Փաշինյանն իր ռեպերտուարի մեջ է. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ՀՀ անկախության օրվա առթիվ զարմանալի ուղերձով է հանդես եկել «Սրբազան պայքար» շարժման առաջորդող Տ. ԲԱԳՐԱՏ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է. «1991 թվականի «Այո»-ն վերահաստատելու խնդիր ունենք, պետք է պահպանենք 1991 թվականին արյունով վերագտած ազատությունն ու անկախությունը»: Հետաքրքիր է, թե ի՞նչ արյան մասին է խոսում է Բագրատ սրբազանը, երբ նորագույն պատմությունն առնվազն 1991 թվականի անկախության հռչակման օրերի մասին որեւէ արյունալի դեպքեր չի հուշում: Ոչ պակաս զարմանալի է «վերագտած» ձեւակերպումը: Մի՞թե Բագրատ սրբազանը նկատի ունի 1918-1920 թվականների ձախողված առաջին հանրապետությունը, երբ երկու տարվա ընթացքում մի կտոր հող մնաց Հայաստանից: Ինչ խոսք, ՀՅԴ-ականների հետ ինտենսիվ շփումն իր ազդեցությունը զգացնել է տալիս սրբազանի վրա:

Իսկ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ իր ռեպերտուարի մեջ է: Նա ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող Ապագայի գագաթնաժողովին եւ ինքնագոհ հայտարարել. «Ապագա կա՛»: Չէ, սա կատակ չէ, այսքանից հետո նա դեռ կրկնում է երկրին ավեր ու արցունք բերած այդ կարգախոսը: «Ես ուզում եմ Ապագայի գագաթնաժողովում հնչեցնել այդ համոզմունքը՝ ապագա կա, ու դրանում ունենալ իմ բաժին ներդրումը։ Ի տարբերություն նախորդ երեք անգամների՝ ես Գլխավոր ասամբլեայի իմ այս տարվա ելույթում ավելի շատ կկենտրոնանամ հնարավորությունների վրա, քան հարեւան երկրներին մեղադրելու։ Եվ դա դրական մտածելու եւ հնարավորությունների մասին խոսելու հնարավորություն կտա», - ասել է նա: Իսկ թե քանի՞ օտարերկրյա պաշտոնյա է փռթկացել քթի տակ՝ այս խոսքի վրա, թերեւս հայտնի կդառնա միայն գագաթնաժողովի կուլիսներում:

ԱԺ նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ էլ շարունակում է նոր ռեկորդներ գրանցել՝ իր աներեւակայելի ցինիզմով: Նա տելեգրամյան ալիքում արձագանքել է իր` Կանադա այցի չեղարկման մասին մամուլի հրապարակումներին: «Մեր Աստծո պարգեւ ընդդիմությունն իր ԶԼՄ-ներով հիմա էլ ներշնչանքով է զբաղված, թե իբր ՀՀ ԱԺ նախագահի այցը Կանադա հետաձգվել է այն պատճառով, որ իմ ղեկավարած պատվիրակության կազմում ընդդիմադիր պատգամավոր չկա: Մարդ այդքան անլուրջ ու ծիծաղելի չպետք է լինի էլի, որքան դուք եք: Լավ է՝ չեն ասում Կանադայում ներաքաղաքական ճգնաժամն էլ են իրենք առաջացրել, որի պատճառով հիմա Կանադայում նոր ընտրությունների են պատրաստվում», - գրել է նա ու հորդորել՝ այ սենց, դուք ձեզ հույս տվեք, ինքնախաբեությամբ զբաղվեք, հետո աչքերը ճպճպացնելով զարմացեք, թե ինչի ձեզ մոտ ոչինչ չի ստացվում. «Չի՛ ստացվել ու չի՛ ստացվելու, ասել եմ ու էլի կասեմ՝ մենք, եթե բոլոր պետական շենքերի դռները բաց թողնենք, մեկ է դուք իշխանություն չե՛ք դառնալու»: Ի՞նչ ասես Ալեն Սիմոնյանին, երբ նրան «նախշողների» պակաս չկա, բայց դժվար է չտեսնել, որ հենց ընդդիմությունն իր քայլերով է նրա լեզուն այսքան երկարացրել:

Ուշագրավ ավարտ ունեցավ ադրբեջանասեր նախկին ՔՊ-ական ԹԱԹՈՒԼ ԱՍԻԼՅԱՆԻ ճակատագիրը: Սիրտը Բաքու էր ուզում, բայց հայտնվեց ռուսաստանյան բանտախցում: Հետախուզման մեջ գտնվող Թաթուլը կալանավորվել է: Հետո էլ ասում են՝ բումերանգի օրենքը վերջերս լավ չի աշխատում:

Զարմացած է «Իրավունք»-ը

https://iravunk.com/sim/?p=293468&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը