«ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ԵՐԿՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՍԿԻՆ ԲԱՑ ԹՈՂԵՑԻ ՁԵՌՔԻՑՍ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Սպորտ

Վերջերս, Հայաստանի սպորտի դարբնոց համարվող Գյումրի քաղաքում կայացավ անվանի ծանրամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի բրոնզե մեդալակիր ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ և նրա ընտրյալի ՆԱՏԱԼԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հարսանիքը։ Այս գեղեցիկ զույգը, Աստծո օրհնությունը ստացավ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը ևս ներկա է գտնվել պսակադրության արարողությանը եկեղեցում։ Սամվելը հարսանիքի ընթացքում հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ Մեզ հաջողվեց զրուցել ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք, Սամվել, ամուսնության առթիվ, մաղթում անսպառ երջանկություն, հավերժական միություն ։Հարսանիքի ժամանակ հայտարարեցիր, որ ավարտում ես քո մարզական կարիերան, որն է պատճառը։

- Շատ շնորհակալ եմ։ Ծանրամարտը թողեցի վնասվածքի պատճառով։ Երրորդ անգամ եմ ծնկի վիրահատության ենթարկվել ու ոտքս այնքան էլ լավ վիճակում չէ։

Մրցաշարերի ընթացքում մշտապես ունեցել եմ ցավեր ու չէի ցանկանա այդ ամենը նորից կրկնվի։ Թեև թողնում եմ ծանրամարտը, սակայն հետագայում էլ կփորձեմ մնալ սպորտում։ Արդեն իսկ աշխատանքային տարբեր առաջարկներ եմ ստացել, այդ թվում Հայաստանի պատանիների հավաքականի երկրորդ մարզչի պաշտոնը զբաղեցնելու։ Բայց մարզիչ դառնալու համար նախևառաջ սեփական սաներն է պետք ունենալ ու փորձ կուտակել։ Այնուամենայնիվ, ինձ չեմ թերագնահատում, որպես մարզիկ մեծ փորձ ունեմ և կարող եմ ճիշտ խորհուրդներ տալ, բայց հավաքականում լինելը մեծ պատասխանատվություն է ու դրան հասնելու համար ժամանակ է հարկավոր։ Առաջիկայում ԿԳՄՍ ֊ի սպորտի քաղաքականության վարչությունում գլխավոր մասնագետի թափուր աշխատատեղի համար մրցույթ է լինելու, դրան եմ մասնակցելու։ Աշխատանքի անցնելու դեպքում կփորձեմ բարձրաձայնել մարզիկների ունեցած խնդիրների մասին և օգնել մեր սպորտը այլ մակարդակի հասցնել։

- Իսկ ինչի համար ես ափսոսում։

- Ափսոսում եմ, որ երկու Աշխարհի առաջնություններում 2021֊ին Ուզբեկստանում և 2022֊ին Կոլումբիայում, ոսկին բաց թողեցի ձեռքիցս։ Այդ մրցումներից շատ դասեր եմ քաղել։ Բնականաբար, շատ եմ ցանկացել մասնակցել Օլիմպիական խաղերի ու մեդալ նվաճել։ Երբ 102 կգ քաշային կարգը դարձավ օլիմպիական, իմ միակ նպատակը ուղեգիր նվաճելն էր, որպեսզի այդքան թափած քրտինքը զուր չլինի։ Օլիմպիական խաղերից առաջ ես ու Գարիկ Կարապետյանը հավասար արդյունքներ ենք ցույց տվել, պարզապես վնասվածքն ինձ շատ խանգարեց։ Փարիզ չմեկնելու համար չեմ տխրել, հակառակը հավաքների ժամանակ իմ խորհուրդներով փորձել եմ օգտակար լինել Գարիկին։ Սկզբում, վիրահատությունից հետո մտածում էի, որ անպայման կվերադառնամ սպորտ, սակայն հասկացա, որ ցավերը ոչ մի տեղ չեն անհետանալու և անդադար հետապնդելու են ինձ, չարժե ռիսկի դիմել։ Եղել են մարզիկներ, Նազիկ Ավդալյանը այդ թվում, որ կարողացել են վնասվածքներից հետո նվաճել մեդալներ, բայց սպորտից հետո էլ կյանք կա։ Նշեմ, որ հարսանիքս հիանալի անցավ։ Վաղուց էինք որոշել հարսանիքն անել, սակայն այն հետաձգվում էր Օլիմպիական խաղերի պատճառով, երբ դրանք բաց թողեցի, որոշեցի հիմա ամուսնանալ։ Ընտրյալս Նատալին ևս ծնունդով Գյումրեցի է, բժշկական համալսարանում է սովորում, ապագա ատամնաբույժ է։ Նա ինձ շատ է ոգևորել ու օգնել հասնել հաջողությունների։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում