Համաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի թիմի հետ
Սպորտ
Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի նախավերջին` 10-րդ, մրցափուլում 2-2 հաշիվը գրանցեց Ուկրաինայի թիմի հետ:
Հայկ Մարտիրոսյանը` սևերով և Շանթ Սարգսյանը` սպիտակներով, ոչ-ոքիներ գրանցեցին: Գաբրիել Սարգսյանը սևերով պարտվեց, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակ ֆիգուրներով հաղթեց և միավոր փրկեց Հայաստանի հավաքականի համար:
Արման Փաշիկյանի գլխավորած թիմը վերջին տուրից առաջ 15 միավորով բաժանում է 2-6-րդ տեղերը, բայց տուրի մյուս պարտիաները դեռ շարունակվում են։
https://iravunk.com/sim/?p=293303&l=am/