի ռեժիսորական արվեստանոցից: Ավելի ուշ Մալյանն ավարտել է նաև ГИТИС-ի ռեժիսուրայի ընդլայնված դասընթացները և ստաժավորում է անցել խորհրդային մեծ էկրանի հայտնի ռեժիսորներ Միխայիլ Կալատոզովի և Սերգեյ Բոնդարչուկի մոտ:

Մալյանի ամբողջ ստեղծագործական ժառանգությունը, նրա նկարահանած ֆիլմերն  ու բեմադրած ներկայացումներն  առ այսօր համաժողովրդական սեր ու գնահատանք  են վայելում: «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ» և մյուս մալյանական ֆիլմերը մեր ազգային ինքնության վկայագրերն են, որ խորհրդանշում են մեր ժողովրդի հարատևությունն ու անցել են ժամանակի քննությունը»,- նշված է «Հայաստանի կինոյի հիմնադրամ»-ի էջում։

«Ֆիլմերիդ հերոսները էկրանի վրա ապրում են հայերեն, ինքդ հայ ես՝ հայի դարդ ու ցավով, հայի տենչանքներով, երազներով: Ես չեմ հանդիպել մեկ ուրիշին, որ քեզ նման ուժ ունենար՝ հարազատ ժողովրդի ապրելակերպի ու վարքագծի մեջ այդքան թերություններ տեսնելու, և չգիտեմ այլ մեկին, որ այդպես թափանցեր հայ մարդու էության մեջ, հմուտ խուզարկուի նման գանձեր որոներ, գտներ նրա հոգում»,- Մալյանի մասին ասել է մեծանուն դերասան Սոս Սարգսյանը։ 

Հենրիկ Մալյանը ծնվել է 1925 թվականին Վրաստանի Թելավ քաղաքում։  Առաջին բեմադրությունը Վ․ Սարոյանի պատմվածքի հիման վրա «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները» ներկայացումն էր։1954թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, սկզբում` որպես ռեժիսորի ասիստենտ, ապա` ռեժիսոր: 1960թ. Հենրիկ Մարգարյանի հետ համատեղ նկարահանել է «Նվագախմբի տղաները» կինոնկարը: 1963թ. Լևոն Իսահակյանի հետ համատեղ նկարահանել է «Ճանապարհ դեպի կրկես» կինոնկարը, իսկ 1964թ.` «Կեղծ լրտեսը» կարճամետրաժ ֆիլմը: 1967թ. ստեղծել է «Եռանկյունի» կինոնկարը, որի համար 1975թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, իսկ 1968թ. արժանացել է Անդրկովկասի և Ուկրաինայի հանրապետությունների «Մեծ Պրոմեթևս» գլխավոր մրցանակին, ինչպես նաև` Լենինգրադի համամիութենական կինոփառատոնի երկրորդ մրցանակին:

1969թ. նկարահանել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարը, որը 1976թ. Սան Ռեմոյի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է «Տարվա լավագույն հեղինակային ֆիլմ»:

1971թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում: 1972թ. նկարահանել է «Հայրիկ» կինոնկարը: 1975թ. նշանակվել է մանկավարժական ինստիտուտի ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ, ապա ստացել պրոֆեսորի կոչում:

1977թ. նկարահանել է «Նահապետ» կինոնկարը և ստացել է դոցենտի գիտական աստիճան:

1980թ. ստեղծել և գլխավորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի թատրոն-ստուդիան, ուր բեմադրել է «Հեքիաթներ», «Դեկամերոն», «Իմ անունն Արամ է», «Քաջ Նազար» ներկայացումները:

1981թ. նկարահանել է «Կտոր մը երկինք» կինոնկարը, որը Վիլնյուսի համամիութենական կինոփառատոնում արժանացել է լավագույն ռեժիսուրայի համար սահմանված մրցանակին: Գրել է մի շարք սցենարներ վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի համար` «Նահապետը», «Մուսալեռցիները», «Տասնմեկը և մեկը», «Գիքորը» և այլն:

Գրել է «Երկխոսություն երրորդի համար» գիրքը: Ռեժիսորի նկարահանած ֆիլմերը ցուցադրվել են Հնդկաստանի, Անգլիայի, Ֆիլիպինների միջազգային կինոփառատոներում: 1971թ. պարգևատրվել է ՀՀ Պատվո նշան շքանշանով: 1967թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1977թ.` Հայաստանի, 1982թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում 1988 թվականին:

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան