Նոր մանրամասներ. Իմ մուտքը ՀՀ արգելել են Ադրբեջանի պահանջով. Լապշին

Քիչ առաջ բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրել էր, որ իրեն ձերբակալում  են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ադրբեջանից և Ռուսաստանի Դաշնությունից հետախուզման հիման վրա։

 

«Նրանք պահանջել են իրենց հետ գնալ գրասենյակ։ Ես հրաժարվեցի։ Նրանք վերցրեցին իմ անձնագիրը, ես ավելի քան մեկ ժամ է, ինչ կանգնած եմ անձնագրային հսկողության կետերի դիմաց: Իրավիճակը շատ տհաճ է, մեզ անհրաժեշտ է լրատվամիջոցների աջակցություն։ Սահմանապահները հայերեն են շփվում, ես միայն հասկանում եմ «ձերբակալություն» բառը»,- քիչ առաջ գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։ 

 

MediaHub-ը կապ հաստատեց Լապշինի հետ հասկանալու, թե ինչ է կատարվում: 

 

«Ինձ ձերբակալում են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, ես ժամանել  եմ Եվրոպայից: Ասացին, որ հետախուզում է հայտարարված Ադրբեջանի Հանրապետության կողմից, և ևս մեկ պետության, որը, ենթադրում եմ, Բելառուսն է հավանաբար»,- նշեց Լապշինը:

 

Հարցին, թե ո՞րն է նման քայլի պատճառը, նա նշեց.

 

«Ինձ ասացին Ադրբեջանի սահմանի անօրինական հատումն է, այսինքն Արցախ այցը: Ինձանից վերցրել են անձնագիրս, մոտ երկու ժամ է այստեղ եմ, նրանք փորձում են ձերբակալել և տեղափոխել Ոստիկանության բաժանմունք»,- ասաց նա:

 

Լապշինը  հավելեց, որ հավանաբար շուտով իրենից կվերցնեն նաև հեռախոսը։ 

 

Մանրամասները հաջորդիվ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում