Ներդրած ի՞նչ ավանդի համար է պարգեւատրվել Սորոսի հիմնադրամի խորհրդի երկարամյա անդամը
Մշակութային
Հայաստանի անկախության տոնի 33-ամյակի առթիվ՝ մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ երկարամյա արգասաբեր գործունեության համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրվել է Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ: Ընդ որում՝ հրամանագրում ասված է, որ հիմք է ընդունվել Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը:
Իհարկե, առաջին հարցը վերոնշյալի վերաբերյալ այն կարող է լինել, թե ո՞րն է եղել Հայաստանի 33-ամյա անկախության տարիներին Ռ. Բաբայանի ներդրած նշանակալի ավանդը, բայց հաշվի առնելով, որ այսօրվա իշխանության ձեռքից, դժվար թե, գտնվեին ավելի արժանավորներն, ովքեր շքանշան կվերցնեին կամ որեւէ այլ պարգեւ, ապա լիովին տրամաբանական է դառնում, թե ինչու է բոլոր առիթներին նիկոլական Հայաստանի հերոսը դարձել Ռ. Բաբայանը:
Այդուհանդերձ, հուսալով, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցն այսօր շուռ չի գա գերեզմանում՝ հիշեցնենք, թե որն է եղել իրականում Ռուբեն Բաբայանի ներդրած նշանակալի ավանդը:
Անկախությունն այլասերվածության հետ խառնած` Բաբայանը 2019 թվականին Տիկնիկային թատրոնի տանիքի ներքո որոշել էր թույլ տալ, որ գեյ-շոու ցուցադրվի, «Պարադա» համասեռամոլների մասին պատմող ֆիլմը ներկայացվի: Այնուհետեւ մեծ աղմուկ բարձրացավ, որ նույն թատրոնում որոշել էին հարթակ տրամադրել սատանիստական թեմատիկայով եւ հակակրոնական ատրիբուտներով հայտնի Vader խմբին՝ համերգի համար:
Նույն Ռուբեն Բաբայանն էր, որ մեծ ոգեւորությամբ սատարում էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնում տեղ գտած համասեռամոլների մասին պատմող երկու ֆիլմերին: Էլ չասենք, թե նա ժամանակին ինչպիսի մտքեր է արտահայտել թուրքին ու ադրբեջանցուն ներելու մասին: Եվ, ի վերջո, նա էր տարիներ շարունակ Սորոսի պետականաքանդ գործունեությունն արդարացնող ու գովերգող առաջամարտիկը եւ Սորոսի Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տնօրենների խորհրդի անդամը՝ մինչեւ 2020 թվականը ներառյալ:
Ինչ խոսք, այս բոլոր չափորոշիչներով, այո՛, հենց եւ միայն Ռուբեն Բաբայանը կարող էր Նիկոլի միջնորդությամբ արժանանալ պարգեւի, միայն թե ափսոս Հայաստանի անկախության խորհուրդը եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունը...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=293301&l=am/