Արցախահայության վերադարձն ուղղակի անխուսափելի է. ՀԱՊ կուսակցություն

Ներքաղաքական
«Համահայկական Ազգային Պետականություն» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
 
«Սիրելի հայրենակիցներ,
 
Մեկ տարի առաջ այս օրը Արցախը կենաց ու մահու կռիվ էր տալիս ընդդեմ թշնամու, ով մինչեւ այսօր բռնազավթված է պահում մեր հայրենիք: Այս օրը մեր պատմության էջերում հայ ժողովրդի եւ հայոց պետականության համար կմնա, որպես ամոթալի օր, երբ առաջին անգամ հազարամյակների հայկական Արցախը հայաթափվեց եւ որտեղ հային ցեղասպանում էին, մինչդեռ հայաստանյան իշխանությունն իր դիտավորյալ ձախողված հակաարցախյան վարած քաղաքականությամբ ուղղակի նայում էր Արցախում տեղի ունեցող էթնիկ զտմանը եւ հայաթափմանը:
 
Հազարավոր հայորդիներ զոհվեցին հանուն Արցախի, իսկ 145.000 արցախցի մեր հայրենակիցներ ստիպված եղան լքել իրենց պապական հայրենի օջախը:
Հայ ժողովուրդը ուշացած, բայց հասկացավ, թե ինչքան մեծ էր Արցախի կորուստը եւ թե ինչպես են տարիներ շարունակ մեր բոլորի թիկունքում ականապատել Արցախի ազատագրական պայքարը եւ մեր հերոս հայորդիների հաղթանակը։
 
Տարիներ շարունակ ոմանք դավադրաբար մեզ` որպես մեկ ազգ, որպես մեկ ժողովուրդ պառակտել են, այդպիսով չարության եւ ատելության մթնոլորտ են ստեղծել, որպեսզի երեկ եւ այսօր իրենց սեւ գործը կարողանան իրականացնել:
 
Արցախի ժամանակավոր, բայց ցավալի կորստից մեկ տարի անց թշնամին դեռ շարունակում է սպառնալ հային եւ հայոց պետականությանը` փորձելով վերջ դնել մեր բոլորի անկախությանն ու ազատությանը:
 
Այսօր մենք ուղղակի պարտավոր ենք վերջ դնել ներքին ազգային պառակտմանը եւ թույլ չտալ, որպեսզի թշնամին եւ դավաճանները միասնական դավադրության արդյունքում շարունակեն իրագործել իրենց սեւ գործը ընդդեմ հայ ժողովրդի եւ հայոց ազգային պետականության:
 
Արցախի ազատագրումը, արցախահայության վերադարձը ուղղակի անխուսափելի է եւ պետք է լինի հայաստանյան թե՛ ընդդիմադիր եւ թե՛ իշխանության վարած քաղաքականության առաջնային օրակարգերից մեկը:
 
Արցախը մեր հայերիս արժանապատվությունն է, եւ մենք պարտավոր ենք այն ուղղակի վերականգնել եւ վերջապես Արցախը մեր հազարավոր հայորդիների կողմից քրտինքի եւ արյան գնով ազատագրված մեր հայրենիքն է, եւ մենք` որպես հայ, որպես ժառանգները մեր պապերի, հայրերի եւ եղբայրների, ուղղակի պարտավոր ենք նրանց սուրբ եւ արդար գործը ավարտին հասցնել:
 
Մենք Աստծո ժողովուրդն ենք եւ քանի դեռ կանք, Արցախը եղել է, կա ու միշտ լինելու է հայկական: Ինչպես ասում էին մեր հերոս հայորդիները, «քանի դեռ հայը վերջնական հաղթանակ չի տոնել, պայքարը շարունակվելու է»: Քանի դեռ կա մեկ հայ աշխարհում, մեր պատմության էջերը շարունակվելու են: Արցախի ազատագրմամբ սկիզբ կդնենք թշնամու կարճ պատմության վերջին էջին...
 
Աստված պահապան հայ ժողովրդին, հայոց բանակին եւ հայոց պետականությանը»:
 
Հիշեցնենք, որ «Համահայկական Ազգային Պետություն» կուսակցության նախագահ Արթուր Վալերիկի Վարդանյանը շուրջ 3 ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում