Մնում է միայն քաջալերել ընկեր Աղազարյանին. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ընդդիմության աչքը լույս լինի: Իզուր շտապեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գառնիկ Դանիելյանը՝ ասելով, թե՝ «Սխալ էր իշխանությանը հրավիրելը, չեմ մասնակցի Մայր Տաճարի վերաօծմանը»: Պարզվում է՝ հուրախություն ընդդիմության՝ կա իշխանության մեջ մեկը, ով եւս գտնում է, որ նիկոլականները չպետք է մասնակցեն Մայր Տաճարի վերաօծման արարողությանը: ՔՊ-ական պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ, որը նախկինում եղել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, այդ սուրբ գործը որոշել է վերցնել իր վրա: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս իր հարցազրույցներից մեկում նշել է. «Մենք Աստծո առաջ ապաշխարելու կարիք չունենք, ամեն ինչ կանեմ, որ ՔՊ-ն չմասնակցի Մայր Տաճարի վերաօծմանը»: Որքան էլ զարմանալի է, բայց այս հարցում մեզ մնում է միայն քաջալերել ընկեր Աղազարյանին՝ այո՛, ամեն ինչ արեք, որ չմասնակցեն, գոնե այդ սուրբ օրը ձեր ներկայությամբ մի՛ պղծեք:

Ուշագրավ գրառմամբ է հանդես եկել Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության նախկին պետ, ազգագրագետ ԽՈՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Նա մասնավորապես նշել է. «Հայաքվեն, ում գլխավոր մեկենասը Քոչարյան Ռոբերտն էր, ով Արցախին դուրս էր թողել բանակցություններից, պնդում էր, որ պետք է քրեականացնել Արցախը Ադրբեջանի տարածքում տեսնելու խոսույթը»: Իհարկե, Գրիգորյան Խորենը սխալվում է՝ «Հայաքվեն» ասում էր ոչ թե «պետք է քրեականացնել Արցախը Ադրբեջանի տարածքում տեսնելու խոսույթը», այլ նպատակ ուներ օրենսդրությամբ ամրագրել, որ Արցախը չի կարող լինել որեւէ երրորդ երկրի կազմում: Սակայն մեզ զարմացրեց ոչ թե սա, այլ այն, որ «Հայաքվե»-ի մեկենասը ՀՀ երկրորդ նախագահն է: Եթե նախկին պաշտոնյան ճիշտ է, ապա հարց է ծագում՝ ի՞նչի համար էր այդ ամբողջ շոուն, երբ ընդամենը Ռ. Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքից մեկ պատգամավոր կարող էր հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, ի՞նչ իմաստ ուներ 50 հազար ստորագրություն հավաքելը, հետո մերժվելն օրենսդիրից: Ի վերջո, մի՞թե ստացվում է, որ խորհրդարանում գեթ մեկ գաղափարակից չուներ «Հայաքվե»-ն, ով եւս կհամարեր, որ Արցախը չի կարող լինել որեւէ երրորդ երկրի կազմում: Հետեւապես, ինչի՞ համար էր այս ամբողջ «փիառ» օպերացիան:

Մեկ տարի առաջ սկսվեց հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից։ Այս մասին Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանը Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար ԺԱՆ-ՆՈԵԼ ԲԱՐՐՈՆԸ։ X-ի իր միկրոբլոգում Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարին մեջբերելով՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին գրել է. «Ֆրանսիան ոչինչ չի մոռանում եւ ոչ նրանց վերադարձի իրավունքի, ոչ էլ նրանց մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության առնչությամբ ոչինչ չի զիջի»: Երեսպաշտության իսկական մաստեր-կլասսն էլ ինչպե՞ս է լինում: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հարց է բարձրացնում. «Հետաքրքիր է, սրանք որքա՞ն են անասունի տեղ դնելու հայ ժողովրդին... Ի գիտություն Ժան-Նոել Բարրոնի՝ հայերի բռնի տեղահանման թիվ երկրորդ մեղավորը (առաջինը՝ Նիկոլ Անհողն է) Ֆրանսիայի հայատյաց նախագահ Մակրոնն է, ում անմիջական հովանավորությամբ եւ քավորությամբ է Նիկոլը 2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս... Ու հիմա, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը ինչ-որ հայամետ բաներ է մկկում՝ հույսը դնելով քաղաքականապես անգրագետ եւ հիմարություններով հրճվող հայության, օրինակ՝ «Փարիզի քաղաքապետարանը ճանաչեց Արցախի անկախությունը» եւ նմանօրինակ զուգարանի թղթից ավելի էժան արժեք ունեցող փաստաթղթերի ընդունման համար հրճվող որոշ զանգվածի վրա...»:

Զարմացած է «Իրավունք»-ը

https://iravunk.com/sim/?p=293733&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը