ՖԻՖԱ-ն կորակազրկի Էմիլիանո Մարտինեսին անպարկեշտ պահվածքի համար
Սպորտ
ՖԻՖԱ-ն որակազրկելու է անգլիական «Ասթոն Վիլայի» և Արգենտինայի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային ամերիկայի գոտու որակավորման փուլի 8-րդ տուրում Արգենտինայի հավաքականը 1-2 հաշվով պարտվել էր Կոլումբիային։ Հանդիպումից հետո 32-ամյա դարպասապահը հարվածել էր օպերատորներից մեկի տեսախցիկին։ Դա չի վրիպել չիլիացի գլխավոր մրցավար Պիերո Մասայի աչքից, և դրվագը ներառել է հանդիպման արձանագության մեջ։
Մարտինեսը ոչ սպորտային պահվածքի պատճառով որակազրկվելու է երկու խաղով և բաց թողնի ԱԱ-2026-ի որակավորման փուլի հաջորդ հանդիպումները։ Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան հոկտեմբերի 11-ին հյուրընկալվելու է Վենեսուելային, իսկ 5 օր անց Բուենոս Այրեսում ընդունելու է Բոլիվիայի հավաքականին։
https://iravunk.com/sim/?p=293906&l=am/