«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել ՀԱԿ-ի գրասենյակում

Ներքաղաքական

Օրերս Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող եւ հրապարակախոս Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ծեծի է ենթարկվել եղբայրը՝ Դավիթ Սիրադեղյանը։ Նա մասնավորապես նշել էր, որ մի քանի օր առաջ եղբայրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում է եղել, որտեղ դեռեւս չպարզված հանգամանքներում վիճաբանություն է եղել ու նրան ծեծել են:
Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել ՀԱԿ-ի գրասենյակում «Իրավունք»-ը փորձեց պարզել Վանո Սիրադեղյանի հարազատ կուսակցության տարբեր ներկայացուցիչներից:
Մեր այն հարցին, թե Վանո Սիրադեղյանի որդու նկատմամբ բռնի ուժ գործադրելու պատճառը ո՞րն է եղել, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ խուսափեց պատասխանել. «Եթե տեղեկություն եք ուզում՝ խնդրեմ, կասեմ, իսկ եթե հարցազրույց, ապա՝ ոչ: Շնորհակալ եմ, լավ եղեք»:
Նույն հարցով դիմեցինք նաեւ ՀԱԿ մյուս փոխնախագահ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ: Նա էլ հղում արեց մեկ այլ լրատվամիջոցի, թե՝ այնտեղ կա տեղեկություն. «Այժմ ավելացնելու բան չունեմ»:
Իսկ մեր այն հարցին, թե հոկտեմբերի 2-ին Բագրատ սրբազանի շարժման հանրահավաքից ինչպիսի՞ ակնկալիք կա, Լեւոն Զուրաբյանը շրջանցեց հստակ պատասխանելուց՝ հին սովորույթի համաձայն՝ պատճառաբանելով, թե հեռախոսով հարցազրույց չի տալիս:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հ.Գ.- Ի դեպ, հատկանշական է, որ ՀԱԿ-ից ավելի վաղ սրտնեղել էին, թե լրատվամիջոցները Վանո Սիրադեղյանի որդուն ծեծի ենթարկելու մասին լուրը հրապարակել էին՝ առանց «Հայ ազգային կոնգրեսի» հետ նշված ենթադրյալ դեպքի հանգամանքները ճշտելու: Մինչդեռ, երբ լրատվամիջոցները փորձում են ճշտել, նրանք տալիս են խուսափողական պատասխաններ: Սա առնվազն տարօրինակ է, որովհետեւ նույն ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրները մամուլով վստահեցրել էին, թե իրականում քրոջ մատնանշած օրերին Դավիթ Սիրադեղյանն ընդհանրապես ՀԱԿ գրասենյակ չի այցելել: Կոնգրեսը նաեւ կոչ է արել իրավապահ մարմիններին արագ հետաքննել կատարվածը եւ պարզություն մտցնել այս հարցում: Բայց եթե սա իրականություն է, ապա հարց է ծագում, թե ինչու են ՀԱԿ վերին օղակները հուշտ լինում հարցին ուղիղ եւ սպառիչ պատասխանելուց:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան