Մեկ տարի առաջ ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը

Թեմա

Այսօր լրանում է մեկ տարին՝ ինչ Ադրբեջանի իշխանությունները կամայականորեն կալանավորեցին հայտնի գործարար և մարդասեր Ռուբեն Վարդանյանին: Նրա ձերբակալությանը հաջորդեցին արցախցի մյուս գործիչների՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի ձերբակալությունները:

 

«Հորս կամայական ազատազրկումը՝ առանց որևէ ապացույցի կամ արդար դատաքննության, միջազգային բոլոր նորմերի և օրենքների բացահայտ խախտում է,-ասել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։ -Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու նրա անհապաղ և անվերապահ ազատ արձակումը՝ Ադրբեջանում անօրինաբար կալանավորված մյուս հայ ղեկավարների հետ միասին»:

 

Չնայած Եվրախորհրդարանի, Ֆրանսիայի Սենատի, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի և Լորդերի պալատի, ԱՄՆ-ի Կոնգրեսի ղեկավարների, գործարար աշխարհի և համայնքային առաջնորդների՝ հայ բանտարկյալներին ազատ արձակելու մասին բազմաթիվ կոչերին, Ռուբեն Վարդանյանը շարունակում է մնալ նախնական կալանքի տակ՝ առանց անգամ դատավարության օրվա նշանակման կամ նրա նկատմամբ պաշտոնապես մեղադրանքի առաջադրման:

«Մեկ տարի կալանքի տակ պահելն առանց դատավարության կամ կոնկրետ ապացույցների՝ վկայում է այս գործի քաղաքական բնույթը,- նկատել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը: – Ադրբեջանը պետք է հարգի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով ստանձնած պարտավորությունները և անհապաղ ազատ արձակի Ռուբեն Վարդանյանին»։

 

Վարդանյանը կարճ ժամանակով զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի պետնախարարի պաշտոնը և խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանին՝ ացախահայության նկատմամբ դաժան վերաբերմունքի և միջազգային իրավունքի խախտումների համար։

 

COP29-ը հյուրընկալելու հետ կապված՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման հարցերը գտնվում են միջազգային ուշադրության կենտրոնում: Նոյեմբերին անցկացվելիք համաժողովից առաջ Ադրբեջանը կոչ է արել «համաշխարհային զինադադար» հաստատել և դադարեցնել ընթացիկ բոլոր հակամարտությունները, ինչը քննդատվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանում ազատազրկված անձանց աճող թիվը և մարդու իրավունքների հարցերով միջազգային իրավունքի շարունակական խախտումները:

 

Շատ իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Freedom House-ը, պնդում են, որ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ էին, և էթնիկ հայերը «դիտավորյալ կերպով ենթարկվել են կանոնավոր հարձակումների, ահաբեկման, զրկվել են հիմնարար իրավունքներից և համապատասխան կենսապայմաններից, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ենթարկվել են բռնի տեղահանման»։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ևս, ի թիվս այլոց, հաստատում է, որ Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են «ցեղասպանություն» ոճրագործությանը:

 

2017 թվականից ի վեր Ադրբեջանը հետևողականորեն զիջում է իր դիրքերը Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցում՝ ներկայումս 100 միավորից ունենալով ընդամենը 7-ը։ Կոռուպցիայի ընկալման ինդեքսում էլ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը 180 երկրների մեջ Ադրբեջանին հատկացրել է 154-րդ տեղը՝ հաշվի առնելով համատարած կոռուպցիայի մակարդակը, մրցակից քաղաքական գործիչների նկատմամբ ճնշումներն ու քաղաքացիական ակտիվության սահմանափակումները:

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)