«Մի՛ ընդհատեք, Ձեր թիմակիցը ԼՂ բնակիչներին զավեշտ է ասել», «Դադարեցրե՛ք». բանավեճ՝ ԱԺ-ում

Հասարակություն

Ես չէի կարող պարոն Մանուկյանի այսօրվա նիստի մեկնարկին հնչեցրած մտքերի հետ չհամաձայնել, որ այո, մեր հանրության մեջ, ցավոք սրտի, կա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների նկատմամբ որոշակի խտրական վերաբերմունքի և ատելության դրսևորումներ:

Այս մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Մասնավորապես ինձ էս վերջերս շատ զայրացրեց պարոն Մանուկյանենց կուսակցության նախկին կոալիցիոն գործընկերներից մեկի, նախկին պատգամավորի ֆեյսբուքյան գրառումը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների մասին, որոնք ուղղակի ունեն կոնկրետ քաղաքական հայացք:

Ես իհարկե հասկանում եմ որ քաղաքական այդ ճամբարը լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին ընկալել է միայն ու միայն պարզապես ինչ-որ... Պարոն Մանուկյան մի ընդհատեք, ձեր կոալիցիոն նախկին գործընկերը, պատգամավորը Լեռնային ղարաբաղից բռնի տեղահավածներին անվանում է զավեշտ: Դա ատելության խոսքի տարածում է»,- ասաց Ալեքսանյանը:

Ալկեքսանյանը շեշտեց՝ ինքն, իհարկե, հասկանում է, որ կոնկրետ քաղաքական ճամբարը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ընկալել է և շարունակում է ընկալել որպես քաղաքական թնդանոթի միս՝ ընկալելով որ այդ քաղաքացիներին ինչ-որ պահի պետք է շպրտի ոստիկանների վրա, հույս ունենալով ինչ-որ բանի հասնել:

«Երբ տեսնում է՝ այդ քաղաքացիներն ուղղակի ունեն շատ տարբեր քաղաքական հայացքներ, ինչը նորմալ է, որ այդ քաղաքացիների մի մած մասն աջակցում է ՀՀ գործող իշխանությանը, սկսում է  վիրավորել ու ատելության խոսք տարածել այդ քաղաքացիների նկատմամբ:  Խստորեն դատապարտում եմ այդ արարքը»,- ասաց նա:

Նշենք, որ Գեղամ Մանուկյանը ընդհատում էր Ալեքսանյանին իսկ վերջինս հորդորում էր չընդհատել: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ զգայուն թեմաներ են և պետք չէ կրքեր բորբոքել և որ դադարեցնեն:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին