Նարնջի կեղևը պարունակում է սրտի աշխատանքն ամրապնդող նյութեր. JAFС
ՀասարակությունՖլորիդայի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ նարնջի կեղևի մզվածքը սրտին վնասող միացություններ արտադրող աղիքային բակտերիաների ակտիվությունն արգելակող օգտակար ֆիտոքիմիկատներ է պարունակում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Agricultural and Food Chemistry (JAFC) գիտահանրամատչելի հանդեսում:
Գիտնականները նարնջի կեղևի կենսաքիմիական հատկություններն ուսումնասիրելիս պարզել են, որ նարնջի կեղևի մզվածքը հարուստ է օգտակար ֆիտոքիմիկատներով, որոնք մարմնում օգնում են նվազեցնել TMAO-ի արտադրությունը:
Մասնավորապես, նման հատկություններ ցույց են տվել ֆերուլոյլպուտրեսցին կոչվող միացությունը: Գիտնականները նշել են, որ այն պարունակում է ջրային հիմքով մզվածքներում։
Հետազոտողների համոզմամբ՝ իրենց հայտնագործությունը կօգնի սրտի առողջությանը նպաստող նոր ֆունկցիոնալ մթերքների և դեղամիջոցների ստեղծմանը:
Միաժամանակ բժշկական արդյունաբերության մեջ ցիտրուսային արտադրության թափոնների օգտագործումը մասամբ կլուծի շրջակա միջավայրի աղտոտվածության խնդիրը։

