Խաղաղություն, թե միջուկային պատերազմ. գնդակն ամերիկացիների մոտ է

Վերլուծություն

­Հա­յաս­տան­յան ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=293812&l=am), սա­կայն, կա­րող են շատ լուրջ փո­փո­խութ­յու­ննե­րի են­թարկ­վել, հաշ­վի առ­նե­լով գլո­բալ ի­րո­ղութ­յուն­նե­րը: Իսկ այդ հար­թա­կում, այս­պես ա­սենք, «կե­նաց­ներն ար­դեն ա­ռա­վե­լա­գույն քաղց­րութ­յան են հա­սել»:

­Հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րով նա­խօ­րեին հան­դես ե­կավ Վ­լա­դի­միր Պու­տի­նը՝ ՌԴ Անվ­տան­գութ­յան խորհր­դի նիս­տի շրջա­նակ­նե­րում, ծայ­րա­հեղ լուրջ մե­սիջ էր ողջ աշ­խար­հի եւ, բնա­կան է, ա­ռա­ջին հեր­թին Ա­րեւ­մուտ­քի հա­մար: Կարճ հի­շեց­նենք. Ռու­սաս­տանն ա­ռա­վե­լա­գույնս պար­զեց­րել է իր մի­ջու­կա­յին դոկտ­րի­նով սահ­ման­ված թույ­լատ­րե­լի շե­մը, երբ Գե­րա­գույն հրա­մա­նա­տարն ի­րա­վունք կու­նե­նա մի­ջու­կա­յին զենք կի­րա­ռե­լու հրա­ման տալ: Ն­ման հրա­մա­նի ա­ռիթ կա­րող է դառ­նալ, ե­թե ո­րե­ւէ ոչ մի­ջու­կա­յին եր­կիր, մեկ այլ մի­ջու­կա­յին երկ­րի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցութ­յամբ կամ ա­ջակ­ցութ­յամբ գրո­հում է Ռու­սաս­տա­նը: Նաեւ, ե­թե Ռու­սաս­տա­նը են­թարկ­վում է զանգ­վա­ծա­յին օ­դա­յին հար­ված­նե­րի՝ ա­նօ­դա­չու­նե­րի կամ հրթի­ռա­յին զի­նա­տե­սակ­նե­րի մի­ջո­ցով: Ընդ ո­րում, այդ պաշտ­պա­նութ­յու­նը վե­րա­բե­րում է նաեւ Բե­լա­ռու­սին:

Ա­վե­լի պարզ. ե­թե այս պա­հին ուկ­րաի­նա­կան ու­ժե­րը ՌԴ Կուրս­կի մար­զի տա­րած­քում են, եւ Ռու­սաս­տա­նը ֆիք­սում է, որ դա ար­վում է մի­ջու­կա­յին պե­տութ­յուն­ներ հա­մար­վող Ֆ­րան­սիա­յի, Բ­րի­տա­նիա­յի կամ ԱՄՆ-ի օգ­նութ­յամբ, մի­ջամ­տութ­յամբ, ան­մի­ջա­կան մաս­նակ­ցութ­յամբ, ա­պա պա­տաս­խա­նը կա­րող է լի­նել մի­ջու­կա­յին հար­վա­ծի տես­քով: Այ­սինքն, սա ծայ­րա­հեղ պարզ մե­սիջ է Ա­րեւ­մուտ­քին՝ կա­րիք ու­նե­ցանք, հենց այս պա­հին էլ կա­րող ենք մի­ջու­կա­յին հար­ված հասց­նել, մեր հիմ­քերն ու­նենք: Այլ հարց է, թե ին­չո՞ւ հենց այս պաին Մոսկ­վան գնաց նման ծայ­րա­հեղ կոշ­տութ­յան:

­Փոր­ձա­գետ­նե­րի մի մասը դա փոր­ձում է կա­պել Զե­լենս­կու ա­մե­րիկ­յան այ­ցի հետ: Կա կար­ծիք, որ ՄԱԿ-ի ներ­կա գա­գա­թա­ժո­ղո­վից հե­տո ԱՄՆ-ն կա­րող է «դաբ­րո» տալ Կիե­ւին՝ ռու­սա­կան խո­րը տա­րածք­նե­րին հար­վա­ծել ա­րեւմտ­յան հե­ռա­հար հրթիռ­նե­րով, եւ Մոսկ­վան ըն­դա­մե­նը դա է փոր­ձում կան­խել՝ հե­տա­գա ծայ­րա­հեղ սրա­ցում­նե­րին չհաս­նե­լու հա­մար: Այս­տեղ, ի­հար­կե, ո­րո­շա­կի տրա­մա­բա­նութ­յուն կա: Ճիշտ է, մի շարք ա­րեւմտ­յան, ա­սենք նաեւ ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­ներ փոր­ձում են այն թեզն ա­ռաջ տա­նել, թե Զե­լենս­կու այ­ցը լիո­վին տա­պալ­ված է, սա­կայն դա կա­րող է սո­վո­րա­կան բլեֆ լի­նել: Ա­մեն դեպ­քում, Զե­լենս­կին եւս մեկ ան­գամ պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց, որ չի պատ­րաստ­վում բա­նակ­ցութ­յուն­նե­րի, ո­րը, ան­կախ Վա­շինգ­տո­նում տի­րող ի­րա­կան տրա­մադ­րութ­յու­նն­երի, փաս­տի ա­ռաջ է կանգ­նեց­նում (մի­գու­ցե կա­մա­վոր հի­մունք­նե­րով) Ս­պի­տակ տա­նը:

Այ­սինքն, բա­նակ­ցութ­յուն­նե­րից հրա­ժար­վե­լը հե­տեւ­յալ հե­տե­ւանքն ու­նի: Պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վում է, ընդ ո­րում, այս պա­հին ռու­սա­կան ա­ռա­ջըն­թա­ցի պա­րա­գա­յում: Ա­վե­լին, կան լուրջ ռիս­կեր, որ այս պա­հին մաղ­վում են ուկ­րաի­նա­կան վեր­ջին մար­տու­նակ ռե­զերվ­նե­րը, ռուս­ներն էլ գրե­թե ոչն­չաց­րել են հիմ­նա­կան պաշտ­պա­նա­կան բնա­գծե­րը, ո­րից հե­տո կա­րող են շատ ա­րագ հաս­նել Ուկ­րաի­նա­յի ներ­քին տի­րույթ­նե­րին: Վա­շինգ­տո­նի հա­մար դա նշա­նա­կում է հե­տեւ­յալ եր­կընտ­րան­քը. կա´մ հաշտ­վել մտքի հետ, որ ռուս­ներն ուկ­րաի­նա­կան խնդիր կլու­ծեն ռազ­մա­կան ճա­նա­պար­հով, ընդ ո­րում, մի­գու­ցե մին­չեւ Ուկ­րաի­նա­յի ա­րեւմտ­յան սահ­ման­նե­րին հաս­նե­լով: Կա´մ­ այդ տար­բե­րա­կից խու­սա­փե­լու հա­մար պետք է մե­ծաց­նել Ուկ­րաի­նա­յին տրա­մադր­վող զի­նա­տե­սակ­նե­րի կար­գը: Ընդ ո­րում, այդ ուղ­ղութ­յան ար­դեն անվ­տան­գութ­յան շե­մին Վա­շինգ­տո­նը հա­սել է. այն նոր զի­նա­տե­սակ­նե­րը, ո­րոնք հի­մա կա­րող է տալ, բո­լորն են հաս­կա­նում, որ Ուկ­րաի­նա­յի կի­րա­ռե­լու բա­նը չեն. մեծ հե­ռա­վո­րութ­յուն­նե­րի հար­վա­ծե­լու հա­մար պետք է ա­մե­րիկ­յան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րի կի­րա­ռում, այն է՝ ուղ­ղա­կի մի­ջամ­տութ­յուն պա­տե­րազ­մին, ո­րի մա­սին Պու­տի­նը վեր­ջերս հայ­տա­րա­րեց:

­Կարճ ա­սած, Զե­լենս­կին Վա­շինգ­տո­նին հենց այդ փաստի ա­ռաջ կանգ­նեց­րեց՝ հրա­ժար­վե­լով ա­մեն մի բա­նակ­ցութ­յու­նից՝ կա´մ հաշտ­վել, որ ռուս­նե­րը կգրա­վեն ողջ Ուկ­րաի­նան, կա´մ­ ա­ռա­ջին դեմ­քով մտնել պա­տե­րազ­մի մեջ: Ա­մե­րի­կյան ո­րոշ կա­ռույց­ներ փոր­ձե­ցին «դուխ տալ» Ս­պի­տակ տա­նը, թե մի վա­խե­ցիր, Մոսկ­վան սպառ­նում է, բայց եր­բեք մի­ջու­կա­յին զեն­քի չի դի­մի: Ս­պի­տակ տունն էլ փոր­ձեց ստու­գե­լու հա­մար նախ ա­ռաջ մղել Բ­րի­տա­նիա­յին եւ Ֆ­րան­սիա­յին. թող նրանք ա­ռա­ջի­նը Կիե­ւին հե­ռա­հար զենք կի­րա­ռե­լու թույլտ­վութ­յուն տան, մենք կհե­տե­ւենք Մոսկ­վա­յի պա­տաս­խա­նին եւ նոր կո­րո­շենք: Սա­կայն տեխ­նի­կա­պես սա հնա­րա­վոր չէ. նման զի­նա­տե­սակ­նե­րի ամ­բող­ջա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գեր Ֆ­րան­սիան եւ Բ­րի­տա­նիան պար­զա­պես չու­նեն եւ օգտ­վում են ա­մե­րիկ­յա­նից:

Ու ա­հա, Մոսկ­վան կա­տա­րեց իր վեր­ջին քայ­լը՝ ցույց տա­լով, որ ո­րե­ւէ «բլեֆ», որ կպա­տաս­խա­նի, չկա, ա­ռավել եւս, որ դա ար­վում է մի­ջու­կա­յին դոկտ­րի­նի տես­քով, ո­րը չա­փա­զանց լուրջ գոր­ծիք է՝ դրա մի­ջո­ցով «բլեֆ­ներ» ա­նե­լու հա­մար: Ա­րեւմտ­յան ա­ռաջ­նա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րում ռեակ­ցիան գործ­նա­կա­նում նույնն է՝ «Պու­տի­նը ի­ջեց­նում է մի­ջու­կա­յին զեն­քի կի­րառ­ման շե­մը՝ նոր նա­խազ­գու­շա­ցում­ներ հայտ­նե­լով Արեւ­մուտ­քին Ուկ­րաի­նա­յի վե­րա­բեր­յալ»: Այ­սինքն, մե­սի­ջը միան­շա­նակ տեղ հա­սել է:

­Թե ինչ կա­նի Ս­պի­տակ տու­նը՝ իր ո­րո­շե­լիքն է. կհե­ռաց­նի Զե­լենս­կուն (ինչի մասին չհապաղեց գրել ռոտշիլդական The Economist-ը) եւ կանց­նի բա­նակ­ցե­լո՞ւ, կգնա պա­տաս­խան սրա­ցում­նե­րի՞, կան­տե­սի այս մե­սիջը եւ կխառն­վի պա­տե­րազ­մի՞ն, թե՞ այլ տար­բե­րա­կի կդիմի: Ա­մեն դեպ­քում, գնդա­կը Վա­շինգ­տո­նի մոտ է՝ մի­ջու­կա­յին բա­խում կամ խա­ղա­ղութ­յուն եր­կընտ­րան­քով:

Ե­թե բա­նակ­ցութ­յուն­ներ, դրանք կա­րող են գլո­բալ ի­մաս­տով լի­նել ոչ միայն Ուկ­րաի­նա­յի հետ կապ­ված, այլ` ռուս-ա­մե­րիկ­յան բո­լոր հե­տաքրք­րութ­յուն­նե­րի, եւ խոս­քը նաեւ Հա­րա­վա­յին Կով­կա­սի մա­սին է: Հա­կա­ռակ դեպ­քում այդ­քան ան­հա­վա­նա­կան թվա­ցող մի­ջու­կա­յին բա­խու­մը դառ­նում է գործ­նա­կա­նում ե­րաշ­խա­վոր­ված:

https://iravunk.com/sim/?p=293813&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը