«Ոսկե գնդակը» կստանա Վինիսիուսը
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվելու է 2023-2024 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: Բրազիլացին France Football-ի կողմից ստանալու է «Ոսկե գնդակ» մրցանակը, գրում է Marca-ն:
Բրազիլացուն արդեն տեղեկացրել են, որ հոկտեմբերի 28-ին նա աժանանալու է մրցանակին:
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը 49 խաղում դարձել է 26 գոլի ու 13 ասիստի հեղինակ: «Ռեալի» կազմում նա դարձել է Չեմպիոնների լիգայի, Լա Լիգայի ու Իսպանիայի սուպերգավաթի հաղթող:
https://iravunk.com/sim/?p=293495&l=am/