1700-ամյա եկեղեցու քայլերը մեկնաբանելու համար՝ շատ հացուպանիր պետք է ուտեք. Չախալյան

Տեսանյութեր

Վերաօծվեց Մայր Տաճարն ու կայացավ մյուռոնօրհնեքի արարողությունը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր-ղեկավար ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ հետ:

Քաղաքական լայն դիսկուրսի առարկա դարձավ այն, թե ինչու եկեղեցին պատմական եւ սուրբ այս արարողություններին հրավիրեց իշխանության ներկայացուցիչներին, ինչի պատճառով էլ մի շարք ընդդիմադիրներ հրաժարվեցին ներկա գտնվել: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նախ ուզում եմ շնորհավորել մեզ՝ բոլորիս, մյուռոնօրհնեքի եւ Մայր տաճարի վերաօծման հետ կապված: Իսկապես պատմական օրեր ենք ապրում: Ես` որպես հայ քրիստոնյա զավակ, շատ մեծ հույսեր եմ կապում Մայր տաճարի վերաօծման հետ: Ինչ վերաբերում է եկեղեցու հրավերին, այսպես ասեմ՝ իրականում ես ինձ շատ փոքր եմ համարում եկեղեցու քայլերը քննադատելու համար: Ավելին՝ ճիշտ չեմ համարում այն քաղաքական գործիչների քայլը, ովքեր այս կամ այն դրդապատճառով հրաժարվեցին Էջմիածին գալ: Այստեղ երկու կարեւոր հանգամանք կա: Նախ` ի՞նչ են պատճառաբանում, որ Նիկոլ Փաշինյա՞նն էր ներկա լինելու, դրա համար իրենք չեն գալիս: Էհ, թող իրենք գային, Նիկոլը չգար: Չէ՞ որ սա մեր պապերի պահած, շահած եւ մեզ փոխանցված եկեղեցին է, մենք ի՞նչ ունեինք չգալու: Իհարկե, պարզ է, որ իր երեսը պադոշ է, կգար, բայց հիմա չեմ ուզում այս հարցը քաղաքականացնել: Եվ երկրորդ՝ այստեղ երկակի ստանդարտների հարց կա. ախր նույն Ազգային ժողով շատ լավ գնում են, հարցուպատասխան են անում, «պարոն»-ով են դիմում: Ազգային ժողովը, պայմանական ասած, մաքրազերծո՞ւմ է իրենց ներկայությունը մի տանիքի տակ: Հրաշագործ հնարավորություն ունի՞ Ազգային ժողովի տանիքը: Այսինքն՝ այնտեղ իրենց կարելի է նույն տարածքում լինել, իսկ մեր Մայր տաճարում ինչ-որ հարցեր պետք է լինե՞ն: Հստակ ասում եմ՝ ես սա ճիշտ չեմ համարում:

Եվ հետո՝ մեր բոլորի թուլությունն է, որ մինչեւ այսօր Նիկոլ Փաշինյանը վարչապետ է: Օրինակ` նաեւ իմ մեղքով է, որ նա վարչապետ է: Անշուշտ, ես եւ իմ ընկերները մեր ձեռքից եկածը տարիների ընթացքում արել ենք, բայց միայն մեր անելը քիչ է: Բայց նաեւ, ամեն դեպքում, պատասխանատվությունից չեմ էլ ուզում խուսափել եւ կրկնում եմ՝ մեր մեղքն է, որ մինչեւ օրս նա է վարչապետը: Այդ սիրուն ու մեծ քննադատողները, բա թող փոխեին, թող իրենցից մեկը լիներ վարչապետը, իրենց կհրավիրեին՝ որպես վարչապետ: Գուցե մի քիչ կոպիտ հնչի, բայց սխալ է սեփական թուլություններն ու մեղքերը թողած՝ ուրիշներին քննադատելը: Առավել եւս, որ մեր եկեղեցին 1700-ամյա գենետիկ հիշողություն ունեցող միակ ինստիտուտն է Հայոց բովանդակ պատմության մեջ, հետեւապես իր քայլերը մեկնաբանելու համար, մենք, այսպես ասած, շատ հացուպանիր պետք է ուտենք: Հայ Առաքելական սուրբ եկեղեցին շատուշատ մարտահրավերների միջով է անցել, եւ երբ մի քանի տեղ աշխատած, պաշտոն ունեցած ինչ-որ անձինք իրենց իրավունք են վերապահում եկեղեցու այս քայլը դատապարտել, իսկապես ճիշտ չեմ գտնում: Իրենք իրականում իրենց շատ են թույլ տալիս: Ուղղակի, այդ քննադատողների մեջ հարգելի մարդիկ կան, մեր պայքարի ընկերներից կան, չեմ ուզում պառակտում մտցնել ու ասել՝ տղանե՛ր ջան, այսպես որ խոսում եք, դուք կարո՞ղ եք ձեր խոսքերի համար պատասխան տալ: Չե՛ն կարող, իսկապես չեն կարող:

Պարոն Չախալյան, իսկ Ձեր գնահատմամբ՝ իշխանությունն ի՞նչ խնդիր էր լուծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայտնվելով: Մի՞թե որոշել են դարձի գալ ու ապաշխարել:

— Նախ եկեղեցին չի կարող մարդուն ասել՝ դուք հանցագործ եք եւ չթողնել, որ եկեղեցի մտնի: Անգամ մարդասպաններն են եկեղեցի մտնում ու դուրս գալիս: Ճիշտ է, կհակադարձեք՝ մատնանշելով հրավերի փաստը, բայց եկեղեցին չի հրավիրել Նիկոլ Փաշինյանին, այլ հրավիրել է ՀՀ վարչապետին: Համաձայնեք, որ Հայ Առաքելական եկեղեցին չէր կարող Մայր Տաճարի վերաօծմանը ՀՀ վարչապետին չհրավիրել՝ ուզեինք սա, թե՝ չուզեինք: Հիմա հարցն այն է, թե ինչու են ՀՀ վարչապետի աթոռին նստածին հայ ժողովուրդը, քաղաքական ուժերը հանդուրժում: Սա արդեն բոլորիս մեղքն է: Իսկ թե նա գալով ինչ հարց է լուծում, անկեղծ՝ չեմ կարող բացատրություն գտնել: Միգուցե իսկապե՞ս ուզում է ապաշխարել, չգիտեմ: Իրականում չեմ ուզում հիմա հավելյալ ակնկալիք առաջացնել եւ ասել, թե ուզում էր դարձի գալ: Երանի ուզեր, իր համար էլ լավ կլիներ, մեզ համար էլ, ժողովրդի համար էլ, բայց չեմ կարծում: Ամեն դեպքում, մենք մեր պայքարը շարունակելու ենք, որովհետեւ այն, որ նա է մինչեւ օրս վարչապետի աթոռը զբաղեցնում, բոլորիս ամոթն է, իսկ մնացածն արդեն հետեւանքներ են: Էլի եմ շեշտում՝ բուն պատճառն այն է, որ մենք ենք հանդուրժում:

Իսկ ի՞նչ հույսեր եք կապում Բագրատ սրբազանի հոկետեմբերի 2-ից մեկնարկող պայքարի նոր փուլի հետ:

— Ճիշտն ասած, ես մեծ նախադրյալներ չեմ տեսնում այս պահին, որ ժողովրդական զանգվածները կմոբիլիզացվեն: Նաեւ հասկանում եմ, որ մինչեւ քաղաքական արմատականություն չլինի այս ամենի մեջ, այս խնդիրը հենց այնպես չի լուծվելու: Արցախ հանձնած իշխանությունները հենց այնպես չեն հեռանալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում