Պրահայան բանակցությունից հետո սկսվել է ադրբեջանական ագրեսիան

Ներքաղաքական

Մի կողմից սոցցանցերում լուրեր են շրջանառվում, թե Սյունիքի մատույցներում ադրբեջանական զինուժի կուտակումներ կան, մյուս կողմից իշխանության ներկայացուցիչները շարունակում են անհոգ ու անվրդով օրերը լուսացնել: Ըստ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ` սա արվում է հանրությանը մոլորության մեջ պահելու եւ գալիք իրադարձություններից Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջներից, ուշադրությունը շեղելու նպատակով:

Նա հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարություններից մեկը. Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ի մամուլի ասուլիսում, դրանից հետո՝ ԱԳՆ կազմակերպած Երեւանյան դիալոգ ֆորումում հստակ ասել է այդ տարածքներն անուններով, տարածքներով. Վայոց ձորի մարզը ամբողջությամբ, Սյունիքի մարզը ամբողջությամբ, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու եւ Շիրակի մարզից հատվածներ, ըստ Ադրբեջանի սահմանադրության, համարվում են Ադրբեջանի տարածքներ: Մենք պահանջ չենք ներկայացնում Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու համար: Ադրբեջանն է պահանջներ ներկայացնում, որ մենք մեր սահմանադրությունը փոխենք, մենք էլ փոխելու ենք: Մենք տարածքային պահանջ չենք ներկայացնում, իրենք ունեն ու իրենց սահմանադրությամբ դա ամրագրված է: Հստակ է: Տիգրանաշենը որ տալիս է, Արարատի մարզը Տիգրանաշենից այն կողմ ընկած հատվածն է՝ Խոսրովի արգելոցով եւ այլնով: Գեղարքունիքի մարզը, որ ասում է, դա Սեւանա լիճն է ամբողջությամբ: Տավուշ, Լոռի, Շիրակ որ ասում է, դա Վրաստանի հետ սահմանը կտրելն է: Այսինքն, եթե Հայաստանը մնա, սահմանակից պետք է լինի միայն Ադրբեջանին ու Թուրքիային, որպեսզի դառնա մի պուճուր անկլավ: Այդտեղ էլ ասելու են, որ 170 հազար ադրբեջանցի պետք է գա ու ապրի: Եվ եթե այդ տարածքի անունը մնա Հայաստան, պիտի բնակեցված լինի առավելապես ադրբեջանցիներով:

Անդրադառնալով իրավիճակի լրջությանը` Էդգար Ղազարյանը զգուշացնում է, որ ՆԳ նախարարության հարակից տարածքից մինչեւ Հանրապետության հրապարակ գուցե ավելի հեռու է, քան ադրբեջանցիների ներկայիս դիրքերը Սեւանա լճից:

Ամբողջ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանը Ալիեւի հետ բանակցություններ է վարել Բրյուսելում: Արդեն Մոսկվայից դուրս էին եկել: Բանակցությունները միայն Բրյուսելում էին ու իբր բանակցել են խաղաղության շուրջ: Փաստն այն է, որ այդ բանակցությունից հետո սկսվել է ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ, փաստն այն է, որ այդ ագրեսիայից տասն օր հետո ստորագրվել է Պրահայի հայտարարությունը, որը երկրորդ կապիտուլյացիոն հայտարարությունն է: Առաջին անգամ հայ պաշտոնյա է գտնվել, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Դրանից հետո է սկսվել է Արցախի շրջափակումը՝ 2022 թվի դեկտեմբերին, դրանից հետո է Հակարիի կամրջին անցակետ տեղադրվել, - հիշեցնում է Ղազարյանը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում