Սամվել Գասպարյանն ավարտել է մարզական կարիերան
Սպորտ
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանն ավարտել է մարզական կարիերան։ Այդ մասին գյումրեցի մարզիկը տեսաուղերձով հայտնել է իր հարսանեկան արարողության ժամանակ։
26-ամյա ծանրորդը կարիերան ավարտելու որոշում կայացրել է ծնկի խնդիրների պատճառով։ Գասպարյանը վերջերս նույն վնասվածքի պատճառով երրորդ անգամ էր վիրահատվել։
Սամվել Գասպարյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է 102 և 109 կգ քաշային կարգերում, նաև երկու անգամ արածթե մեդալակիր է դարձել, 2022 թ. Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած աշխարհի առաջնությունում էլ կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին ու արժանացել բրոնզե մեդալի։
https://iravunk.com/sim/?p=293434&l=am/