Ռուսաստանը վերականգնում է ԱՄՆ եւ դաշնակիցների կողմից խաթարված աշխարհակարգը. Այվազյան

Ներքաղաքական

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ գնահատմամբ՝ հետեւելով հայաստանցի լրագրողների եւ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հարցուպատասխաններին՝ ճեպազրույցների ժամանակ նկատելի է, թե ինչպես է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը շատ դեպքերում, ինչպես ասում են՝ 10։0 անում հայաստանցի լրագրողներին: Թե ինչու, նա պարզաբանում է հետեւյալը.

Միանգամից զգացվում է, որ հայաստանցի լրագրողների հարցերը պայմանավորված են ոչ թե առկա իրողություններով, այլ թելադրված են Հայաստանի ներքին հասարակական կարծիքով, որը, մեղմ ասած, հեռու է օբյեկտիվությունից։ Հաճախ նկատում եմ, թե ինչպես է հայաստանցի լրագրողը փորձում իր հարցերով ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին Ռուսաստան-Թուրքիա եւ Ռուսաստան-Ադրբեջան հակադրությունների դաշտ մտցնել: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն էլ, բնականաբար, չի տրվում սադրանքին։ Այնպիսի տպավորություն է, որ հարց տվող լրագրողն այս աշխարհից չէ։ Ով եւ ինչպես պետք է բացատրի, որպեսզի Հայաստանում տեղ հասնի այն իրողությունը, որ Ռուսաստանը վերականգնում է ԱՄՆ եւ դաշնակիցների կողմից խաթարված աշխարհակարգը, Ռուսաստանի կռիվը հավաքական Արեւմուտքի դեմ է, եւ այս պահին ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Ադրբեջանի հետ Ռուսաստանը իր հարաբերությունները սրելու ցանկություն չունի։ Եվ դա ո՛չ լավ է, ո՛չ վատ, դա իրականություն է։ Սակայն դա չի նշանակում, որ այդ իրականության մեջ Հայաստանն ու իր շահերը Ռուսաստանի համար տեղ չունեն։ Այսօրվա իրականության պայմաններում քիչ կորուսնտեր ունենալը հնարավոր է` Ռուսաստանին առավել մոտ լինելով, իսկ մինչ այս մեր կորուստները պայմանավորված են Ռուսաստանից հեռանալով (իր միջնորդական առաքելությունը մերժելով): Հայաստանում, ցավոք սրտի, տարիներ շարունակ կռիվ են տալիս եւ շարունակում են կռիվ տալ այդ իրականության հետ: Ռուսաստանին մոտ գնալու եւ իր համաշխարհային օրակարգը սեփական քաղաքական եւ գաղափարական օրակարգ դարձնելու փոխարեն կամ հակադրվում են դրան կամ այն չտեսնելու ու չնկատելու են տալիս:

Եվ որքան երկար դա շարունակվի, այնքան կորուստները ավելի մեծ են լինելու։ Այսօրվա համաշխարհային համատարած պայթյունավտանգ իրավիճակում ամենաանվտանգ տեղը Ռուսաստանի կողքին է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում