Նոր «քսիֆ է» իջեցվել, թակարդը գցել ընդդիմադիր ֆիգուրներին
ՆերքաղաքականՔՊ-ականները նոր հրահանգ են ստացել շեֆից: Ըստ լուրերի, վերջինս իր նազիր-վեզիրների միջոցով «քսիֆ» է իջեցրել թիմակիցներին, թե այս շրջանում պետք են թիմակիցներ, ովքեր կեղծ մոտիկություն հաստատեն ընդդիմադիր դաշտում դերակատարում ունեցողների հետ, որպեսզի առաջին ձեռքից տեղեկանան ծրագրվող իրադարձությունների մասին։ Ըստ նույն լուրերի, այդ առաջադրանքը դժկամությամբ են ընդունել թիմակիցները, բայց եղել են պատրաստակամներ, ովքեր հայտարարել են, որ իրենց համար դա մեկից մեկ ստացվող գործ է։

