Փառատոններ ղեկավարողներեն պատճառավընք նաև ընգալ էս վիճակը, Նիկոլեն նման պլեսենին պերանումը լյուզու տիրալ. Օկուպացված Արցախի պատգամավոր
ՆերքաղաքականԻնչ է առաջարկում Սամվել Բաբայանը արցախցիներին, ինչ համախմբման մասին խոսում, գաղտանզերծում է օկուպացված Արցախի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը.
- Սամվել Բաբայանը հստակ թվերով ներկայացնում է, որ բնակարանի փոխհատուցումը պետք է լինի 7000000, որոշված 3-5000000 փոխարեն։ Հաշվի է առնվում մեկ շնչին հասանելիք 18-25 քառ.մետրը և շուկայական գները, ավելացրած կոսմետիկ նորոգումն ու գույքը։ Ներկայացնում է նաև թշնամու դեմ կոլեկտիվ դատական հայց ներկայացնելու մեխանիզմները` միջազգային ատյաններում, ցեղասպանության և էթնիկ զտման փաստը արձանագրելու համար։ Եթե նշված պրոցեսները սկսենք ու նաև պահանջենք մեր իրավունքները հարգել` Կառավարությունը ցույց կտա իր դելիտանտությունը։ Թե չէ ով ինչպես ուզում մեզ հետ վարվում է, օրինակ անձնագրերի, աշխատանքի և մի շարք այլ հարցեր։ Թե չէ այս ամենը ոնց որ մեզ չի վերաբերվում, սպասում ենք տեսնենք որտեղ կա փառատոն` գնանք դըրդըհան ինինք ժենգալավ հաց օտինք։ Պա ճոկալչըք վեր փառատոննե ղեկավարողներեն պատճառավընք նաև ընգալ էս վիճակը։ Նիկոլեն նման պլեսենին պերանումը լուզու տիրալ։

