Կարծում էր, թե «ֆռոնտում» կորած պապի՞ն է գտել

Վերլուծություն

­Նի­կո­լի՝ Էր­դո­ղա­նի գիր­քը ձեռ­քին, եր­ջա­նիկ ժպի­տը դեմ­քին լու­սան­կա­րը Թուր­քիա­յի նա­խա­գա­հի հետ, ի­հար­կե, շատ բան է ա­սում նրանց հան­դիպ­ման մա­սին: Ա­ռա­վել եւս, երբ դրան գու­մար­վեց Ան­նա­յի՝ ոչ պա­կաս եր­ջա­նիկ դեմ­քով հան­դի­պումն Էր­դո­ղա­նի կնոջ հետ: Չէ, ա­մե­նե­ւին էլ նկա­տի չու­նենք այն ա­ռա­ջին տպա­վո­րութ­յու­նը, ո­րն ա­ռա­ջա­նում է այդ եր­կու ֆո­տո­փաս­տե­րից:

ՆԻԿՈԼՆ ԱՅԴ ՄԻԱՄԻ՞ՏՆ ԷՐ

Ա­ռա­ջին տպա­վո­րութ­յունն այն է, որ Նի­կո­լը գտել է հո­գե­ւոր հո­րը եւ ջերմ գրկա­խառ­նութ­յուն­նե­րից հե­տո ան­համ­բեր սպա­սում է, թե երբ է մե­նակ մնա­լու, որ նրա գիր­քը կար­դա: Ան­նան էլ ա­վե­լի շատ սկես­րո­ջը գտած խո­նարհ հար­սի կեր­պա­րի մեջ էր: Բայց, կրկնենք, ա­ռա­ջին տպա­վո­րութ­յամբ, հաշ­վի առ­նե­լով, որ գո­նե Նի­կո­լի այդ լու­սան­կարն ար­դեն իսկ տա­րաբ­նույթ հար­ցեր է ա­ռաջ քա­շում:

Այ­սինքն, Նի­կոլն ի­րո՞ք այդ միա­միտն է, որ չհաս­կա­նար, թե Էր­դո­ղա­նի գիր­քը ձեռ­քին նրա հետ նկար­վելն ինչ աղ­մուկ է ա­ռաջ բե­րե­լու, ո­րի արդ­յուն­քում ան­գամ սե­փա­կան թի­մա­կից­ներն ա­սե­լու բան չեն ու­նե­նա: Ա­սենք թե այդ­քան միա­միտն է: Կամ ե­թե այդ նկա­րի ի­մաստն այն լի­ներ, թե, տե­սեք, Նի­կոլն Էր­դո­ղա­նին առն­վազն 1940-ա­կան­նե­րին «ֆռոն­տում» կո­րած պա­պի պես է ըն­դու­նում, Էր­դո­ղանն էլ Նի­կո­լին ըն­կա­լում է, որ­պես Հա­յաս­տա­նում իշ­խա­նութ­յան նստած հո­գե­զա­վա­կի կամ շպիո­նի, ա­պա ի՞նչ կստաց­վի, որ Թուր­քիա­յի նա­խա­գա­հը միամ­տա­բար կամ դի­տա­վոր­յալ բա­ցա­հայ­տո՞ւմ է իր գոր­ծա­կա­լին. թուր­քա­կան «ծեր աղ­վե­սը» հաս­տատ նման սխալ թույլ չէր տա: Թե­րեւս, այդ լու­սան­կարն ըն­դա­մե­նը ցույց է տա­լիս, որ Էր­դո­ղա­նը մի քա­նի գլխով ա­վե­լի պատ­րաստ­ված եւ խո­րա­մանք քա­ղա­քա­կան գոր­ծիչ է, քան Նի­կո­լը: Ն­կա­տի ու­նենք հե­տեւ­յա­լը:

Возможно, это изображение 2 человека и текст

Այն, որ այս հան­դիպ­մա­նը­Նի­կո­լը գնա­ցել էր խնդրո­ղի դե­րով, դժվար չէ կռա­հել: Նա Էր­դո­ղա­նի հետ եր­կու հիմ­նա­կան հարց ու­նի: Նախ, որ Թուր­քիան վեր­ջա­պես հա­մա­ձայն­վի բա­ցել սահ­մա­նա­յին ան­ցա­կե­տը, ա­պա, որ ազ­դի Ա­լիե­ւի վրա՝ ստո­րագ­րել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» Նի­կո­լի ա­ռա­ջար­կած կի­սատ տար­բե­րա­կով: Այ­սինքն, պետք է ի ցույց դնել, որ ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յունն այս պա­հին փակ­ված չէ: Ընդ ո­րում, կա նաեւ այն հար­ցը, թե դա ի­րա­կա­նում Նի­կո­լի՞ ու­զածն է, թե՝ Ա­րեւ­մուտ­քի ցան­կութ­յունն է, ո­րը դա պարզ ցույց տվեց այն փաս­տից, թե ինչ­պես ԵՄ-ի հա­յաս­տան­յան դես­պան­նե­րը վա­զե­ցին Մար­գա­րա­յի ան­ցա­կետ՝ Նի­կո­լի Ն­յու Յորք մեկ­նե­լու պա­հին:

­Թե ին­չու է պետք Հա­յաս­տա­նի՝ ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յան հետ կապ­ված դեռ հույ­սեր քա­րո­զելը, դա եւս կա­րե­լի է հաս­կա­նալ: Ան­գամ Նի­կոլն էր վեր­ջերս խո­սում, թե Եվ­րո­պա­յի կուր­սը կշա­րու­նա­կի, ե­թե միայն նշան­ներ տես­նի, որ դա հնա­րա­վոր է: Փո­խա­րե­նը հա­կա­ռակ նշան­նե­րը կան: Վ­րաս­տա­նը, շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, ար­դեն մեկ ամ­սից՝ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո կա­րող է վերջ­նա­կա­նա­պես դուրս գալ ա­րեւմտ­յան գծից, ո­րում, ըստ ա­մե­նայ­նի, Նի­կոլն ան­ձամբ հա­մոզ­վեց վեր­ջերս Թ­բի­լի­սի կա­տա­րած այ­ցի ժա­մա­նակ: Գու­մա­րած, ե­թե փակ է մնա­լու նաեւ թուր­քա­կան ուղ­ղութ­յու­նը, ա­պա դե­պի Եվ­րո­պա ֆի­զի­կա­կան, ըստ այդմ՝ նաեւ քա­ղա­քա­կան ճա­նա­պարհ չի մնում, եւ նման կուր­սի դեպ­քում Նի­կո­լը պար­զա­պես վե­րած­վե­լու է տա­րա­ծաշր­ջա­նա­յին «սպի­տակ ագ­ռա­վի»: Մեկ ամ­սից էլ, ինչ­պես ան­ձամբ է ա­նոն­սա­վո­րել, Նի­կո­լը պատ­րաստ­վում է Կա­զան գնալ, որ­տեղ, են­թադ­րե­լի է, որ նրան տե­ղը-տե­ղին եւս մեկ ան­գամ կբա­ցատ­րեն «սպի­տակ ագ­ռավ» դառ­նա­լու հե­ռան­կար­նե­րը:

­Թե­րեւս, այս ի­րա­վի­ճա­կը Նի­կո­լից էլ լավ հաս­կա­նում են Ա­րեւ­մուտ­քում, որ Նի­կո­լը Կա­զա­նում կա­րող է շատ լավ հաս­կա­նալ ի­րեն բա­ցատր­վա­ծը: Այ­սինքն, պետք է ստեղ­ծել գո­նե քա­րոզ­չա­կան պատ­րանք, թե եվ­րո­պա­կան ու­ղին չի փակ­վում, միայն թե Նի­կոլն Էր­դո­ղա­նին մի լավ խնդրի՝ սահ­մա­նը բա­ցել: Ու ա­վե­լի նման է, որ «ծեր աղ­վե­սը» ա­ռի­թը չկորց­րեց՝ խնդրան­քով իր մոտ ե­կած Նի­կո­լին պա­տաս­խան խնդրան­քով դի­մել. Էր­դո­ղա­նի գիր­քը ձեռ­քին նրա հետ նկար­վել:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ

­Թե ում եւ ինչ մե­սիջ էր Էր­դո­ղա­նը դրա­նով հղում, այլ հարց է: Ռուս­նե­րի՞ն էր ցույց տա­լիս, թե, տե­սեք, Նի­կո­լին ինչ­պես ցան­կա­նամ, կպտտեմ, Ա­րեւ­մուտ­քի՞ն, թե` սա չէ՞ ձեր Նի­կո­լը, սրան դեռ կհաս­նենք:

­Բայց մինչ այդ, ե­թե ըն­դու­նենք, որ ի­րոք այս սցե­նարն է գոր­ծել, ա­պա, կրկնում ենք, դա միայն հիմ­նա­վո­րում է, որ Էր­դո­ղա­նը բազ­մա­պա­տիկ ան­գամ իր փոր­ձա­ռութ­յամբ գե­րա­զան­ցում է Նի­կո­լին: Այ­սինքն, ե­թե վեր­ջինս սպա­սում է, թե թուրք նա­խա­գա­հի գրքով նկար­վե­լով եւ դրա­նով վերջ­նա­կա­նա­պես հայ ժո­ղովր­դի «աչ­քի գրո­ղը» դառ­նա­լով (ժե­խին նկա­տի չու­նենք), ինչ-որ արդ­յունք­նե­րի կհաս­նի, միամ­տութ­յուն է: Ա­ռա­վե­լա­գույ­ն արդ­յուն­քը, թե­րեւս, Բ­լին­քեն-­Բայ­րա­մով-­Միր­զո­յան հան­դի­պումն էր, որն ա­նոն­սա­վոր­վեց Նի­կո­լի եւ Էր­դո­ղա­նի այդ լու­սան­կա­րը տա­րած­վե­լուն պես: Բայց ա­սել, թե դա կհասց­նի Նի­կո­լի ե­րա­զանք­նե­րի կի­սատ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ստո­րագր­մա­նը, հա­վա­նա­կա­նութ­յու­նը գրե­թե զրո­յա­կան է: Ա­վե­լի ճիշտ, տե­սա­նե­լի չեն այն ռեալ գոր­ծոն­նե­րը, ո­րոնք կա­րող են Ա­լիե­ւին ստի­պել՝ ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս ա­րե­նա­յից հե­ռա­նալ պատ­րաստ­վող Բ­լին­քե­նի (ան­կախ ա­մե­րիկ­յան ընտ­րու­թուն­նե­րի արդ­յունք­նե­րից, նա հա­զիվ թե պետ­քար­տու­ղա­րի պոս­տը պա­հի) ծրագ­րե­րին ըն­դա­ռաջ գնալ՝ կտրուկ փո­խե­լով առն­վազն վեր­ջին մեկ տար­վա քա­ղա­քա­կան կուր­սը: Հան­դի­պումն էլ ցույց տվեց, որ Բայ­րա­մո­վը շա­րու­նա­կում է ա­ռա­ջին պլա­նում թող­նել Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խե­լու պա­հան­ջը, ո­րին ըն­դա­ռաջ գնա­լու տար­բե­րակ Նի­կո­լը գործ­նա­կա­նում չու­նի. ն­ման հար­ցով հան­րաք­վեի ցան­կա­ցած փորձ վե­րած­վե­լու է Նի­կո­լի վստա­հութ­յան հան­րաք­վեի:

Մ­յուս կող­մից, ե­թե ան­գամ Էր­դո­ղա­նը հա­մա­ձայն­վի մաս­նա­կիո­րեն բա­ցել սահ­մա­նը (եր­րորդ երկր­նե­րի հա­մար, ինչ­պես պայ­մա­նա­վոր­վել են), դա եւս դե­պի Եվ­րո­պա «պա­տու­հան» չի դառ­նա­լու: Խն­դի­րը մի փոքր այլ է, ո­րը, ի դեպ, Նի­կո­լի հա­մար եւս գլխա­ցա­վանք է դար­ձել: Հա­յաս­տա­նում ո­րո­շա­կի ա­րեւմ­տա­մո­լա­կան ու­ժեր, ինչ­պես հայտ­նի է, փոր­ձում են եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յան հետ կապ­ված օ­րի­նագ­ծեր հաս­տա­տել, եւ այս օ­րե­րին ստո­րագ­րա­հա­վաք են անց­կաց­նում: Ս­րա հետ կապ­ված` եր­կու հիմ­նա­կան լուր է շրջա­նառ­վում: Նախ, որ նա­խա­տես­ված 50 հա­զա­րի փո­խա­րեն ըն­դա­մե­նը 3 հա­զար ստո­րագ­րու­թյուն են հա­վա­քել: Երկ­րոր­դը, որ Նի­կո­լը «տա­կից» դեմ է գնում այդ գոր­ծըն­թա­ցին: Ի­րա­կա­նում 3 հա­զար ստո­րագ­րութ­յուն են հա­վա­քել այս պա­հին, թե մի քա­նի ան­գամ ա­վել, դա էա­կան չէ: Փաս­տը սա է՝ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը, ինչ­պես ան­գամ ան­զեն աչ­քով է տե­սա­նե­լի, մեղմ ա­սած, ա­մե­նե­ւին էլ գլխա­պա­տառ չեն նետ­վում «եվ­րո­պա­կան ե­րա­զան­քի» հա­մար ստո­րագ­րութ­յուն տալ: Պատ­ճա­ռը, ա­վե­լի ճիշտ՝ պատ­ճառ­նե­րը եւս կա­րե­լի է հաս­կա­նալ. շա­տե­րի կար­ծի­քով, դա վերջ­նա­կա­նա­պես խաչ կքա­շի Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան մնա­ցորդ­նե­րի վրա, շա­տե­րի կար­ծի­քով՝ Հա­յաս­տա­նը ԵՄ ան­դամ կդառ­նա այն­պես, ինչ­պես Վ­րաս­տա­նը «դար­ձավ», շա­տե­րի կար­ծի­քով՝ ԵՄ ան­դամ դառ­նա­լու փո­խա­րեն թուր­քա­կան վի­լա­յեթ կդառ­նա, շա­տե­րի կար­ծի­քով՝ մեզ նման մա­ռազ­մա­տիկ Եվ­րո­պա պետք չէ, եւ այս­պես շա­րու­նակ: Արդ­յուն­քում, փաստն այն է, որ 50 հա­զար ստո­րագ­րութ­յուն հա­վա­քե­լը խնդիր է դար­ձել, ու ի՞նչ կլի­նի, ե­թե հան­կարծ նման հարց դրվի հան­րաք­վեի. ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րա­կը տա­պա­լումն է, ո­րից հե­տո ան­գամ նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­ներն ար­դեն չեն կա­րող խո­սել «եվ­րո­պա­կան ե­րա­զան­քի» մա­սին:

­Կարճ ա­սած, այն տպա­վո­րութ­յունն է, որ մեր ներ­քին ա­րեւմ­տա­լի­բե­րաստ­նե­րի տե­րե­րը նման գոր­ծըն­թաց սկսե­ցին՝ Նի­կո­լի հա­մար «եվ­րազս­պա­շա­պիկ» սար­քե­լու հա­մար, բայց սխալ­վե­ցին՝ հա­յաս­տան­յան ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը շփո­թե­լով Վ­րաս­տա­նի կամ Ուկ­րաի­նա­յի՝ 2000-ա­կան­նե­րի ա­ռա­ջին տա­րի­նե­րի ի­րո­ղութ­յուն­նե­րի հետ, որ­տեղ դեռ հա­մա­տա­րած էր «դե­պի Եվ­րա­միութ­յուն» հրճվան­քը: Հա­յաս­տա­նում, հաս­կա­նա­լի է, եր­կար տա­րի­ներ տո­տալ հա­կա­ռու­սա­կան քա­րոզ է տար­վում, բայց այն օ­րի­նա­կը, ո­րոնք այ­սօր ի ցույց են դնում նույն Ուկ­րաի­նան եւ Վ­րաս­տա­նը, ա­մեն մի քա­րո­զից էլ ու­ժեղ է: Ու հի­մա այդ ստո­րագ­րա­հա­վա­քի խա­ղը է­լի Նի­կո­լի գլխին խնդիր է դար­ձել, բայց մյուս կող­մից: Այ­սինքն, երբ, ան­կախ այն ամենից 3 կամ 10 հա­զար ստո­րագ­րութ­յուն հա­վա­քել են, թե՝ չէ, տե­սա­նե­լի չէ հան­րութ­յան ակ­տիվ շարժն այդ ուղ­ղութ­յամբ, նի­կոլ­յան թի­մը գնա­լով քիչ շան­սեր ու­նի՝ ա­ռաջ տա­նե­լու հա­մար քա­րո­զը, թե ժո­ղովր­դի հիմ­նա­կան հատ­վա­ծի պա­հան­ջը հենց Եվ­րո­պան է: Իսկ ե­թե Եվ­րո­պան չէ, մնում է եր­կու տար­բե­րակ՝ Թուր­քիա կան Ռու­սաս­տան: Չ­բա­ցա­ռենք ան­գամ այն, թե­րեւս քիչ հա­վա­նա­կան տար­բե­րա­կը, որ Նի­կոլն Էր­դո­ղա­նի գրքով նկար­վե­լով, թուր­քա­կան ուղ­ղութ­յան հետ կապ­ված մեր ներ­քին հան­րա­յին ռեակ­ցիան էր ստու­գում: Ե­թե ան­գամ այդ­պես է, ռեակ­ցիան ակն­հայ­տո­րեն այն աս­տի­ճան սուր է, որ այդ ուղ­ղութ­յու­նը եւս դառ­նում է չաշ­խա­տող տար­բե­րակ:

ՇԱՏ ԲԱՐԴ ՀՈԿՏԵՄԲԵՐ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Չ­նա­յած, ան­գամ այս ի­րավի­ճա­կում Նի­կո­լը դեռ խա­ղա­լու տեղ ու­նի: Ե­թե հաս­տատ­վի, որ Բ­լին­քե­նը հեր­թա­կան փոր­ձով եւս չկա­րո­ղա­ցավ ա­ռաջ տա­նել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը», ու միա­ժա­մա­նակ ֆիքս­վում է, որ Հա­յաս­տա­նի բնակ­չութ­յու­նը առն­վազն ո­գե­ւոր­ված չէ «եվ­րո­պա­կան ե­րա­զան­քով», Նի­կո­լը կա­րող է Ա­րեւ­մուտ­քին «պա­տին դեմ տալ»: Թե ինչ ա­սե­ցիք, ա­րել եմ, սա էր արդ­յուն­քը, դուք չեք կա­րո­ղա­նում գոր­ծըն­թացն ա­ռաջ տա­նել: Ու ե­թե այս «բա­գա­ժով» մեկ­նի Կա­զան, ար­դեն կա­րող է շատ ա­վե­լի ու­շա­դիր լսել, թե ինչ են ա­սում այն­տեղ ի­րեն: Ա­ռա­վել եւս, ե­թե հեր­թա­կան ան­գամ ֆիքս­վի, որ ո­րե­ւէ «կի­սատ պայ­մա­նա­գիր» Ա­լիե­ւը չի ստո­րագ­րե­լու:

­Բայց այս դեպ­քում էլ Ա­րեւ­մուտ­քը կա­րող է գնալ նոր հե­ղաշրջ­ման ճա­նա­պար­հով: Կարճ ա­սած, շատ բարդ հոկ­տեմ­բեր է սպաս­վում:

https://iravunk.com/sim/?p=293812&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը