Էրիկ Ռոբերթսը հրապարակայնորեն ներողություն է խնդրել իր հայտնի քրոջից՝ Ջուլիա Ռոբերթսից

Հասարակություն

Էրիկ Ռոբերտսը հրապարակավ ներողություն է խնդրել իր հայտնի քրոջից՝ Ջուլիա Ռոբերթսից։ Իր «Փախած գնացքը» հուշագրության մեջ նա պատմել է հայտնի դերասանուհու հետ ունեցած կոնֆլիկտի մասին եւ «հրապարակային ներողություն» խնդրել Ջուլիա Ռոբերթսից, հայտնում է People-ը։

Էրիկը մանրամասնել է իր ծնողների՝ Ուոլտեր Ռոբերթսի եւ Բեթի Լու Բրեդեմուսի հետ «անապահով» մանկության մասին։ Նրա խոսքով՝ իր հայրը «անհաջող մարդ» էր եւ խանդում էր իր կարիերային։ Ծնողների ամուսնալուծությունից հետո Էրիկն ապրում էր հոր հետ, իսկ Ջուլիան՝ մոր հետ, որը հետագայում նորից ամուսնացավ։

Հուշագրության մեջ Ռոբերթսը մանրամասնում է իր վաղ կարիերայի մասին եւ նկարագրում, թե ինչպես են իր հիշողության վրա ազդել իր կողմից թմրանյութերի չարաշահումը, 1981 թվականին տեղի ունեցած ավտովթարը եւ դրան հաջորդած բազմօրյա կոման: Միաժամանակ Ջուլիա Ռոբերթսը սկսում էր իր դերասանական կարիերան, իսկ ավելի ուշ ստվերեց եղբորը, ինչը դուր չեկավ վերջինին։ «Եթե ես չլինեի, Ջուլիա Ռոբերթսը չէր լինի»,-մի անգամ ասել է նա:

«Հուսով եմ, որ Ջուլիան կընդունի այս հրապարակային ներողությունը», - գրում է Էրիկ Ռոբերթսը, որն այժմ 68 տարեկան է,-«Դա հիմարություն էր»,-գրում է People-ը։ 

Նրա թմրամոլությունը հանգեցրեց դժվարին հարաբերությունների Ջուլիա Ռոբերթսի եւ խորթ քրոջ՝ Նենսի Մոթսի հետ: Սակայն թմրանյութերի օգտագործման «ամենամեծ հետեւանքը» դարձավ դստեր՝ Էմմա Ռոբերթսի նկատմամբ խնամակալությունից զրկվելը: Խնամակալության պայքարը հանգեցրեց Ջուլիա Ռոբերթսի հետ ընդհարման, ով անցավ Էմմայի մոր՝ Քիմ Կանինգհեմի կողմը: Էրիկ Ռոբերթսն իր հուշերում խոստովանում է, որ ի վերջո դա ճիշտ քայլ էր:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի