Նյու Յորքում հիմնական գլխացավանքը ուկրաինական պատերազմն է

Վերլուծություն

Այն, որ Ն­յու Յոր­քի այս գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում հա­յաս­տան­յան թե­ման (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=293514&l=am) ան­գամ երկ­րորդ-եր­րոր­դա­կան հե­տաքրք­րութ­յուն չի ներ­կա­յաց­նում, հիմ­նա­վո­րում է նաեւ այն, որ այս գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում բո­լո­րո­վին այլ մա­կար­դա­կի, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան՝ աշ­խար­հի հե­տա­գա ճա­կա­տագ­րին վե­րա­բե­րող հար­ցեր են օ­րա­կար­գում: Տե­սա­նե­լի մա­սը ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմն է: Սա­կայն խոր­քա­յին ի­մաս­տը միան­գա­մայն այլ է՝ Ա­րեւ­մուտ­քը կգնա՞ ՌԴ-ի հետ ու­ղիղ բախ­ման, թե՝ ոչ: Դա էլ իր հեր­թին պարզ ին­դի­կա­տոր ու­նի՝ ի՞նչ ըն­թացք կստա­նա Կիե­ւին նոր զի­նա­տե­սակ­ներ տրա­մադ­րե­լու հար­ցը, ո­րի պա­րա­գա­յում ՌԴ-ն կ­հա­մա­րի, որ ՆԱՏՕ-ն­ ու­ղիղ բախ­ման մեջ է մտել:

­Զե­լենս­կին ինչ-որ «հաղ­թա­նա­կի պլան» է ներ­կա­յաց­րել, ո­րը ռազ­մա­կան ա­ռու­մով ար­ժեք չու­նի, սա­կայն ի­մաս­տը եւս նույնն է՝ կլի­նի՞ ՆԱՏՕ-ՌԴ բաց պա­տե­րազմ: Ընդ ո­րում, այդ հար­ցի պա­տաս­խա­նը մե­ծա­պես կախ­ված է նրա­նից, թե ի­րա­կա­նում այս պա­հին ի՞նչ ի­րո­ղութ­յուն­ներ են ուկ­րաի­նա­կան ռազ­մա­ճա­կատ­նե­րում, այ­սինքն՝ ռուս­նե­րին հաղ­թե­լու շան­սեր Վա­շինգ­տո­նը տես­նո՞ւմ է, ընդ ո­րում, ե­րաշ­խիք­ներ ու­նե­նա­լով, որ իր ու­ղիղ մի­ջամ­տութ­յու­նը չի վե­րած­վի մի­ջու­կա­յին բախ­ման:

­Սա­կայն ի­րա­վի­ճա­կը, որ այս պա­հին տիրում է ուկ­րաի­նա­կան ճա­կատ­նե­րում, Ա­րեւ­մուտ­քին ո­գե­ւոր­վե­լու քիչ ա­ռիթ է տա­լիս: Փաստն այն է, որ մի շարք ա­ռանց­քա­յին հատ­ված­նե­րում ուկ­րաի­նա­կան բա­նա­կի կա­տաստ­րո­ֆիկ վի­ճա­կի մա­սին ար­դեն խո­սում են ոչ միայն ա­րեւմտ­յան աղբ­յուր­նե­րը, այդ թվում՝ հե­ղի­նա­կա­վոր, այլ նույ­նիսկ ուկ­րաի­նա­կան պատ­գա­մա­վոր­նե­րը: Օ­րի­նակ, նա­խօ­րեին Ռա­դա­յի պատ­գա­մա­վոր եւ «Գորշ կար­դի­նալ» Եր­մա­կի դրա­ծո Բե­զուգ­լա­յան նա­խօ­րեին ա­հա­զան­գում էր. «Չա­սով Յա­րից այն կողմ, Կոնս­տան­տի­նով­կա­յում, Կու­րա­խո­վո­յում, Սե­լի­դո­վո­յում, Ուգ­լե­դա­րից այն կողմ պաշտ­պա­նա­կան կա­ռույց­ներ չկան»: Ընդ ո­րում, ռու­սա­կան ու­ժերն ար­դեն իսկ մի շարք ուղ­ղութ­յուն­նե­րում հենց այն հատ­ված­նե­րում են, որ­տեղ «պաշտ­պա­նա­կան կա­ռույց­ներ չկան»:

­Հա­րա­վա­յին Դո­նեց­կում Ուգ­լե­դա­րի պաշտ­պա­նա­կան ողջ հա­մա­կար­գը, ո­րը ստեղծ­վել է 2022թ­.ից սկսած, ե­րեկ­վա դրութ­յամբ շրջա­պատ­ման (կամ անկ­ման) շե­մին էր, ե­թե այս պա­հին ար­դեն դա տե­ղի չի ու­նե­ցել (­Քար­տե­զում): Իսկ այդ հատ­վա­ծը գրա­վե­լով, ռուս­նե­րը միան­շա­նակ կհար­վա­ծեն դե­պի հյու­սիս՝ ա­ռան­ցքա­յին նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող Կու­րա­ծո­վո­յի ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յամբ, ա­սենք նաեւ ողջ Զա­պո­րո­ժիեի ամ­րաց­ված ճա­կա­տի թի­կուն­քին, եւ այս եր­կու ուղ­ղութ­յուն­նե­րով էլ լուրջ պաշտ­պա­նութ­յուն ուկ­րաի­նա­կան կող­մը չու­նի: Մի փոքր հա­րա­վում՝ Պոկ­րովս­կի ճա­կա­տի մա­սին շատ է խոս­վել, դե­տալ­նե­րը չկրկնենք: Ֆիք­սենք միայն, որ այս­տեղ եւս նախ՝ ու­ղիղ հար­ված է սկսվել նույն Կու­րա­խո­վո­յի ուղ­ղութ­յամբ: Նաեւ Սե­լի­դո­վո­յի հատ­վա­ծում այս օ­րե­րին ուկ­րաի­նա­կան պաշտ­պա­նութ­յան վեր­ջին քիչ թե շատ ռեալ գի­ծը ռուս­նե­րը ճեղ­քե­ցին, եւ նո­րից սպաս­վում է հար­ված դե­պի Կու­րա­խո­վո­յի ա­րեւմտ­յան թեւ՝ Ուգ­լե­դա­րի գո­տուց սպաս­վող ռու­սա­կան հար­վա­ծին ըն­դա­ռաջ: Ռուս­նե­րը բուն Պոկ­րովս­կի շե­մին են, ո­րը մա­տա­կա­րա­րում­նե­րի եւ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հիմ­նա­կան բա­զա­նե­րից է: Ա­վե­լի հյու­սիս՝ մոտ օ­րերս կընկ­նի դեռ 2014թ.-ից կա­ռուց­ված Տո­րեց­կի պաշտ­պա­նա­կան ողջ հա­մա­կար­գը, ո­րից հե­տո ռուս­նե­րը դուրս են գա­լիս ողջ ա­րե­ւել­յան Դոն­բա­սի հա­մար ուկ­րաի­նա­կան հիմ­նա­կան բա­զա­նե­րից մե­կի՝ Կ­րա­մա­տորս­կի թի­կունք: Ու մո­տա­վո­րա­պես նույն պատ­կերն է բո­լոր հատ­ված­նե­րում. ռուս­նե­րը շրջան­ցել են ուկ­րաի­նա­կան հին պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գե­րը եւ հի­մա գրո­հում են թի­կուն­քա­յին հատ­ված­նե­րում: Իսկ նոր պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գե­րի հա­մար ուկ­րաի­նա­կան կող­մը մի­ջոց­ներ եւ, ա­մե­նագլ­խա­վո­րը՝ ժա­մա­նակ դժվար թե գտնի: Ընդ ո­րում, այս մար­տե­րում, որ­քան էլ Կիե­ւը թաքց­նի, ուկ­րաի­նա­կան կող­մը կրում է հսկա­յա­կան կո­րուստ­ներ: Կորց­նում է բա­նա­կի մար­տու­նակ մա­սը, ո­րը ոչ մի զո­րա­հա­վա­քով հա­մալ­րել հնա­րա­վոր չէ:

Իսկ ե­թե այս հար­ձա­կում­նե­րից հե­տո ռուս­նե­րը ո­րո­շեն մտնել կենտ­րո­նա­կան Ուկ­րա­ի­նա՞ կամ դրա­նից էլ հե­ռո՞ւ, որ­տեղ ոչ թե միայն պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գեր չկան, այլ ուկ­րաի­նա­կան բա­նա­կից գրե­թե բան չի մնա­ցել… Իսկ այ­լընտ­րանք կա­րող է լի­նել, որ ՆԱՏՕ-ն սե­փա­կան ու­ժե­րը մտցնի Ուկ­րաի­նա եւ ու­ղիղ բախ­ման գնա ռուս­նե­րի հետ

Ա­հա, մո­տա­վո­րա­պես այս ի­րո­ղութ­յու­ննե­րից ել­նե­լով էլ Ա­րեւ­մուտ­քը պետք է ո­րո­շում կա­յաց­նի ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի, ա­վե­լի կոնկ­րետ՝ Ուկ­րաի­նա­յի տա­րած­քում եւ ուկ­րաի­նա­ցի­նե­րի ձեռ­քով ռուս­նե­րի հետ մղվող պա­տե­րազ­մի հետ կապ­ված: Ընդ ո­րում, նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ Մոսկ­վան կտրուկ հրա­ժար­վեց ինչ-որ մի­ջազ­գա­յին գա­գա­թա­ժո­ղով­նե­րում եւ նման հա­վաք­նե­րում քննար­կել պա­տե­րազ­մի եւ խա­ղա­ղութ­յան թե­ման. պետք է բա­նակ­ցեն Կիե­ւը եւ այն­պի­սի պաշ­տոն­յա­ներ, ո­րոնք Զե­լենս­կու պես չեն կորց­րել լե­գի­տի­մութ­յու­նը:

Այս ի­րա­վի­ճա­կում միամ­տութ­յուն կլի­ներ մտա­ծել, թե ո­րե­ւէ մե­կը Հա­յաս­տա­նով զբաղ­վե­լու ցան­կութ­յուն կու­նե­նա: Իսկ առ­ջե­ւում ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­ներն են, եւ միայն դրա­նից հե­տո կա­րող են ո­րո­շա­կիութ­յուն­ներ լի­նել:

https://iravunk.com/sim/?p=293517&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը