Ռուսաստանն ու Իրանն ընդլայնում են «Հյուսիս-Հարավը»

Վերլուծություն

­Հա­յաս­տա­նի շուրջ ծա­վալ­վող ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րի ֆո­նին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=293191&l=am) ո­րո­շա­կի ու­շագ­րավ զար­գա­ցող դրվագ­ներ եւս նկատ­վե­ցին: Այս­պես, թեեւ այդ մա­սին գրե­թե չխոս­վեց, սա­կայն Շոյ­գո­ւից ան­մի­ջա­պես հե­տո Ի­րան մեկ­նեց Պու­տի­նի եւս մեկ պատ­վի­րակ: Խոս­քը եր­բեմ­նի տրանս­պոր­տի նա­խա­րար Լե­ւի­տի­նի մա­սին է, ով հի­մա հիմ­նա­կա­նում գլո­բալ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցում ՌԴ նա­խա­գա­հի օգ­նա­կանն է:

Ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րի փո­խանց­մամբ, Ի­րա­նի Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան բարձ­րա­գույն խորհր­դի քար­տու­ղար Ա­լի Աք­բար Ահ­մա­դիա­նի եւ Լե­ւի­տի­նի հան­դիպ­ման ա­ռանց­քը հան­դի­սա­ցել է՝ «Եր­կու երկր­նե­րի միջեւ հա­մա­տեղ տրանս­պոր­տա­յին նա­խագ­ծե­րի եւ մի­ջանցք­նե­րի ի­րա­կա­նաց­ման հար­ցը: Ահ­մադ­իանն ընդգ­ծեց այդ մի­ջանցք­նե­րի թո­ղու­նա­կութ­յան ա­վե­լաց­ման եւ փո­խա­դարձ շա­հե­րի հա­մար դրանց ա­ռա­վե­լա­գույն օգ­տա­գործ­ման կար­եւո­րութ­յու­նը »: Այդ թվում, Ադր­բե­ջա­նով ՌԴ-ից Ի­րան տա­նող եր­կա­թու­ղու կա­ռու­ցումն ա­վար­տե­լու եւ ընդ­հա­նուր թո­ղու­նա­կութ­յան բարձ­րաց­ման հար­ցե­րը: Թ­վա­բա­նությու­նը սա է. այդ եր­կա­թու­ղու հաշ­վար­կա­յին տա­րե­կան թո­ղու­նա­կութ­յու­նը 15 մի­լիոն տոն­նա է, սա­կայն նախ­նա­կան փու­լում պա­հանջ­վում է գո­նե 30-50 մի­լիոն տոն­նա: Իսկ ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին, ե­թե հա­մա­լիր ծրագ­րե­րը գոր­ծեն, ան­գամ այդ թիվն է ան­գամ­նե­րով բազ­մա­պատկ­վե­լու:

Տ­րա­մա­բա­նութ­յու­նը կար­ծես թե տա­նում է այն բա­նին, որ ա­մե­նա­սուր կեր­պով դրված է հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նի ողջ կո­մու­նի­կա­ցիոն հա­մա­կար­գի գոր­ծարկ­ման խնդի­րը: Իսկ դա են­թադ­րում է ոչ միայն ադր­բե­ջա­նա­կան, այլ նաեւ՝ վրա­ցա­կան եւ հա­յաս­տան­յան հա­ղոր­դակ­ցութ­յան ու­ղի­ների ներգ­րա­վում:

Այս­տեղ նախ նկա­տենք, որ «Հ­յու­սիս-­Հա­րա­վի» ընդ­լայն­ման թե­ման դրված էր նաեւ Պու­տի­նի՝ Բա­քու կա­տա­րած վեր­ջին այ­ցի ա­ռանց­քում: Դեռ այդ ժա­մա­նակ հայ­տա­րար­վեց պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մա­սին: Եվ այն, որ այդ հար­ցը Պու­տի­նի ներ­կա­յա­ցու­ցի­չը քննար­կում է նաեւ Ի­րա­նում, այն էլ՝ գոր­ծըն­թացն ակ­տի­վաց­նե­լու տես­քով, իր հեր­թին է հիմ­նա­վո­րում, որ Ա­լիե­ւի հետ հստակ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ կան: Այ­սինքն, բա­ցի քա­ղա­քա­կան գոր­ծոն­նե­րից, Ալիե­ւը ՌԴ-ի եւ Ի­րա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հար­ցում էա­կան շա­հագրգռ­վա­ծութ­յուն­ներ ու­նի նաեւ չա­փա­զանց ծան­րակ­շիռ տնտե­սա­կան հե­ռան­կար­նե­րով, ո­րը, թե­րեւս, էլ ա­վե­լի հա­մո­զիչ է դարձ­նում, որ Հեյ­դա­րո­վի­չը ո­րե­ւէ կերպ չի գնա­լու Ա­րեւ­մուտ­քի ա­ռա­ջար­կած «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» սցե­նա­րով:

Մ­յուս կող­մից, Վ­րաս­տա­նը եւս ակ­տի­վո­րեն շա­րու­նա­կում է մե­կը մյու­սի հե­տե­ւից Ա­րեւ­մուտ­քի, մեղմ ա­սած, դու­րը չե­կող օ­րենք­ներ ըն­դու­նել: «Օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կալ­նե­րի» օ­րեն­քին հա­ջոր­դե­լու ե­կավ ԼԳԲՏ-նե­րին ար­գե­լա­կող օ­րեն­քը, ո­րը իս­կա­կան նոր հիս­տե­րիա ա­ռա­ջաց­րեց Ա­րեւ­մուտ­քում: Ընդ ո­րում, մո­տա­կա օ­րա­կար­գում նման օ­րենք­նե­րի պա­կաս, թե­րեւս, չկա: Գու­մա­րած, Վ­րաս­տա­նում հան­կարծ սպա­նե­ցին այդ երկ­րի թիվ 1 տրանս­գեն­դեր Կե­սա­րիա­յին, եւ ինչ­քան էլ որ դրա տակ փոր­ձում են կեն­ցա­ղա­յին, ա­ռօ­րեա­կան ֆոն ի ցույց դնել, սա ակն­հայ­տո­րեն խո­սում է ընդ­հան­րա­կան վե­րա­բեր­մուն­քի մա­սին: Եվ, ի­հար­կե, դա վրա­ցա­կան ԼԳԲՏ-նե­րի մոտ լուրջ սար­սափ է ա­ռա­ջաց­նե­լու, ին­չը, ի­հար­կե, Արեւ­մուտ­քում հեր­թա­կան հա­կավ­րա­ցա­կան հիս­տե­րիա­յի տե­ղիք է տա­լիս:

Ու մյուս կող­մից այն, որ Վ­րաս­տա­նը խո­սում է օ­սեթ­նե­րից նե­րո­ղութ­յուն խնդրե­լու մա­սին, այն տպա­վո­րութ­յունն է ա­ռաջ բե­րում, որ վրա­ցա­կան հիմ­նա­կան կա­պու­ղի­նե­րից մե­կը՝ աբ­խա­զա­կան եր­կա­թու­ղին հա­զիվ թե եր­կար ժա­մա­նակ փակ մնա, ե­թե միայն նոր հե­ղաշր­ջու­մը ա­մե­րի­կա­ցի­նե­րը չկա­րո­ղա­նան ի­րա­կա­նաց­նել:

Արդ­յուն­քում, կա­րե­լի է ար­դեն իսկ պարզ տես­նել, որ բա­ցա­ռութ­յամբ հայ­կա­կա­նի, այս պա­հին տա­րա­ծաշր­ջա­նա­յին ողջ եր­կա­թու­ղա­յին-կո­մու­նի­կա­ցիոն հա­մա­կար­գը սկսում է աս­տի­ճա­նա­բար դա­սա­վոր­վել Հ­յու­սիս-­Հա­րավ տրա­մա­բա­նութ­յամբ: Դա, ի­հար­կե, չի նշա­նա­կում, որ ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յու­նը վերջ­նա­կա­նա­պես փակ­վում է: Ընդ­հա­կա­ռա­կը, Հ­յու­սիս-Հա­րավ հա­մա­կար­գը ի­րա­կա­նում դե­պի Եվ­րո­պա տա­նող կա­պի մի­ջոց է՝ անգ­լո­սաք­սո­նա­կան վե­րահս­կո­ղութ­յան ծո­վա­յին հա­մա­կար­գը շրջան­ցե­լով: Բայց ա­մեն դեպ­քում այն ռուս-ի­րա­նա­կան նա­խա­գիծ է` դրա­նից բխող հե­ռան­կար-հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Ա­հա, նաեւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին այս ի­րո­ղութ­յու­նն­երից եւ սպա­սե­լիք­նե­րից ել­նե­լով է, որ Նի­կո­լը ստիպ­ված է իր քայ­լե­րը ծրագ­րել: Հ­ռե­տո­րա­կան ի­մաս­տով ա­սած՝ ե­թե այդ­քան շատ է ու­զում ՀԱՊԿ-ից դուրս գալ, բա ին­չո՞ւ դուրս չի գա­լիս…

https://iravunk.com/sim/?p=293198&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը