Եթե, մարզիչը կարծում է այս պահին մյուսներն ավելի լավն են, ես համամիտ եմ. Հարությունյան
Սպորտ
«Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը խոսել է իր ապագայի մասին.
«Ի՞նչ կարող եմ ասել իմ իրավիճակի մասին թիմում։ Հասկանալի է, որ միշտ ուզում ես ավելի շատ խաղալ, բայց դա մարզչի որոշումն է։ Եթե նա կարծում է, որ այս պահին մյուս խաղացողներն ավելի լավն են, ապա ես համամիտ եմ այդ մտքի հետ։ Ես կաշխատեմ և կսպասեմ իմ հնարավորությանը»,- Հարությունյանի խոսքն է մեջբերում Legalbet-ը։
https://iravunk.com/sim/?p=293499&l=am/