ԱԱ. Աննա Ամրոյանը` բրոնզե մեդալակիր
Սպորտ
Իսպանական Լեոն քաղաքում շարունակվում է ընթանալ ծանրամարտի Աշխարհի երիտասարդների առաջնությունը։ 76 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
Աննան պոկեց 100 կգ, այս արդյունքով նա չորրորն էր: Հրում վարժությունում նա գրանցեց 128 կգ արդյունք և երրորդն էր:
Երկամարտի 228 կգ արդյունքով Ամրոյանը նվաճեց երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալը:
Ավելի վաղ Աշխարհի երիտասարդների առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:
https://iravunk.com/sim/?p=293540&l=am/