Եթե շարունակվեն այլ հարցեր քննարկվել օրակարգից դուրս, շատերի հետ անցնելու ճամփա չունենք. Արա Պապյան

Ներքաղաքական
Օրերս Բագրատ Սրբազանը հայտնեց, որ սեպտեմբերի 22-ին մարզահամերգային համալիրում սպասվում է մեծ միջոցառում։ «Մենք չուզեցինք դրսում հանդիպել, որպեսզի հանրահավաքի տպավորություն չթողնենք։ Մարդկանց ակնկալիքները հանրահավաքային չլինին, եւ նաեւ մեր ասելիքներն ու ուղերձները, թե ինչ ենք անելու հաջորդ օրվանից , ճիշտ ձեւով թիրախային տեղ հասնեն», - նշել էր սրբազանը: Ինչպես հայտնել էինք, Բագրատ սրբազանը վերջերս հանդիպել էր նաեւ քաղաքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Թե ինչպե՞ս է տեղի ունեցած հանդիպմանը վերաբերվում ԱԺԲ-ի՝ Ազգային ժողովրդական բեւեռի համահիմնադիր, Կանադայում ՀՀ նախկին դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ, «Իրավունք»-ը հետաքրքրվեց նրանից:
«ԱՆԿԱԽ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՇԱՏ ԲԱՆՈՎ ՄԵՂԱՎՈՐ Է ՆԵՐԿԱ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
 
— Այս անգամ Ձեր ներկայացրած քաղաքական ուժը ներկա՞ էր Բագրատ սրբազանի հետ հանդիպմանը:
 
— Ինքս անձամբ ներկա չեմ գտնվել այդ հանդիպմանը, բայց մեր կողմից երկու հոգի ներկա են եղել:
 
— Իսկ տեղյա՞կ եք, քաղաքական խորհուրդ, որպես այդպիսին, ձեւավորվե՞լ է, թե՝ ոչ:
 
— Մենք խոսում ենք երկու տարբեր հանդիպումների մասին: Մեկն, այսպես կոչված, այդ խաղաղության վերաբերյալ սեմինարն էր, իսկ մյուսը, կարելի է ասել, մի հանդիպում էր, որի ժամանակ, որպես այդպիսին, առանձնակի ոչինչ տեղի չի ունեցել:
 
— Պարոն Պապյան, այնուամենայնիվ, քաղաքական կոնսենսուսի եկե՞լ են քաղաքական ուժերն անելիքների շուրջ:
 
— Տեսեք մեր խնդիրը հետեւյալն է՝ մենք աջակցել ենք սրբազան շարժմանը կամ սկզբից Կիրանցի այդ շարժմանը՝ հստակ օրակարգային մի հարցի շուրջ: Մեկը՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցն է, եւ մյուսը անցումային շրջանով նոր ընտրություններ կազմակերպելն է: Այժմ պետք է նշեմ այն մասին, որ տեղի է ունենում մի փոքր այլ երեւույթ: Այս շարժումը սկսում է ընդլայնել օրակարգը, անդրադառնալ հարցերի, որոնց շուրջ տարաձայնություններ կան: Մենք հենց սկզբից էլ ասել ենք, որ վերջապես սա ո՛չ կոալիցիա, ո՛չ էլ նաեւ քաղաքական ինչ-որ միասնություն է, այլ հստակ կերպով խնդիրներ լուծելու քայլ է: Հիմա եթե այնտեղ հարցեր են դրվում, օրինակ, սեմինար են անցկացնում, որը քննարկում է Արցախի ճակատագրի հարցը, եւ այդտեղ խոսք է գնում նաեւ անկախ Արցախի մասին, ապա մենք ինքներս դրան դեմ ենք: Մենք երբեք չենք ճանաչել անկախ Արցախը: Ավելին, մենք համարել ենք, որ անկախ Արցախի հայեցակարգը շատ բանով մեղավոր է ներկա ողբերգության համար, եւ դրա մասին արել ենք պաշտոնական հայտարարություն ու չենք մասնակցել որեւէ միջոցառման, որն «անկախ» Արցախին է նվիրված եղել: Մյուսը, երբ սկսում են արդեն աշխարհաքաղաքական հարցեր քննարկել, կրկին մեզ համար դա ընդունելի չէ: Մեկ անգամ եւս ես ուզում եմ կրկնել՝ որ սա քաղաքական կոալիցիա չէ: Սրանք տարբեր ուժեր, հաճախ նաեւ իրարամերժ ուժեր են: Ըստ էության, մենք այդտեղ նաեւ տարբեր ուժերի հետ ունենք սկզբունքային տարաձայնություններ, բայց մեկ հարցի շուրջ ենք մենք համագործակցում՝ համարելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունում մնալը վտանգավոր է եւ յուրաքանչյուր օր վնասաբեր է, ու մենք համագործակցում ենք հնարավորինս շուտ այդ իշխանությունից ազատվելու համար: Մինչդեռ մենք պատրաստ չենք իրենց հետ քննարկելու քաղաքական հարցեր ու առավել եւս զիջել սկզբունքային հարցերում, որոնցից երկուսի մասին ես արդեն խոսեցի: Մեկը Արցախի հարցը, իսկ մյուսը` աշխարհաքաղաքական կողմնորոշման: Այդ երկու հարցերով էլ մենք էապես տարբեր հայացքներ ունենք՝ մեծ մասամբ այնտեղ գտնվող կուսակցություններից:
 
«ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ՝ ԴԵՌԵՎՍ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՅԴ ԱՄԵՆԻՆ»
 
— Իսկ Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է այն հարցի շուրջ, որ այդ ամենը, կարծես թե, համակարգվում էր ոչ թե Բագրատ սրբազանի, այլ «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանի կողմից:
 
— Հիմա, թե ո՞վ կարող է համակարգել՝ կարծում եմ, որ դա այնքան էլ էական չէ, բայց այդ համակարգումը պետք է լինի անաչառ: Տեսեք, հնարավորություն էր տրվել մի քանի հոգու ելույթ ունենալ, եւ բոլորը խոսում էին մեկ դիրքորոշման մասին, թե՝ այո, անկախ Արցախ, եկեք ամեն ինչ անենք, որպեզի Արցախի անկախությունը ճանաչվի եւ այլն: Նախ այդտեղ մեր ներկայացուցիչը ձայն խնդրեց, այլ ոչ թե ելույթ ունեցավ, ինչպես օրինակ շատերին էր այդ հնարավորությունը տրված եւ հստակ կերպով ասաց մեր դիրքորոշումն այն մասին, որ արդեն 30 տարի է, ինչ անհասկանալի է ամեն բան: Չմոռանանք, որ Արցախը, երբ գտնվում էր մեր վերահսկողության տակ՝ ոչ մի երկիր չի ճանաչել, եւ դա էլ իր հերթին նպաստել է նաեւ մեր ազգային պառակտմանը: Հիմա արդեն, երբ այլեւս հայեր չեն ապրում Արցախում, ինչպե՞ս եք պատկերացնում: Այն, որ որեւէ մեկը կարող է ճանաչել հայերի ինքնորոշումը կամ առավել եւս ինքնորոշումն անկախ պետականության ձեւով: Պարզապես չի կարելի անել նույնը, ինչ արվել է շուրջ 30 տարի եւ դրանից ակնկալել նոր մի արդյունք: Ի դեպ, մեզ հենց վերջին պահին՝ ընդամենը մեկ օր առաջ էին հրավիրել, եւ դրա համար էլ խորհրդի կազմից մարդ չէր գնացել, որովհետեւ զբաղված էինք տարբեր պայմանավորվածություններով ու դրա համար մեր սովորական անդամներին ենք ուղարկել, բայց եթե պետք է նման սկզբունքային հարցեր քնարկվեին, ապա պետք է սկզբունքային տարբեր դիրքորոշումներ ունեցողներին եւս հնարավորություն տալ, որն, ի դեպ, մեզ չի տրվել: Մինչդեռ մենք արտահայտել ենք մեր այդ տեսակետը եւ, բնականաբար, եթե լինի անհրաժեշտություն, մեր դժգոհությունը ինքներս կրկին կարտահայտենք:
 
— Քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը տպավորություն էր, որ նախորդի համեմատ ավելի քիչ մարդ էր եկել: Ըստ Ձեզ` ինչո՞ւ:
 
— Դե կարծում եմ, որ ամեն քաղաքական ուժ ինքն իր համար է որոշում ներկա գտնվի, թե՝ ոչ, քանի որ ներկա գտնվել դեռեւս չի նշանակում մասնակցել այդ ամենին: Մենք ինքներս որոշեցինք, որ՝ այո, պետք է ներկա գտնվել, քանի, որ չէինք համարում, որ այն պահն է, որ մենք պետք է, այսպես ասած, ամբողջությամբ մեր կապերը խզենք, քանի որ մենք հանդես ենք եկել համերաշխության օգտին: Սակայն նորից եմ կրկնում՝ եթե շարունակվեն այլ հարցեր քննարկվել օրակարգից դուրս, այսինքն՝ այն, ինչն ամենասկզբում հնչեցվել է, բնականաբար, մենք շատերի հետ անցնելու ճամփա չունենք: Հիմա այդ հարցը, որ շրջանառվում է, թե իբր շատ քաղաքական ուժեր ներկա չէին, ապա պետք է ասեմ, որ այդ կուսակցությունների շուրջ 80 %-ը ՝ դրանք մարդ-կուսակցություններ են: Դա էլ պետք է ընդունենք, որ իրենք են եւ իրենց գումարած երկու հոգի ամենաշատը: Այդտեղ մի քանիսը կային, բայց, բնականաբար, նրանք էլ ներկա չէին, քանի որ հստակ պատկերացում չկա, թե որն ինչ կերպով պետք է կատարվի:
Հիմա ես չեմ կարող ուրիշների համար ասել, սակայն մենք մեր հանդիպումների ժամանակ առաջարկում ենք որոշակի քայլեր եւ այժմ սպասում ենք այդ վերջնական քայլերի համար պատասխաններին: Եթե մեր առաջարկները կընդունվեն, մենք կշարունակենք, իսկ եթե չեն ընդունվի, բնականաբար, մենք անելիք չունենք: Այժմ այն քայլերը, ինչը կատարվում է, հատկապես աշխարհաքաղաքական առումով, մեզ համար ընդունելի չէ:
 
— Ի վերջո, որեւէ հնարավոր լուծումներ առաջարկվե՞լ են «Սրբազան պայքար» շարժման շրջանակում՝ այս իրավիճակից դուրս գալու համար:
 
— Ինչպես հասկացա՝ ոչինչ էլ որպես վերջնական լուծում չի կայացվել: Եթե լիներ, գոնե կիմանայինք:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=293588&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ