Ի վերջո, ՍԴ դատավորների ասելու ժամանակը ե՞րբ է գալու. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով դատարանի որոշմամբ գտնվում է տնային կալանքի տակ, իր պաշտպանի՝ Ռուբեն Մելիքյանի հետ զրույցում անդրադարձել է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ` ՄԱԿ-ի բարձր ամբիոնից արված հայտարարությանը: Աշոտյանը նկատել է, որ Փաշինյանը մեջբերել է Աստվածաշնչյան հայտնի տողերը՝ Հովհաննու Ավետարանի 1:1 համարը: Առաջին հայացքից ոչ մի զարմանալի ու տարօրինակ բան չկա, բայց պարզվում է՝ այդպես չէ: Հնչեցված խոսքը մեջբերվել է ոչ թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից գործածվող կանոնական թարգմանությունից, այլ ո՛չ ավել, ո՛չ պակաս «Եհովայի վկաների»-ի ու նման այլ ուղղությունների կողմից գործածվող տարբերակով։ Այս մասին նշում է Ռուբեն Մելիքյանն ու հարց բարձրացնում՝ ի վերջո, ի՞նչ կրոնական պատկանելություն ունի Փաշինյան Նիկոլը:

Ասել ենք ու էլի կասենք՝ Հայաստանում շարունակում է անխաթար աշխատել միայն բումերանգի օրենքը: Հիշո՞ւմ եք ՔՊ-ական պատգամավոր ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, ում կեղծ ցուցմունքի հիման վրա քաղակտիվիստ, Լանզարոտեի կոնվենցիայի վավերացման դեմ պայքարող Արթուր Ալեքսանյանի նկատմամբ 2020 թ.-ին հարուցված էր քրեական գործ՝ իբրեւ նրա հեծանիվի տակ է ընկել: Իհարկե, քրեական հետապնդումը տարիներ անց դադարեցվեց՝ մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով։ Եվ ահա հիմա մամուլում ակտիվորեն շրջանառվում են լուրեր, թե ՔՊ-ական արդեն նախկին պատգամավոր, փաստաբան Ն. Բաղդասարյանի կինը՝ 78-ամյա կնոջ է մեքենայի տակ գցել, վերջինս մահացել Է: Ու զարմանալին այն է, որ դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, բայց ձերբակալված անձ չկա։ Մինչդեռ Արթուր Ալեքսանյանին Նիկոլայ Բաղդասարյանի կողքով հեծանիվ քշելու համար՝ տարել էին կալանքի: Այստեղ են ասել՝ փոս փորողն ինքն է մեջն ընկնում:

Տարօրինակ մեկնաբանություն է տվել Սահմանադրական դատարանի նախագահ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ՝ լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի ընթացքին՝ ասել է. «Ես որպես անձ՝ ուշադիր հետեւում եմ այդ իրադարձություններին, բայց որեւէ կերպ չեմ միջամտում քրեական գործի քննությանը: Իսկ որպես դատարան, որպես դատարանի դատավոր ու նախագահ, երբ կգա մեր ասելու ժամանակն, անպայման կասենք»,-նշել է նա: Դիլանյանը նույնը կրկնել է Կիրանցի հատվածում տեղի ունեցած սահմանազատման հարցում. «Ես այս պահին որեւէ գնահատական չեմ տա: Ավելի լավ է սպասենք, եթե այդ հարցը կգա ՍԴ, այդ ժամանակ մենք այդ գնահատականը կասենք»: Համաձայնեք, որ զավեշտալի է դարձել այսօր լսել՝ «երբ կգա մեր ասելու ժամանակն, անպայման կասենք» նախադասությունը: Բա արդեն վեց տարի է` Սահմանադրությունն օրվա իշխանությունը ոտատակ է տվել, ի վերջո, ՍԴ դատավորների ասելու ժամանակը ե՞րբ է գալու:

Նշեցինք «ասելու ժամանակը», հիշեցինք ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ: Հայաստանի նկարիչների միությունում երեկ տեղի ունեցավ ասուլիս-հանդիպում լրագրողների ու արվեստագետների հետ՝ ՀՀ ստեղծագործական միությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքերի նկատմամբ այդ կազմակերպությունների սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու, եւ գույքերը պետականացնելու կառավարության մտադրության վերաբերյալ: Արվեստագետները բորբոքված, խիստ եւ արդարացի ելույթներ էին ունենում: Բայց կներեք, տիկնայք եւ պարոնայք արվեստագետներ, ինչո՞ւ էիք մինչեւ հիմա լուռ, սպասում էիք ուխտը ձեր դռանը չոքի, որ նոր բարձրաձայնեի՞ք խնդիրների մասին: Արցախը հանձնելը, հայաթափելը, ՀՀ տարածքները կտոր-կտոր հանձնելը հեչ, ձեր միությունների տանիքները, որ ուզում են պետականացնել՝ մե՞ջ:

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում