Ովքեր պաշտպանեցին նախարարին եւ փուռը տվեցին փոխնախարարին

Ներքաղաքական

Պարզվում է՝ ՔՊ-ական պատգամավորները ստորագրահավաք էին սկսել ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի դեմ, որի քավորը ո՛չ ավել, ո՛չ պակաս ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն էր: Սակայն  գործընթացը ցանկալի սցենարով չշարունակվեց, որովհետեւ իշխանական մի շարք պատգամավորներ դեմ էին արտահայտվել Մինասյանին հանիրավի պաշտոնանկ անելուն: Ըստ էության, նրա դեմ միակ փաստարկը բերվում էր այն, որ նա Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրն է: Բայց սա առանձնապես բացահայտում չէ, այդ մասին գիտեին բոլորն ու ի սկզբանե:

ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ խմբակցության նիստին Արփի Դավոյանն անկոտրուն է մնացել եւ հայտարարել, թե ովքեր չեն ստորագրում Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար, իրենց հարցը պետք է քննվի առանձին եւ ուսումնասիրվի՝ ի՞նչ կապ ունեն, այսպես ասած, նախկինների հետ:  

Նույն աղբյուրներն ասում են, թե նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի «դուխն» է հերիքել բարձրաձայնել, որ իր սրտով չէ այս ստորագրահավաքը: Այո՛, պնդել է, թե ինքն էլ է տեսնում խնդիր, որ իրենց արդարադատության նախարարը Միքայել Մինասյանի եղբայրն է, բայց, միեւնույն ժամանակ, չի կարելի աչք փակել նրա պրոֆեսիոնալիզմի վրա եւ չնկատել, որ արդարադատության համակարգը բավական մեծ առաջընթաց է ունեցել նրա օրոք:

Այսպիսով՝ Անդրանիկ Քոչարյանին հաջողվել է հասնել նրան, որ նախարարի հրաժարականը փոխարինվի փոխնախարարի հրաժարականով: Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանին հասկացրել են, որ իր ինքնակամ հրաժարականը կարող է մեղմել իրավիճակը, չէ որ նրա նշանակումն էր պատճառը, որ բողոքի ալիք բարձրացավ Մինասյանի դեմ: Իսկ Սիրվարդ Գեւորգյանի «մեղքն» այն էր, որ նա ՀՀ երկրորդ նախագահի դստեր ընկերուհին է եւ համացանցում լայն տարածում էր գտել նրա լուսանկարը՝ Ռոբերտ Քոչարյանի գիրքը ձեռքին:

Սեփ. լրատվություն

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում