Ոչ մի ակնկալիք չպետք է ունենալ, քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարգավորվել. Խուդավերդյան

Ներքաղաքական
Նյու Յորքում սպասվում է Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների հանդիպումը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ըստ հրապարակումների` երկու երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա Մանհեթենում գտնվող Թուրքիայի տանը՝ նրանց պատկանող երկնաքերում: Փաշինյան -Էրդողան հնարավոր հանդիպման մասին հայկական կողմը դեռ ոչինչ չի հայտնում։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է թուրքագետ-միջազգայնագետ ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:
 
— Ինչպիսի՞ ակնկալիքներ կարող ենք ունենալ Փաշինյան-Էրդողան հնարավոր հանդիպումից, եւ ի՞նչ կտա դա Հայաստանին:
 
— Հայ-թուրքական ցանկացած հանդիպում պետք է կապել հայ-ադրբեջանական զարգացումների հետ: Քանի դեռ հայ-ադրբեջանական զարգացումները մշուշոտ են, ապա որեւէ արդյունք ակնկալել Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարներից, անիմաստ է: Եկեք նախ հայ-ադրբեջանական հարցերում տեսնենք, թե ինչ է կատարվում, եւ հետո նոր վերլուծենք հայ-թուրքական հարաբերությունները, որովհետեւ առանց մեկը մյուսի, ուղղակի անհնար է:
 
— Թուրքական կողմի լրագրողներից մեկը նաեւ նշել էր, որ սեպտեմբերի 24-ին այդ հանդիպումը լինելու է ամենակարեւորներից եւ կարող է խթանել տարածաշրջանում լարվածության նվազեցմանը: Սա իրականությանը մո՞տ է, թե՞ Թուրքիայի կողմից որպես դիվանագիտական քայլ կարելի է համարել:
 
— Ո՛չ, Թուրքիան իր բարձր դիրքորոշումը հայտնել է: Հայ-ադրբեջանական հարաբերությունները հենց կարգավորվեն՝ հայ-թուրքական սահմանը կբացվի: Այլ կերպ պարզապես հնարավոր չէ: Ի դեպ, Հայաստանում պետք է հակաթուրքական քարոզչությունն արգելվի: Դա էլ է նախապայման: Հայ-թուրքական պաշտոնական սահմանն արդեն երկու կողմերի միջեւ պաշտոնապես հաստատվել է: Այսինքն, այլեւս Կարսի պայմանագիրն այստեղ որեւէ դեր չի խաղում: Երկու կողմերն արդեն երկկողմանի կերպով հաստատել են, որ ներկայիս հայ-թուրքական սահմանը պաշտոնական է:
 
— Օրերս ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել հայ-թուրքական Մարգարայի անցակետում: Ի՞նչ կասեք այս մասին:
 
— Ոչ միայն Մարգարան է բացվում, այլ նաեւ Անին էլ է բացվում: Միայն Մարգարան չէ, մնացած կետերը նույնպես վերանորոգվում են: Այսինքն, դեռեւս հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժ, որպես այդպիսին, չկա: Ինչը, որ պայմանավորվել էին ոչ մի բան չի եղել՝ նույնիսկ այդ երրորդ երկրների համար ինչ-որ անորոշ ձեւակերպումներով: Ավելին, Թուրքիան փակել է Հայաստանի հետ օդային սահմանը՝ ՀՀ-ում «Նեմեսիս»-ի արձանի տեղադրումից հետո: Այսինքն, իրականում բանալին գտնվում է հայ-ադրբեջանական դաշտում: Քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարգավորվել, հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսք լինել անգամ չի կարող:
 
— Այդուհանդերձ, ակնհայտ է, որ ինչ-որ հստակ գործընթաց է տեղի ունենում՝ սկսած ԵՄ դեսպանների այցից մինչեւ Փաշինյան-Էրդողան հանդիպում: Ի՞նչ սպասել:
 
— Ոչ մի ակնկալիք չպետք է ունենալ, քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարգավորվել: Այո, երկկողմ հանդիպումները նպաստում են լարվածության թուլացմանը, ինչն առաջ չի եղել նման հաճախակիությամբ հանդիպումների տեսքով, բայց դրանք դեռեւս արդյունքի չեն բերի այնքան ժամանակ, քանի դեռ, էլի եմ շեշտում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները վերջնականապես չեն կարգավորվել:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում