Նիկոլ Փաշինյանի Արեւմուտքի եւ Թուրքիայի հանդեպ ռեւերանսները կբերեն Հայաստանը ջարդված նավերի նավահանգիստ. Դանիելյան

Ներքաղաքական
«Աշխարհում տեղի է ունենում նոր համաշխարհային կարգի ձևավորում, և դարերի ու հազարամյակների ընթացքում հայկական ժողովուրդը եղել է ճկուն և ճիշտ ուղղորդվել է ցանկացած համաշխարհային վերափոխումների ժամանակ։ Այս ճկունության, իր պատմության և արմատների իմացության շնորհիվ Հայաստանը հասել է մինչև մեր օրերը։ Ինքնավստահությունը բերեց մեր ժողովրդին հաղթանակների, որոնք երկար ժամանակ չկային․ հաղթանակը Բաշ-Ապարանի (Սարդարապատի) ճակատամարտում, 90-ականների առաջին Արցախյան ազատամարտը և քառօրյա պատերազմը, որի ընթացքում մենք հաղթեցինք թշնամուն և պահպանեցինք ազատագրված տարածքները։
 
Այս ամենը տեղի ունեցավ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանազավթումը։ Այս նվաճումները վկայում են հայկական քաղաքական և ժողովրդական իմունիտետի մասին, որը, ինչպես երևում է, Փաշինյանի օրոք իջել է մինչև զրո։ Նիկոլի ժպիտները և նրա ռևերանսները թուրքական առաջնորդի նկատմամբ խոսում են նրանց բանակցություննեուի իրական օրակարգի մասին, որը, ցավոք, խաղաղության օրակարգ չէ։ Սա ավելի շուտ վասալի, ենթակայի օրակարգ է, և կարելի է բազմաթիվ հոմանիշներ գտնել այս վիճակին։
 
Ուզում եմ հիշեցնել, որ 2016 թվականին Էրդողանը խնդրում էր կանգնեցնել ռազմական գործողությունները ապրիլյան պատերազմի ընթացքում, երբ հայկական բանակը հետ մղեցին ադրբեջանական ուժերը։ Այս բանակը, որն հանդիսանում էր բարձր ժողովրդական ոգու և իմունիտետի արտացոլումը, կարողացան պաշտպանել իրենց ինքնիշխանությունը և չթույլատրել Էրդողանին միջամտել։ Դա այն բանակն էր, որը կառուցել էր Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, և հենց նա էր ստիպում Էրդողանին կանգ առնել։ 2016 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարում էր, որ նրան ստիպում են ընդունել Արցախի անկախությունը և նրան դա անել ստիպում էր նախագահ Սերժ Սարգսյանը։
 
Նման ժամանակներ եղել են և կարող են վերադառնալ, եթե փոխենք նավի ուղղին և երկրի քաղաքական գիծը,փոխենք ներկա կապիտանին, ով մեզ տանում է կորցրած հողերի, կորցրած ժողովրդական իմունիտետի և փաստացի ինքնիշխանության կորստի նավահանգիս», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում